Արմինֆո.Beeline-ը հայտարարում է անսահմանափակ շարժական ինտերնետ ծառայության մեկնարկի մասին: 5900 դրամ բաժանորդավճարի դիմաց բջջային կապի բոլոր կանխավճարային փաթեթների օգտատերերը (բացառությամբ շարժական ինտերնետ սակագնային փաթեթների), կկարողանան ակտիվացնել «Անսահմանափակ ինտերնետե ծառայությունը և օգտվել շարժական ինտերնետից՝ առանց որևէ սահմանափակումների:
«Հայաստանում երկար ընդմիջումից հետո առաջին անգամ բաժանորդներին հասանելի է դարձել շարժական ինտերնետ առանց արագության կամ ծավալի սահմանափակումների։ Վերջերս Beeline-ը մեծ ներդրումներ է կատարել գերարագ շարժական ինտերնետ տեխնոլոգիաների զարգացման մեջ և կառուցել 3G և 4G ցանցեր Երևանում ու մարզերում: Այս ներդրումների շնորհիվ մեր բաժանորդներն այժմ կարող են ձեռք բերել գերարագ ինտերնետ անսահմանափակ ծավալովե, - նշել է Հայաստանում Beeline- ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Անսահմանափակ ինտերնետ ծառայությունը կարելի է ակտիվացնել մինչև 2019 թվականի նոյեմբերի 30-ը, հավաքելով *0500# USSD հրահանգը կամ «My Beeline Armeniaե հավելվածի միջոցով:
Լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ www.beeline.am կայքում, հաղորդագրություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին, զանգահարելով 0611 անվճար համարին կամ Beeline-ի մոտակա վաճառքի և սպասարկման գրասենյակում։
RUB | 4.18 | -0.02 |
USD | 390.04 | -1.40 |
EUR | 415.63 | -1.21 |
GBP | 481.74 | -0.75 |
CAD | 284.60 | -0.69 |
JPY | 25.20 | -0.09 |
CNY | 53.82 | -0.22 |
CHF | 427.68 | -1.72 |