Արմինֆո. Այս տարվա առաջին կիսամյակում կենսաթոշակների եւ նպաստների գծով Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը խնայել է 3.8 միլիարդ դրամ: Այդ մասին ՙՖեյսբուքի՚ իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: ՙ
Կարո՞ղ ենք ասել, որ սրանք այդ ոլորտներում կոռուպցիայի դեմ հետեւողական պայքարի եւ արդյունավետության բարձրացման արդյունք է: Այո, կարող ենք ասել: Խնայված միջոցները կծառայեն սոցիալական ապահովության ոլորտում այլ, երկար տարիներ չֆինանսավորված ծրագրերի ֆինանսավորման համար՚, - ընդգծել է վարչապետը:
Հիշեցնենք, որ Հայաստանի կառավարությունը նախատեսում է 2020 թվականի հունվարի 1-ից բարձրացնել կենսաթոշակները: Ինչպես հուլիսի 11-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել էր ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, կենսաթոշակների 10% բարձրացումը, ըստ նախնական հաշվարկների, Հայաստանի պետական գանձարանի վրա կնստի լրացուցիչ 25 մլրդ դրամ: Կենսաթոշակների բարձրացումը կանդրադառնա շուրջ 560 հազար քաղաքացու վրա:
RUB | 4.20 | -0.01 |
USD | 391.44 | -1.16 |
EUR | 416.84 | -1.20 |
GBP | 482.49 | -5.63 |
CAD | 285.29 | 0.20 |
JPY | 25.29 | -0.11 |
CNY | 54.04 | -0.18 |
CHF | 429.40 | -2.65 |