Արմինֆո. ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերի գլխավորած պատվիրակությանը:
Նախարարն իր ողջույնի խոսքում նշել է. «Այսօր շատ կարևոր հարց ունենք օրակարգում՝ ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից պատրաստված «Ներառական աճի դիագնոստիկաե գնահատում-զեկույցը, քանի որ ներառականությունը առաջիկա տնտեսական աճի ամենակարևոր առանձնահատկությունը պետք է լինիե։
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ներկայացրել հանդիպմանը մասնակցող պատվիրակության անդամներին:
ՀՀ էկոնոմիկայի նախարարին զեկույցը ներկայացրել են ԱՄՆ ՄԶԳ Վաշինգտոնի գրասենյակի ավագ տնտեսագետներ Փոլ Օլիվերը և Ջոզեֆ Սփնաջերսը: Այն հիմնականում առնչվում է Հայաստանում ներառական աճին խոչընդոտող խնդիրներին և ռիսկերին։
Կողմերը հանդիպման ընթացքում քննարկել են զեկույցում առկա պնդումները, մտքեր փոխանակել արտահանմանը միտված տնտեսության զարգացման վերաբերյալ։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել ևս մեկ աշխատանքային քննարկում ծավալել զեկույցի խորքային ուսումնասիրության և հետագա համատեղ աշխատանքների վերաբերյալ։
RUB | 4.18 | -0.02 |
USD | 390.04 | -1.40 |
EUR | 415.63 | -1.21 |
GBP | 481.74 | -0.75 |
CAD | 284.60 | -0.69 |
JPY | 25.20 | -0.09 |
CNY | 53.82 | -0.22 |
CHF | 427.68 | -1.72 |