Արմինֆո. Beeline-ը հայտարարում է Apple բրենդի նորագույն սմարթֆոնների վաճառքի մեկնարկի մասին։ iPhone 11, iPhone 11 Pro և iPhone 11 Pro Max-ը հասանելի կլինեն Beeline-ի հաճախորդների և սպասարկման գրասենյակներում սույն թվականի սեպտեմբերի 27-ից, իսկ սմարթֆոնների նախապատվերը կարելի է գրանցել արդեն այսօր։
Սմարթֆոնները հնարավոր կլինի ձեռք բերել նաև ապառիկ՝ ամսական սկսած 12 780 դրամից, առանց կանխավճարի, իսկ առաջին 6 ամիսների ընթացքում՝ 0% սպասարկման վճարով և 0% տոկոսադրույքով։
«Beeline-ում մեզ համար շատ կարևոր է փոփոխություններին ընդառաջ քայլելը, այդ իսկ պատճառով մենք հնարավորություն ենք ընձեռում Հայաստանում առաջիններից ձեռք բերել նոր սերնդի iPhone-ները։ Գնումն ավելի շահավետ և հաճելի դարձնելու համար Beeline-ը 25 ԳԲ գերարագ ինտերնետ կտրամադրի նոր սմարթֆոնների յուրաքանչյուր գնորդին», - նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Նշենք, որ մինչև հոկտեմբերի 4-ը www.beeline.am կայքի e-shop բաժնից Apple բրենդի սմարթֆոնները՝ սկսած iPhone 7-ից մինչև iPhone Xs Max-ը, առցանց գնելու դեպքում, Beeline-ը հնարավորություն է ընձեռում միանալ «Սմարթ 2500+» սակագնային փաթեթին, ստանալ 25 ԳԲ ինտերնետ և 20000 դրամ՝ որպես քեշբեք կփոխանցվի բաժանորդի հեռախոսահամարի հաշվին։
Լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ www.beeline.am կայքում, հաղորդագրություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին կամ զանգահարելով 0611 անվճար համարին կամ Beeline-ի մոտակա վաճառքի և սպասարկման գրասենյակում։
RUB | 4.22 | 0.04 |
USD | 388.60 | -1.44 |
EUR | 416.73 | 1.10 |
GBP | 485.98 | 4.24 |
CAD | 284.02 | -0.58 |
JPY | 24.99 | -0.21 |
CNY | 53.63 | -0.19 |
CHF | 425.54 | -2.14 |