Արմինֆո.Կոնվերս Բանկը կատարելագործել է Card to Card ծառայությունը՝ Բանկի, ինչպես նաև ԱրՔա համակարգի անդամ հանդիսացող այլ բանկերի քարտապաններին հնարավորություն տալով աշխարհի ցանկացած վայրից և ցանկացած ժամի փոխանցումներ կատարել նաև ԱրՔա համակարգի անդամ չհանդիսացող բանկերի Mastercard վճարային քարտերին:
Նշենք, որ 2018թ-ին գործարկված ծառայությունը նման հնարավորություն էր տալիս ArCa և Visa քարտապաններին:
Card to Card ծառայությունը հասանելի է շուրջօրյա: Դրանից օգտվելու համար անհրաժեշտ է մուտք գործել Կոնվերս Բանկի Վճարային պորտալ, քարտից քարտ փոխանցման պատուհանում լրացնել պահանջվող դաշտերը և իրականացնել փոխանցումը: Գումարը ստացողի քարտին մուտքագրվում և ստացողին հասանելի է դառնում վայրկյանների ընթացքում:
Նշենք, որ Բանկի Վճարային պորտալը թվային հարթակ է, որի միջոցով հնարավոր է կատարել կոմունալ, հեռահաղորդակցման, ՃՈ/ՃՈ տուգանքների վճարումներ, հաշվին գումար մուտքագրել, կատարել քարտից թարտ փոխանցումներ և այլն:
Մանրամասները՝ https://onlinepayments.conversebank.am/hy/service?id=CardToCardTransfer
RUB | 4.18 | -0.02 |
USD | 390.04 | -1.40 |
EUR | 415.63 | -1.21 |
GBP | 481.74 | -0.75 |
CAD | 284.60 | -0.69 |
JPY | 25.20 | -0.09 |
CNY | 53.82 | -0.22 |
CHF | 427.68 | -1.72 |