Արմինֆո. "Մենք շնորհակալ ենք Սեւանին, եւ կարծում եմ, որ Սեւանն էլ մեզ է շնորհակալ։ Այսօրվա դրությամբ Սեւանա լճի մակարդակը 2018 թվականի համեմատ բարձրացել է արդեն 3 սմ-ով", - սեպտեմբերի 14-ին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Սեւանի թերակղզում "Էկո ֆիշ Ֆեստ" ձկան փառատոնի բացման ժամանակ: Ըստ վարչապետի, այս պահին, 2018 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, Սևանա լճի ջրային պաշարները մոտ 90 մլն խմ-ով գերազանցում են նախորդ տարվա ցուցանիշը: Կառավարության ղեկավարը նշել է, որ ուրախ է հանրապետությունում "փառատոնային տրամադրության" զարգացման համար, քանի որ դա ոչ միայն բարձրացնում է ողջ ազգի տրամադրությունը, այլև զարգացնում է ռեստորանային բիզնեսը, զբոսաշրջությունը Հայաստանում։ "Մենք չպետք է առիթը բաց թողնենք մեր կենցաղի ավելի ուրախ, եռանդուն կազմակերպման համար", - նշել է Փաշինյանը: Նա հույս է հայտնել, որ Սեւանա լճի հարակից տարածքում բիզնես գործունեություն իրականացնող գործարար համայնքը իր շահերը կհամադրի ջրային ավազանի շահեր հետ:
Նշենք, որ Սևանա լճի ավազանում ձկնային փառատոնն անցկացվում է առաջին անգամ: Այն հավակնում է դառնալ ամենամյա, և հետագա տարիներին ապահովել նաև միջազգային ներկայություն։ Միջոցառմանը մասնակցում են 20 տեղական ռեստորաններ և 10-ը՝ Երևանից և այլ մարզերից, որոնք իրենց ճաշացանկում ունեն ձկնային ուտեստներ: Փառատոնի ընթացքում կներկայացվի նաև գարեջուր և գինի։ Երեկոյան կկազմակերպվի մշակութային ծրագիր, համերգ հայտնի երգիչների և խմբերի մասնակցությամբ։ Փառատոնի փակումը կնշանավորվի մեծ հրավառությամբ, որի մեկնարկը կտրվի նավերի վրա:
RUB | 4.18 | -0.02 |
USD | 390.04 | -1.40 |
EUR | 415.63 | -1.21 |
GBP | 481.74 | -0.75 |
CAD | 284.60 | -0.69 |
JPY | 25.20 | -0.09 |
CNY | 53.82 | -0.22 |
CHF | 427.68 | -1.72 |