Արմինֆո. Beeline ստարտափ ինկուբատորը կընդունի 5-րդ ինկուբացիոն շրջանի հայտերը մինչև սեպտեմբերի 15-ը։
5-րդ շրջափուլն իրականացվելու է Հայաստանի բիզնես հրեշտակների ցանցի (BANA) հետ համատեղ, որի շնորհիվ ցիկլի ավարտին լավագույն արդյունքներ գրանցող թիմերը կկարողանան ներդրումներ ներգրավել:
«Մեր նախորդ երկու շրջափուլերի փորձը ցույց տվեց, որ մեր մասնակից ստարտափներից շատերն իրական ներդրումներ են ստանում բիզնես հրեշտակներից ու ակտիվ բիզնես են ծավալում Հայաստանում ու նույնիսկ Հայաստանից դուրս: Վստահ եմ, որ այս շրջափուլի մասնակիցները նույնպես մեծ հաջողությունների կհասնենե, - նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Beeline ստարտափ ինկուբատորն իր բոլոր ռեսուրսների օգնությամբ նպաստում է ստարտափների ինտենսիվ աճին, դրանով իսկ ապահովելով ստարտափների ելքը միջազգային շուկա։ Նրանց տրամադրվում է աշխատանքային տարածք, կազմակերպվում են դասընթացներ և վարպետության դասեր՝ ձեռներեցության, մենեջմենթի, մարքեթինգի, PR-ի, ֆինանսական և իրավաբանական հարցերի վերաբերյալ։
Ընտրված ռեզիդենտ ստարտափները 14 շաբաթների ընթացքում օգտվում են Ինկուբատորի ռեսուրսներից, փորձագետների խորհրդատվությունից և ակտիվ ձեռնարկատիրական միջավայրում գործելու հնարավորությունից։
RUB | 4.21 | 0.02 |
USD | 392.60 | -1.47 |
EUR | 418.04 | -2.71 |
GBP | 488.12 | -3.60 |
CAD | 285.09 | -1.38 |
JPY | 25.40 | -0.12 |
CNY | 54.22 | -0.22 |
CHF | 432.05 | -1.61 |