Արմինֆո. IDBank-ը երկարաձգում է «5% հավելյալ cashback Idram Rocket Visa քարտովե ակցիան մինչև տարեվերջ:
Մինչև տարեվերջ առևտրի և սպասարկման այն կետերում, որտեղ հնարավոր է վճարել Idram հավելվածով՝ QR-ով կամ NFC-ով, որպես վճարման միջոց Idram Rocket Visa քարտն ընտրելիս բացի Idram-ի կողմից տրամադրվող ակնթարթային cashback-ից կստանաք ևս 5% cashback Բանկի կողմից։
Յուրաքանչյուր քարտապան կարող է ստանալ ամսական մինչև 20․000 ՀՀ դրամ cashback Բանկից․ ընթացիկ ամսվա cashback-ը (հետվճարը) վճարվում է մինչև հաջորդ ամսվա 25-ը։ Idram Rocket Visa քարտի առավելություններն են՝
Քարտն անվճար է,Դրական մնացորդի վրա՝ տարեկան 4․5% եկամուտ,
Անկանխիկ գնումներից՝ 0,5% cashback, Քարտը անվճար համալրվում է Idram դրամապանակից, դրան կցված ցանկացած քարտից, IDBank-ի հաշիվներից, երկու ընկերությունների տերմինալներից եւ Բանկի մասնաճյուղերից:
Idram Rocket Visa քարտը հնարավոր է պատվիրել առցանց՝ IDBanking․am համակարգից, Idram-ի վեբ կայքից, Idram բջջային հավելվածից, ինչպես նաև IDBank-ի մասնաճյուղերից։ Ցանկության դեպքում քարտը կառաքվի հաճախորդի նախընտրած հասցեով։
Ի դեպ, սեպտեմբերի 5-ից հոկտեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում առցանց (Idram բջջային հավելվածով կամ IDBanking.am համակարգով) պատվիրե՛ք անվճար Idram Rocket Visa քարտ և ստացե՛ք նվեր KinoPark-ի երկու հրավիրատոմս Ձեր նախընտրած ֆիլմը դիտելու համար։ Մանրամասները՝ https://www.idbank.am/news/?news=2819․Idram Rocket Visa քարտով գնումներն ավելի շահավետ են>,- ԱրմԻնֆո-ին հայտնել են բանկի մամուլի ծառայությունից:
IDBank-ը Հայաստանի շուկայում գործում է 1996 թի հոկտեմբերից (մինչեւ 2018 թ. մայիսի 31-ը կոչվում է «Անելիք Բանկե): Բանկի բաժնետերերն են Կիպրոսի FISTOCO LTD ընկերությունը` 59.68 տոկոս բաժնեմասով, եւ Լիբանանի CreditBank SA.A.L բանկը` 40.32 տոկոս բաժնեմասով: Անուղղակի մեծամասնական բաժնետերերն են ֆիզիկական անձինք` Tarek J. Khalefe (CreditBank SA.A.L) եւ Վարդան Դիլանյան (FISTOCO LTD):
RUB | 4.18 | -0.02 |
USD | 390.04 | -1.40 |
EUR | 415.63 | -1.21 |
GBP | 481.74 | -0.75 |
CAD | 284.60 | -0.69 |
JPY | 25.20 | -0.09 |
CNY | 53.82 | -0.22 |
CHF | 427.68 | -1.72 |