Ուրբաթ, 23 Օգոստոսի 2019 17:12
Ալինա Հովհաննիսյան

Ա. Հանեսյան. Հայաստանի բանկային համակարգում շահույթի աճի դանդաղումը պայմանավորված է վարկային շուկայում խիստ մրցակցությամբ

Ա. Հանեսյան. Հայաստանի բանկային համակարգում շահույթի աճի դանդաղումը պայմանավորված է վարկային շուկայում խիստ մրցակցությամբ

Արմինֆո. Հայաստանի բանկային համակարգի վարկային պորտֆելը առաջին կիսամյակում տարեկան կտրվածքով աճել է 14,4 տոկոսով, ինչը վկայում է վարկավորման առումով բանկերի ակտիվության մասին: Սակայն, վարկային շուկայում խիստ մրցակցությունը ազդում է շահութաբերության վրա՝ աճի տեմպերի ծանրակշիռ դանդաղմամբ, բնակչության ֆինանսական գրագիտության բարձրացմանը նվիրված մամուլի ասուլիսի ավարտին ԱրմԻնֆո-ի թղթակցին այդպիսի կարծիք է հայտնել

Հայաստանի բանկերի միության (ՀԲՄ) նախագահ Արտակ Հանեսյանը:

 

Նա ընդգծել է, որ խիստ մրցակցության պայմաններում բանկերը իջեցնում են տոկոսադրույքները, հաճախորդների համար բարելավում վարկավորման պայմանները, ավելացնում մարման ժամկետները, ինչը հանգեցնում է եկամտի նվազման եւ հետեւաբար՝ շահույթի կրճատման: <Այսպիսով՝ ավելի հարմարավետ վարկային պայմանները լավ են հաճախորդների համար, բայց վատ են անդրադառնում բանկերի շահութաբերության վրա>, - նկատել է Ա. Հանեսյանը:

 

ՀԲՄ ղեկավարը հավելել է, որ այսօրվա դրությամբ բանկերը շատ են ծախսում նաև արդիականացման, տեխնիկական հագեցվածության, նոր ծրագրային ապահովման մշակման վրա, որոնք հետագա տարիներին կհանգեցնեն լավ արդյունքների, այսինքն՝՝ թույլ կտան բարձրացնել շահույթը:

 

Մասնավորապես, խոսելով ՀՀ բանկային համակարգի վարկավորման մասին՝ Ա.Հանեսյանը հայտարարել է, որ անցյալ տարվանից նկատվում է հիփոթեքային վարկավորման ակտիվացում: <Կարող եմ ասել, որ այս պահին առաջարկը չի հասցնում պահանջարկի հետեւից>, - նշել է նա:

 

Բացի այդ, նրա խոսքով, նկատվում է բիզնես հատվածի վարկավորման աճ, որի պահանջարկը գնալով աճում է ։  Այդ կապակցությամբ նա նշել է, որ վերջին շրջանում գործարարները սկսել են ակտիվորեն զբաղվել առցանց հարթակներում իրենց փոքր արտադրությունն իրացնելով: <Սա վկայում է Հայաստանում E-commerce - ի դինամիկ զարգացման մասին, որը բավական հեռանկարային ուղղություն է>, - կարծում է Ա.Հանեսյանը:

 

Ամփոփելով ՝ նա նշել է, որ չնայած արձակուրդների սեզոնին՝ ընթացիկ տարվա օգոստոսին կատարված գործառնությունների թիվը համադրելի է 2018 թվականի դեկտեմբերին առկա ցուցանիշների հետ, երբ նկատվել է առավել մեծ ակտիվություն: <Սա վկայում է այն մասին, որ ակտիվությունն օրեցօր աճում է, եւ մենք ակնկալում ենք, որ 2019 թվականի աշնանը բանկային համակարգի հաճախորդների թիվը կլինի ավելի տպավորիչ՝ ինչպես քանակական, այնպես էլ մատուցվող ծառայությունների ծավալի եւ գործարքների իրականացման առումով>, -  եզրափակել է նա:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
iDram
btn

Արտ. փոխարժեքները
24.09.2020
RUB6.28-0.08
USD485.32-0.10
EUR565.06-3.56
GBP618.490.36
CAD362.13-2.35
JPY46.06-0.18
CNY71.34-0.06
CHF524.33-3.70



Փնտրել ըստ օրերի

Պետական պարտատոմսեր

Issue volume

10 billion

Volume of T-bills for placement

200 million

Volume of submitted competitive applications

200 million

Volume of satisfied bids

200 million

Yield at cut-off price

 5.8314%

Maximum yield

 5.8314%

Мinimum yield

 5.8314%

Weighted average yield

 5.8314%

Number of participants

2

The maturity date of T-bills

03.02.2020

ArmEx

 

СПРОС (Покупка)

USD

Средневзв. Цена

482,00

ПРЕДЛОЖЕНИЕ (Продажа)

  USD

Средневзв. Цена

-

СДЕЛКИ

USD

Цена откр.

482,00

Цена закр.

482,00

Мин. Цена

482,00

Макс. Цена

482,00

Ср/взв. Цена

482,00

-0,16

Кол-во сделок

1

Объем (инвал.)

200 000

0бъем (драм)

96 400 000