Արմինֆո. Օգոստոսի 12-ից 13-ը ՇԿՀԱ ՄԿ գրասենյակում (Մոսկվա, ՌԴ) կայացել է եզրափակիչ խորհրդակցություն` 2019թ. մայիսի 20-ից 27-ը ՇԿՀԱ Մոսկովյան կենտրոնի կողմից Հայկական ԱԷԿ–ում անցկացված կորպորատիվ գործընկերային ստուգման արդյունքները քննարկելու նպատակով:
«ՀԱԷԿ» ՓԲԸ–ից խորհրդակցությանը մասնակցել են գլխավոր տնօրեն Մ. Վարդանյանը և Որակի ապահովման բաժնի պետ Ռ. Աբրահամյանը: ՇԿՀԱ-ի կողմից խորհրդակցությանը ներկա էին ՄԿ տնօրեն Վ. Ակսյոնովը, ՄԿ տնօրենի տեղակալ Ս. Վիբորնովը, գործընկերային ստուգումների բաժնի աշխատակիցները:
ՀԱԷԿ մամուլի ծառայության հաղորդման համաձայն, Վասիլի Ակսյոնովը ներկայացրել է ՇԿՀԱ գործունեությունը և զարգացման հեռանկարները և պատրաստակամություն հայտնել կազմակերպել և Հայկական ԱԷԿ-ին աջակցել արտադրական գործունեության` ՀԱԷԿ-ին հետաքրքրող բնագավառներում բենչմարքինգի և ասիստ-վիզիտների անցկացման հարցում:
ՄԿ-ին ներկայացվել է ԿԳՍ արդյունքների վերաբերյալ պրեզենտացիա, որի ընթացքում քննարկվել են բարելավման ենթակա բնագավառները (ԲԵԲ) և հաշվետվության շտկումները, որոնք ներկայացվել էին «ՀԱԷԿ» ՓԲԸ կողմից մինչ խորհրդակցությունը: Քննարկվել են ՇԿՀԱ-ի կողմից առաջարկվող շտկիչ միջոցառումները, որոնք նախատեսված են ստուգման ընթացքում հայտնաբերված ԲԵԲ-երի հիմնական պատճառները վերացնելու համար: Խորհրդակցության ընթացքում անցկացվել են խորհրդատվություններ և քննարկումներ ՄԿ աշխատակիցների հետ ԿԳՍ արդյունքների հիման վրա շտկիչ միջոցառումների պլանի մշակման վերաբերյալ: Այդ պլանը պետք է ներկայացվի մինչև 2019թ. նոյեմբերի 1-ը: Խորհրդակցության վերջում գլխավոր տնօրեն Մ. Վարդանյանին հանձնվել է «ՀԱԷԿ» ՓԲԸ կորպորատիվ գործընկերային ստուգման հաշվետվությունը:
RUB | 4.21 | 0.02 |
USD | 392.60 | -1.47 |
EUR | 418.04 | -2.71 |
GBP | 488.12 | -3.60 |
CAD | 285.09 | -1.38 |
JPY | 25.40 | -0.12 |
CNY | 54.22 | -0.22 |
CHF | 432.05 | -1.61 |