Ուրբաթ, 23 Օգոստոսի 2019 12:24
Էմմանուիլ Մկրտչյան

ԱՄՀ. Հայաստանը կայուն, ներառական աճի ապահովման կարիք ունի

ԱՄՀ. Հայաստանը կայուն, ներառական աճի ապահովման կարիք ունի

Արմինֆո.Օրերս Հայաստան է այցելել Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի դեպարտամենտի ղեկավար Ջիհադ Ազուրը (Jihad Azour)։  Ի դեպ, նա լիբանանցի հայտնի տնտեսագետ և քաղաքական գործիչ է, 2005-2008 թթ. Ֆուադ Սանիորայի կառավարությունում զբաղեցրել է Լիբանանի ֆինանսների նախարարի պաշտոնը, Լիբանանի պետական կառավարման և հարկման համակարգում մի շարք լուրջ բարեփոխումների հեղինակ է:

 

 

Նշենք, որ պարոն Ազուրը հանդիպումներ է ունեցել երկրի տնտեսական բլոկի ղեկավարության հետ, որոնց ընթացքում քննարկվել է երկրի սոցիալ-տնտեսական կյանքի հետագա բարեփոխումների, ներառական ինստիտուտների զարգացման, կոռուպցիայի դեմ պայքարի, հարկային բարեփոխումների, ֆինանսական հատվածի գնահատման ծրագրի (FSAP) վերանայման, մակրոտնտեսական կայունության պահպանման հետ կապված հարցերի շրջանակ:  Չնայած իր զբաղվածությանը՝ Ջիհադ Ազուրը սիրով համաձայնել է պատասխանել նաև լրագրողների հարցերին։  Ստորև ներկայացնում ենք ԱՄՀ բարձրաստիճան ներկայացուցչի պատասխանները ԱրմԻնֆո  լրատվական գործակալության գլխավոր տնօրեն Էմանուիլ Մկրտչյանի հարցերին:

 

 

- Պարոն Ազուր, մայիսին ԱՄՀ-ն հաստատեց Հայաստանին 3 տարի ժամկետով  շուրջ 248.2 մլն դոլարի stand-by վարկի տրամադրումը: Ընդ որում, գումարի մեկ յոթերորդ մասը հասանելի է դարձել անմիջապես, իսկ մնացած գումարը տրամադրվի կիսամյակային վեց գնահատականների հիման վրա։ Ընդ որում, ինչպես հայտարարվել է, այդ գումարները չեն փոխանցվում ԿԲ-ի հաշվին, այլ հատկացվում են որպես երաշխիք, յուրահատուկ "ապահովագրության գիծ" այն դեպքում, եթե Հայաստանը համաշխարհային տնտեսության և առևտրի համար այս անհանգիստ ժամանակաշրջանում ստիպված լինի լուրջ արտաքին մարտահրավերների բախվել: Բայց միևնույն ժամանակ, բուն ծրագիրը նախատեսում է երկրի պարտավորություններ՝ լուրջ բարեփոխումների իրականացման ոլորտում, որոնք համահունչ են նոր կառավարության՝ սոցիալ-տնտեսական կյանքի արմատական վերափոխմանը նպատակաուղղված հավակնոտ ծրագրին։  Արդյո՞ք ԱՄՀ-ն ունի իրականացվող բարեփոխումների գործընթացի առաջին գնահատականները և ըստ Ձեզ, որո՞նք են դրա ուժեղ և թույլ կողմերը:

 

 

Առաջին հերթին, ցանկանում եմ մի քանի խոսքով ներկայացնել տարածաշրջանային իրավիճակի հեռանկարները և կանխատեսումները։  Ներկայումս մենք թարմացնում ենք մեր ապրիլյան հաշվետվությունը (https://finport.am/full_news.php?id=38164&lang=2) ԿԿԱ տարածաշրջանի տնտեսական հեռանկարների մասին, որի վերանայված տարբերակը կհրապարակվի հոկտեմբերին: Կուզենայի նշել, որ, ինչպես աշխարհի այլ տարածաշրջաններ, Կովկասի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանը կրում է համաշխարհային տնտեսության զարգացման ազդեցությունը, որը ներառում է համաշխարհային առևտրի բարդ իրավիճակը։  Եվ այդ ազդեցությունն ակնհայտ է դառնում հիմնական առևտրային գործընկերների հետ հարաբերությունների միջոցով։  Ի լրումն միջազգային առևտրի մարտահրավերների Պարսից ծոցի երկրներում (Gulf states) տնտեսական լարվածությունը կարող է ազդել  ԿԿԱ երկրների տնտեսական իրավիճակի վրա։ Եվ, այդուհանդերձ, մենք կարծում ենք, որ 2019 թվականի ընթացքում տարածաշրջանում տնտեսական աճը կայուն կլինի և կհամապատասխանի ապրիլին պատրաստած մեր վերջին կանխատեսմանը (4,1 տոկոս - խմբ.): 

 

 

Սակայն 4-4.5% աճի տեմպերը բավարար չեն տարածաշրջանի երկրների առջև ծառացած խնդիրների կայուն լուծման համար, հատկապես՝ դրանց ներառական զարգացման, աշխատատեղերի ստեղծման և բնակչության սոցիալական պաշտպանության անհրաժեշտ մակարդակի ապահովման տեսանկյունից։  Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա ձեր երկրի իշխանությունների հետ մենք դեռևս փետրվարին եկել ենք պայմանավորվածությունների, որոնք միտված են աջակցելու կառուցվածքային բարեփոխումների հավակնոտ ծրագրին։  Ըստ այդ ծրագրի ՝ մենք միջոցներ կհատկացնենք միայն անհրաժեշտության դեպքում՝ երկրի վրա արտաքին ցնցումների ազդեցության դեպքում։  Տրամադրելով այդ արտոնյալ ռեսուրսներին հասանելիությունը, մենք ձգտում ենք խթանել երկրի տնտեսության կայուն զարգացումը և դիմակայունությունը։ 

 

 

Մի կողմից, ԱՄՀ-ն փորձում է ապահովել հետագա մակրոտնտեսական կայունությունը, որը, նաև  համագործակցության նախորդ բոլոր ԱՄՀ աջակցությամբ ծրագրերի նպատակն էր, իսկ մյուս կողմից,  մակրոտնտեսական տեսանկյունից՝ օգնել երկրին հասնելու պետական պարտքի մակարդակի աստիճանական նվազեցմանը մինչև ՀՆԱ-ի ծավալի 50 տոկոսից ցածր՝ չխոչընդոտելով տնտեսական աճը։ Միևնույն ժամանակ, ծրագիրը նպատակ է դնում ցնցումներին դիմակայունության մակարդակի բարձրացումը՝ խթանելով ներառական զարգացման նոր ինստիտուտների ստեղծումը և բնակչության սոցիալապես առավել անպաշտպան, խոցելի շերտերի պաշտպանությունը։ 

 

 

Կառուցվածքային բարեփոխումները, անշուշտ, ծրագրի առանցքային հենասյուներն են։  Դրանք ներառում են Հայաստանի կառավարության կողմից ծրագրված կառուցվածքային բարեփոխումները, մասնավորապես՝ կոռուպցիայի դեմ պայքարը և պետական կառավարման արդյունավետ ու ամուր հիմքերի ստեղծումը, հնարավոր դարձնելով ավելի բարձր հետագա տնտեսական զարգացումը՝ ապահովելով աճի ներառականությունը։ Այսպիսի բարեփոխումները կօգնեն հաղթահարել գործազրկության բարձր մակարդակը, հատկապես՝ երիտասարդության շրջանում։ 

 

 

Այդ նպատակների համար ծրագիրը ենթադրում է հարկային վարչարարության բարելավման, ստվերային տնտեսության նվազեցման և կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետ միջոցների ներդրման բարեփոխումներ։ Գույքի հարկման համակարգի կատարելագործումը նույնպես հնարավորություն կտա ստեղծել ընդլայնված և հավասարակշռված հարկման համակարգ՝ հարկային դաշտում տարատեսակիեկամուտների ներգրավմամբ: 

 

 

Միաժամանակ, ծրագիրը ենթադրում է կառավարության հարկաբյուջետային հնարավորությունների ընդլայնում, որը հնարավորություն կտա ֆինանսավորելու ծախսերը, հասնելու կապիտալ ծրագրերի կատարման բարձր մակարդակի, ինչն իր հերթին թույլ կտա բարելավել աճի ներառականությանը և  անմիջականորեն կազդի երկրում աղքատության մակարդակի նվազեցման վրա։ Այդ նպատակով անհրաժեշտ է ստեղծել պետական կառավարման արդյունավետ համակարգ, որը կհանգեցնի գործարար միջավայրի էական բարելավմանը, պետական ռեսուրսների լիարժեք օգտագործման հնարավորությունների ստեղծմանը, միևնույն ժամանակ քաղաքացիների և պետության միջև վստահության մակարդակի բարձրացմանը։  Պետական-մասնավոր գործընկերությանօգտագործումը կարող է նաև կարևոր նշանակություն ունենալ արդյունավետ պետական ներդրումների համար։ Այս ամենն, իր հերթին, լուրջ հիմք կստեղծի կայուն ներառական աճի համար, որին կնպաստեն նաև Հայաստանի ներդրումային կանխատեսելիությունը և գրավչությունը։  

 

Պատասխանելով ծրագրերի իրականացման գնահատման վերաբերյալ ձեր հարցին՝ մենք մտադիր ենք առաջին գնահատումն անցկացնել սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին, ինչից հետո մենք պատրաստ կլինենք կիսվել արդյունքներով։

 

 

- Ինչպե՞ս է ծրագիրն արտացոլվելու Հայաստանի 2020 թվականի բյուջեում: Ձեր կարծիքով, որն է ընթացիկ տարվա բյուջեի համեմատ դրա հիմնական տարբերությունը: Արդյո՞ք կարելի է ակնկալել կապիտալ և սոցիալական ծախսերի էական աճ, որոնք մյուս կողմից, հնարավոր արտաքին ցնցումների պայմաններում, կարող են աջակցել երկրի պահանջարկին։

 

 

Ինչ վերաբերում է կապիտալ ծախսերին, ապա այս տարվա բյուջեում էլ ծրագրային թիվ կա, և շատ լավ կլինի, որ այդ ցուցանիշը կատարվի։  Բանն այն է, որ Հայաստանը նախկինում ևս թերակատարել է կապիտալ ծախսերը, և կապիտալ ծախսերի ընդլայնման մասին խոսելուց առաջ պետք է ապահովել արդեն նախատեսված ծախսերի լիակատար և արդյունավետ օգտագործումը, այնպես որ դաազդի սոցիալ-տնտեսական պատկերի վրա։  Կան բազմաթիվ գործոններ, որոնք խանգարում են ամբողջական կատարմանը, ներառյալ պետական գնումների համակարգը, որը կատարելագործման կարիք ունի։  Այս տեսանկյունից կան նաև պետական-մասնավոր գործընկերության ծրագրերի ընդլայնման հնարավորություններ։

 

 

- Արդյո՞ք նկատի ունեք նաև այն, որ երկիրը վերջին շրջանում ստիպված է եղել իրեն սահմանափակել նաև այնպիսի խոշոր միջազգային ինստիտուցիոնալ դոնորների վարկային ծրագրերի իրականացման առումով, ինչպիսիք են Համաշխարհային բանկը (WB) և Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC) և այլն:

 

 

Անկախ այն բանից, թե որն է ծրագրերի ֆինանսավորման աղբյուրը, զուտ բյուջետային միջոցների հաշվին, թե վարկային պարտավորությունների շրջանակներում, այս պահին ունենք անվիճելի փաստ՝ ծախսերի թերակատարման խնդիր։ ։ Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է մշակել այդ միջոցների նախատեսված ժամկետներում և ամբողջ ծավալով արդյունավետ և ճիշտ ծախսման նոր մեխանիզմներ։ Եվ, ինչպես ասացի, դրա լավագույն ճանապարհը պետգնումների ընթացակարգերի թափանցիկության ապահովումն է։ Պետության ու բիզնեսի փոխգործակցության ընդլայնումը ՝ պետական-մասնավոր գործընկերության շրջանակներում փոխշահավետ պայմաններով հասարակական նշանակություն ունեցող խնդիրների լուծման համար, ևս կարող է զգալի օգուտ բերել տնտեսության զարգացմանը։

 

 

- Եկեք անդրադառնանք ֆինանսական շուկայի զարգացման խնդրին։ Դրա կայունությունն առայժմ կասկած չի հարուցում, սակայն դրա զարգացումը աչքի է ընկնում  միակողմանիությամբ, անհավասարակշիռ է:  Բանկային հատվածի գերիշխող դիրքը սահմանափակում է և զգալիորեն նվազեցնում է տնտեսության ֆինանսավորման աղբյուրների դիվերսիֆիկացումը: Ես նկատի ունեմ երկրի ֆոնդային շուկայի թերզարգացումը, շատ թույլ ապահովագրական հատվածը, հայրենական ինստիտուցիոնալ ներդրողների բացակայությունը: Շուկայում բավարար չէ թափանցիկության, հաշվետվողականության մակարդակը, գործնականում, չեն աշխատում կորպորատիվ կառավարման սկզբունքները: Երկար տարիներ երկրի ֆինանսական շուկայում բացակայում են  լուրջ ինստիտուցիոնալ տեղաշարժերը: Կարծիք կա, որ 15 տարի առաջ միասնական ֆինանսական մեգակարգավորիչի գործառույթի փոխանցումը ԿԲ-ին  սխալ էր, ինչի արդյունքում մենք ստացանք անհամաչափ զարգացող շուկա, որտեղ զգալիորեն գերիշխում է բանկային հատվածը և աճում "մաքուր դաշտում" միայնակ։

 

 

Հայաստանը միակ երկիրը չէ, որտեղ ֆինանսական շուկայում գերիշխում է բանկային համակարգը։ Բայց հիմա պատկերն աստիճանաբար փոխվում է, և ֆինանսական հատվածի զարգացման միտումներ են նկատվում: Այս գործընթացը մասնավոր կենսաթոշակային հիմնադրամների աշխատանքի արդյունք է , կան նաև այլ ինստիտուցիոնալ ներդրողների, ինչպես նաև ոչ բանկային այլ ինստիտուտների ստեղծման ծրագրեր։  Ես հույս ունեմ, որ ֆինանսական ենթակառուցվածքի զարգացման գործընթացն ավելի ինտենսիվ կդառնա, ինչն էլ ժամանակի ընթացքում կտա ֆինանսական ռեսուրսների աղբյուրների բազմազանեցման հնարավորություն, ինչը կօգնի կապիտալի շուկայի կայացմանը, առավել թափանցիկության խթանմանը ու կորպորատիվ կառավարման ամրապնդմանը: Տնտեսական գործակալների թափանցիկության բարձրացումը և հարկային համակարգում բարեփոխումները կնպաստեն նաև ֆինանսական շուկայի զարգացմանը։ Եվ կարևոր է, որ Հայաստանում հաջողությամբ զարգացող տեխնոլոգիական բիզնեսը ոչ բանկային ռեսուրսների պահանջարկ ներկայացնի՝ ներառյալ ներդրումային փայատիրական և վենչուրային հիմնադրամները։ Իր հերթին, հարկային օրենսդրության բարեփոխումը, հատկապես գույքի հարկման մասով, ինչպես նաև անշարժ գույքի կադաստրի համակարգի բարեփոխումը նույնպես կնպաստեն այդ գործընթացին: Սակայն, պետք է հաշվի առնել, որ այսպես կոչված, "նոր շուկաներում" (emerging markets) կամ միջին եկամուտ ունեցող երկրներում, ինչպիսին Հայաստանն է, այդ բոլոր գործընթացները ժամանակ են պահանջում և այնքան արագ չեն տեղի ունենում, որքան զարգացած երկրներում։

 

 

- Տնտեսագիտության տեսությունում կա այնպիսի հասկացություն, ինչպիսին է "բոժոժի տնտեսությունը", որին Դուք, որպես գիտնական, որը ժամանակին զբաղվել է համաշխարհային տնտեսության մեջ զարգացող տնտեսություն ունեցող երկրների ինտեգրման ուսումնասիրություններով, լավ ծանոթ եք: Նման երկիրն առանձնանում է համաշխարհային տնտեսության հետ համեմատաբար թույլ ինտեգրացիոն կապերով, ինչն, ի դեպ, բազմիցս Հայաստանը փրկել է  համաշխարհային ճգնաժամերի ուժեղ ազդեցությունից։ Արդյո՞ք դա  կարելի է համարել  "խաղաղ նավահանգստի" ժամանակավոր առավելություն, ինչը թույլ կտա տնտեսական փոթորկի դեպքում խուսափել հնարավոր ցնցումներից և հանգիստ իրականացնել անհրաժեշտ բարեփոխումները։

 

 

Ես այնքան էլ համաձայն չեմ նման գնահատականին։  Կարևոր չէ՝ ձեր տնտեսությունը մեծ է, թե` փոքր, արտաքին ազդեցությունը՝ լինի դա առևտրի, փոխանցումների  կամ կապիտալի ներհոսքի միջոցով, բավական շոշափելի կլինի։  Պետք է ոչ թե հույս դնել թույլ  տնտեսական ինտեգրացիայի վրա, այլ, պետք է պատրաստ լինել արտաքին մարտահրավերներին՝ ամրապնդելով տնտեսության հիմքերը։  Հետևաբար, պետք է կենտրոնանալ լ ինստիտուտների, շուկաների, պետական կառավարման համակարգի բարեփոխումների վրա՝ կայուն, երկարաժամկետ և ներառական աճ ապահովելու համար։  Մենք դա հասկանում ենք, և մենք համաձայն ենք այդ առաջնահերթություններին և պատրաստ ենք աջակցել կառավարությանը  այդ ոչ դյուրին խնդիրները լուծելու գործում։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Մոտ 700 հայկական բեռնատարներ սպասում են Վերին Լարսով անցնելունՄոտ 700 հայկական բեռնատարներ սպասում են Վերին Լարսով անցնելուն
Team-ի ինտերնետը հասանելի է մետրոյումTeam-ի ինտերնետը հասանելի է մետրոյում
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հստակ գործողությունների ծրագրեր է ձևավորել ԱՄՆ մի շարք պետական գերատեսչությունների հետՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հստակ գործողությունների ծրագրեր է ձևավորել ԱՄՆ մի շարք պետական գերատեսչությունների հետ
ՀՀՀ Առաջին լրատվական ալիքին կթույլատրվի հեռարձակել ոչ միայն Երևանում, այլև ողջ հանրապետությունումՀՀՀ Առաջին լրատվական ալիքին կթույլատրվի հեռարձակել ոչ միայն Երևանում, այլև ողջ հանրապետությունում
Արդշինբանկի քարտապանները կարող են ստանալ 10 % cashback   Արդշինբանկի քարտապանները կարող են ստանալ 10 % cashback  
«Վերին Լարս» անցակետը փակվել է մեծ բեռնատարների համար.  ՌԴ ԱԻՆ«Վերին Լարս» անցակետը փակվել է մեծ բեռնատարների համար.  ՌԴ ԱԻՆ
Գրիգորի Զաքարյան. Բիզնեսին պատրաստ ենք մատուցել ներդրումային համալիր ծառայություններԳրիգորի Զաքարյան. Բիզնեսին պատրաստ ենք մատուցել ներդրումային համալիր ծառայություններ
«G20/ՏՀԶԿ կորպորատիվ կառավարման սկզբունքները» աշխատաժողով«G20/ՏՀԶԿ կորպորատիվ կառավարման սկզբունքները» աշխատաժողով
ԵՏՀ-ն և ԵԱԶԲ-ն կհամակարգեն ԵԱՏՄ-ում կոոպերացիոն նախագծերի համատեղ ֆինանսավորման գործողություններըԵՏՀ-ն և ԵԱԶԲ-ն կհամակարգեն ԵԱՏՄ-ում կոոպերացիոն նախագծերի համատեղ ֆինանսավորման գործողությունները
Մխիթար Հայրապետյան. Առաջիկայում Մոսկվայում տեղի կունենան խորհրդատվություններ՝ Հայաստանում ռուսական հեռուստաալիքների հեռարձակման հարցի կարգավորման շուրջՄխիթար Հայրապետյան. Առաջիկայում Մոսկվայում տեղի կունենան խորհրդատվություններ՝ Հայաստանում ռուսական հեռուստաալիքների հեռարձակման հարցի կարգավորման շուրջ
Հայաստանը կհյուրընկալի Գինու զբոսաշրջության համաշխարհային համաժողովըՀայաստանը կհյուրընկալի Գինու զբոսաշրջության համաշխարհային համաժողովը
Հայաստանի Կենտրոնական բանկը 2024 թվականի համար կանխատեսում Է ՀՆԱ-ի 5,3% կամ 6,4% աճ ՝ կախված տնտեսության կամ բարձր կամ ցածր գնաճային միջավայրի ձեւավորումիցՀայաստանի Կենտրոնական բանկը 2024 թվականի համար կանխատեսում Է ՀՆԱ-ի 5,3% կամ 6,4% աճ ՝ կախված տնտեսության կամ բարձր կամ ցածր գնաճային միջավայրի ձեւավորումից
Երեք տխուր պատմություն զեղծարարների մասինԵրեք տխուր պատմություն զեղծարարների մասին
Եվրոթերմ ընկերության պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայումԵվրոթերմ ընկերության պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
Հայաստանի դեսպանն ու Վրաստանի փոխվարչապետը քննարկել են տնտեսական շփումների ակտիվացման հեռանկարներըՀայաստանի դեսպանն ու Վրաստանի փոխվարչապետը քննարկել են տնտեսական շփումների ակտիվացման հեռանկարները
Րաֆֆի Սեմիրջյան. Հայաստանի և Հնդկաստանի միջև համագործակցության առավել հեռանկարային ոլորտներն են զբոսաշրջությունն ու բարձր տեխնոլոգիաներըՐաֆֆի Սեմիրջյան. Հայաստանի և Հնդկաստանի միջև համագործակցության առավել հեռանկարային ոլորտներն են զբոսաշրջությունն ու բարձր տեխնոլոգիաները
Հայաստանը հաստատել է Բուսաբուծության աջակցության ծրագիրըՀայաստանը հաստատել է Բուսաբուծության աջակցության ծրագիրը
Երեխաներ ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության ծրագրի գործողությունը երկարաձգվել է մինչև 2026 թվականըԵրեխաներ ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության ծրագրի գործողությունը երկարաձգվել է մինչև 2026 թվականը
Նարեկ Տերյանը պատմել է Իրան-Հնդկաստան-Հայաստան տրանսպորտային երթուղու մասինՆարեկ Տերյանը պատմել է Իրան-Հնդկաստան-Հայաստան տրանսպորտային երթուղու մասին
Հայաստանում կհիմնադրվի Տեղեկատվական անվտանգության և կրիպտոգրաֆիայի ազգային կենտրոնՀայաստանում կհիմնադրվի Տեղեկատվական անվտանգության և կրիպտոգրաֆիայի ազգային կենտրոն
Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել ԵԱՏՄ և երրորդ կողմերի մաքսային տարանցման միասնական համակարգի մասին համաձայնագրինՀայաստանի կառավարությունը հավանություն է տվել ԵԱՏՄ և երրորդ կողմերի մաքսային տարանցման միասնական համակարգի մասին համաձայնագրին
Ինչու են ԶՊՄԿ-ի հարկային վճարումները մեկ տարում գրեթե կրկնակի նվազել. պարզաբանում է Հայաստանի գլխավոր հարկայինըԻնչու են ԶՊՄԿ-ի հարկային վճարումները մեկ տարում գրեթե կրկնակի նվազել. պարզաբանում է Հայաստանի գլխավոր հարկայինը
2023 թվականին Հայաստանի հարկային եկամուտներն առաջ են անցել տնտեսության աճից. ՊԵԿ նախագահ2023 թվականին Հայաստանի հարկային եկամուտներն առաջ են անցել տնտեսության աճից. ՊԵԿ նախագահ
Ռաֆայել Գևորգյան. Հայաստանի տնտեսական աճի ներուժը կազմում է 6%Ռաֆայել Գևորգյան. Հայաստանի տնտեսական աճի ներուժը կազմում է 6%
Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է ներդնել պայմանագրի նոր ձևաչափ՝ SAFEԷկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է ներդնել պայմանագրի նոր ձևաչափ՝ SAFE
Հայաստանում ճանապարհաշինարարության ընթացքում կիրականացվեն աուդիտորական ստուգումներ. օրենքի նախագիծՀայաստանում ճանապարհաշինարարության ընթացքում կիրականացվեն աուդիտորական ստուգումներ. օրենքի նախագիծ
Քաղավիացիայի կոմիտեի ծառայությունները կդառնան վճարովի. օրենքի նախագիծՔաղավիացիայի կոմիտեի ծառայությունները կդառնան վճարովի. օրենքի նախագիծ
ԿԲ ղեկավար. Հայաստանում աշխատանքի է տեղավորվել ավելի քան 11 հազար արցախցի փախստականԿԲ ղեկավար. Հայաստանում աշխատանքի է տեղավորվել ավելի քան 11 հազար արցախցի փախստական
Հայաստանի տնտեսությունը մոտենում է չեզոք տոկոսադրույքի մակարդակին. Մարտին ԳալստյանՀայաստանի տնտեսությունը մոտենում է չեզոք տոկոսադրույքի մակարդակին. Մարտին Գալստյան
ՀՀ ԿԲ. Հայաստանի տնտեսության վրա արտաքին գնաճային ազդեցությունը շարունակում է էապես թուլանալՀՀ ԿԲ. Հայաստանի տնտեսության վրա արտաքին գնաճային ազդեցությունը շարունակում է էապես թուլանալ
Մարտին Գալստյան. սպառողական վարկավորման շուկայում գերտաքացման վտանգի մասին խոսելը  շատ վաղ էՄարտին Գալստյան. սպառողական վարկավորման շուկայում գերտաքացման վտանգի մասին խոսելը  շատ վաղ է
Հայաստանի պլաստիկ քարտերի շուկայում անկանխիկ գործարքները գերազանցել են կանխիկ գործարքներըՀայաստանի պլաստիկ քարտերի շուկայում անկանխիկ գործարքները գերազանցել են կանխիկ գործարքները
Կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցրել է 0.25 տոկոսային կետով՝ մինչեւ 8.5 տոկոսԿենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցրել է 0.25 տոկոսային կետով՝ մինչեւ 8.5 տոկոս
Այլընտրանքային ճանապարհի կառուցումից հետո Լարսը ողջ տարին անցանելի կլինի. փոխնախարարԱյլընտրանքային ճանապարհի կառուցումից հետո Լարսը ողջ տարին անցանելի կլինի. փոխնախարար
3․780․052 դրամ՝ Սիթի օֆ Սմայլ հիմնադրամին․ Մի դրամի ուժը մարտին կուղղվի Իմ անտառ Հայաստանին3․780․052 դրամ՝ Սիթի օֆ Սմայլ հիմնադրամին․ Մի դրամի ուժը մարտին կուղղվի Իմ անտառ Հայաստանին
Global Finance-ը ճանաչել է Ամերիաբանկի առաջատար դիրքը Հայաստանում կայուն ֆինանսավորման ոլորտումGlobal Finance-ը ճանաչել է Ամերիաբանկի առաջատար դիրքը Հայաստանում կայուն ֆինանսավորման ոլորտում
Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման գծի կառուցման ժամկետները կրկին հետաձգվում ենՀայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման գծի կառուցման ժամկետները կրկին հետաձգվում են
Փոխնախարար. ԵԱՏՄ տարածքում գազի միասնական շուկայի ստեղծման նախագիծը տեղափոխվում է 2027 թվականՓոխնախարար. ԵԱՏՄ տարածքում գազի միասնական շուկայի ստեղծման նախագիծը տեղափոխվում է 2027 թվական
ՊԵԿ. Մի քանի աղբյուրից հաշվարկված և փոխանցված սոցիալական վճարների առավելագույն չափը գերազանցող գումարները կվերադարձվեն ինքնաշխատՊԵԿ. Մի քանի աղբյուրից հաշվարկված և փոխանցված սոցիալական վճարների առավելագույն չափը գերազանցող գումարները կվերադարձվեն ինքնաշխատ
Հայաստանի ֆինանսների նախարարը ԵԱՏՄ-ից դուրս գալը ռիսկային է համարումՀայաստանի ֆինանսների նախարարը ԵԱՏՄ-ից դուրս գալը ռիսկային է համարում
Գևորգ Պապոյան. Էկոնոմիկայի նախարարությունում համակարգային կոռուպցիա չի կարող լինելԳևորգ Պապոյան. Էկոնոմիկայի նախարարությունում համակարգային կոռուպցիա չի կարող լինել
էկոնոմիկայի նախարար. Հայկական ապրանքների համար Վերին Լարսը փակելու օբյեկտիվ պատճառներ չեմ տեսնումէկոնոմիկայի նախարար. Հայկական ապրանքների համար Վերին Լարսը փակելու օբյեկտիվ պատճառներ չեմ տեսնում
Բանկային գաղտնիքն այլևս անձեռնմխելի Բանկային գաղտնիքն այլևս անձեռնմխելի "սրբազան կով" չէ. ՊԵԿ նախագահ
Հայաստանից Ռուսաստան կարտոֆիլի արտահանումը դառնում է ոչ շահութաբեր։ ֆերմրեները բողոքի ակցիաներ են անցկացնումՀայաստանից Ռուսաստան կարտոֆիլի արտահանումը դառնում է ոչ շահութաբեր։ ֆերմրեները բողոքի ակցիաներ են անցկացնում
Արարատբանկը մտադիր է ներդնել ռիսկերի կառավարման ESG ռազմավարություն ՝ բնապահպանական, սոցիալական և կորպորատիվ կառավարմամբԱրարատբանկը մտադիր է ներդնել ռիսկերի կառավարման ESG ռազմավարություն ՝ բնապահպանական, սոցիալական և կորպորատիվ կառավարմամբ
Հայաստանում ավտոմեքենաների տեխզննություն իրականացնելիս հարկ կլինի մարել միայն նախորդ տարիների հարկային պարտքըՀայաստանում ավտոմեքենաների տեխզննություն իրականացնելիս հարկ կլինի մարել միայն նախորդ տարիների հարկային պարտքը
Արարատբանկ. առանց ESG ասպեկտներին հետևելու անհնար է մեր բարեկեցությունն ու ապագանԱրարատբանկ. առանց ESG ասպեկտներին հետևելու անհնար է մեր բարեկեցությունն ու ապագան
Ջոն Դի. Հայաստանը պետք է ամբողջությամբ անցնի էներգիայի վերականգնվող աղբյուրներիՋոն Դի. Հայաստանը պետք է ամբողջությամբ անցնի էներգիայի վերականգնվող աղբյուրների
Շուռնուխում տների շինարարությունը ձգձգվել է, իսկ նախահաշիվն աճել էՇուռնուխում տների շինարարությունը ձգձգվել է, իսկ նախահաշիվն աճել է
Հակոբ Վարդանյան. էներգետիկ ոլորտի դիվերսիֆիկացման համատեքստում Հայաստանի համար առաջնային է Վրաստանի միջոցով Եվրոպայի հետ կապըՀակոբ Վարդանյան. էներգետիկ ոլորտի դիվերսիֆիկացման համատեքստում Հայաստանի համար առաջնային է Վրաստանի միջոցով Եվրոպայի հետ կապը
Հայաստանի իշխանությունները կրկին չեն տեղավորվել Վանաձոր-Բագրատաշեն Մ6-ի կառուցման ժամկետներումՀայաստանի իշխանությունները կրկին չեն տեղավորվել Վանաձոր-Բագրատաշեն Մ6-ի կառուցման ժամկետներում
Արթուր Մխիթարյան. Մարտահրավերները պահանջում են նորարար ու ոչ ստանդարտ լուծումներԱրթուր Մխիթարյան. Մարտահրավերները պահանջում են նորարար ու ոչ ստանդարտ լուծումներ
Կես գին բոլորին և մինչև 15 000 դրամ բոնուս՝ նոր հաճախորդներին. IDBankԿես գին բոլորին և մինչև 15 000 դրամ բոնուս՝ նոր հաճախորդներին. IDBank
Կոնվերս Բանկ. Հաճախորդների կարծիքը և կարիքների բավարարումը առաջնահերթություն էԿոնվերս Բանկ. Հաճախորդների կարծիքը և կարիքների բավարարումը առաջնահերթություն է
2024թ. հունվարին Հայաստանում տնտեսական ակտիվությունն աճել է տարեկան 10,7%-ով2024թ. հունվարին Հայաստանում տնտեսական ակտիվությունն աճել է տարեկան 10,7%-ով
Փոխվարչապետ. Անհրաժեշտ է վերանայել ջրային ռեսուրսների կառավարման գործող քաղաքականության շրջանակըՓոխվարչապետ. Անհրաժեշտ է վերանայել ջրային ռեսուրսների կառավարման գործող քաղաքականության շրջանակը
Բիզնեսի թվայնացման հիմնախնդիրը, ո՞ր հանգրվանում է ՀայաստանըԲիզնեսի թվայնացման հիմնախնդիրը, ո՞ր հանգրվանում է Հայաստանը
Մեր նպատակն է Հայաստանի Հանրապետությունը դարձնել բարձր տեխնոլոգիական տնտեսություն ու արտադրություն ունեցող երկիր. Փաշինյանը՝ եգիպտացի գործարարներինՄեր նպատակն է Հայաստանի Հանրապետությունը դարձնել բարձր տեխնոլոգիական տնտեսություն ու արտադրություն ունեցող երկիր. Փաշինյանը՝ եգիպտացի գործարարներին
Հովակ Հովակիմյան. Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման ճանապարհին չպետք է սահմանափակվել ներքին շուկայովՀովակ Հովակիմյան. Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման ճանապարհին չպետք է սահմանափակվել ներքին շուկայով
Հայաստանի իշխանությունները մտածում են ՏՏ ոլորտում մտավոր սեփականության առեւտրայնացման շուրջՀայաստանի իշխանությունները մտածում են ՏՏ ոլորտում մտավոր սեփականության առեւտրայնացման շուրջ
Կարդալ ավելին


Արտ. փոխարժեքները
18.03.2024
RUB4.37-0.01
USD401.96-0.67
EUR438.10-0.36
GBP511.98-1.33
CAD296.82-0.70
JPY26.96-0.10
CNY55.84-0.11
CHF455.17-0.60