Արմինֆո.Լիտվա կատարած պաշտոնական այցի շրջանակներում սեպտեմբերի 16-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն այցելել է Լիտվայի Էկոնոմիկայի և նորարարության նախարարություն, որտեղ փոխնախարար Գինտարաս Վիլդան և ոլորտային պատասխանատուները ներկայացրել են բարձր տեխնոլոգիաների, էլեկտրոնային կառավարման, նորարարության, ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտներում Լիտվայի ձեռքբերումները և դրանք՝ այլ երկրներ արտահանելու գործընթացների կարգավորման իրենց փորձը:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից, նախարար Մնացականյանը, ներկայացնելով ՏՏ, ՏՏ լուծումների, նորարարության, ստեղծարար կրության ոլորտում Հայաստանի ձեռքբերումները, ի դեմս ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի, Արմաթ ինժեներական լաբորատորիաների ցանցի և Հայկական ազգային ինժեներական լաբորատորիայի, «Ինժիներական քաղաք» նախաձեռնությունների, ընդգծել է, որ բարձր տեխնոլոգիաների և նորարարության վրա հիմնված տնտեսության զարգացումը կառավարության առաջնահերթությունն է:
ՀՀ ԱԳ նախարարը և Լիտվայի Էկոնոմիկայի և նորարարության նախարարը գոհունակությամբ ընդգծել են, որ երկու երկրներին միավորում է ապագայի նույն տեսլականը, ինչը փոխգործակցության և երկկողմ օրակարգի հարստացման նոր ու խոստումնալից հեռանակարներ է բացում: Այդ առնչությամբ ընդգծվել է այդ ոլորտներում փորձի փոխանակման և համատեղ ծրագրերի նախաձեռնման համար անմիջական դերակատարների հանդիպման հարթակների ձևավորման կարևորությունը:
RUB | 4.19 | -0.01 |
USD | 395.10 | -0.14 |
EUR | 420.39 | 0.41 |
GBP | 492.14 | 0.22 |
CAD | 286.14 | -0.33 |
JPY | 25.55 | -0.01 |
CNY | 54.58 | -0.02 |
CHF | 433.51 | 0.65 |