Արմինֆո. Առաջիկա երկու տարում կավարտվի ՀԱԷԿ-ի համար լիամասշտաբ վարժասարքի մշակման շուրջ աշխատանքը: Այդ մասին մասին սեպտեմբերի 26-ին մամուլի ասուլիսում հայտնել է <Հայկական ԱԷԿ> ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահ, <Հայատոմ> ԳՀԻ գլխավոր տնօրեն, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահրամ Պետրոսյանը։
Նրա խոսքով ՝ լիամասշտաբ վարժասարքի շուրջ աշխատանքն իրականացվում է ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի աջակցությամբ։ Դրա անհրաժեշտությունը պայմանավորված է ժամանակի պահանջով եւ ուղղված է Հայկական ԱԷԿ-ի աշխատակիցների մասնագիտական հմտությունների բարձրացմանը: Վահրամ Պետրոսյանն ընդգծել է, որ եթե Չեռնոբիլի ԱԷԿ-ում նման վարժասարքեր օգտագործվեին, հնարավոր կլիներ խուսափել ողբերգությունից:
Պրոֆեսորը նաեւ տեղեկացրել է չորրորդ սերնդի նորոգման վարժասարքի համակարգերի գործարկման մասին, որի հիմնական նպատակն է լինելու ՀԱԷԿ-ի նորոգման եւ սպասարկման անձնակազմի պատրաստումը եւ վերապատրաստումը, կայանի սարքավորումների շահագործման եւ վերանորոգման ժամանակ տեղեկատվական աջակցությունը, անձնակազմի տեխնիկական գիտելիքների բարձրացումը եւ աշխատանքային պայմանների բարելավումը:
Վահրամ Պետրոսյանը տեղեկացրել է նաև, որ ատոմակայաններ անվտանգության հայկական համակարգերով հետաքրքրվել են Ուզբեկստանում և Բանգլադեշում, որտեղ կկառուցվեն նոր միջուկային էներգաբլոկներ: Ինստիտուտի գնային առաջարկները հետաքրքրել են նաև ամերիկյան դիլերային ընկերություններին, որոնք սարքավորումներ են մատակարարում ատոմակայաններին ։ Պրոֆեսորի խոսքով ՝ ինստիտուտը մշակել է տվիչներ, որոնք ֆիքսում են շոգեգեներատորների փոքրագույն տատանումները: <Մենք 74 այդպիսի տվիչներ ենք արտադրել հայկական ԱԷԿ-ի համար ։ Դրա շնորհիվ 2018 թվականին ժամանակին գրանցվել է շոգեգեներատորներից մեկում վթար, որտեղ տեղի է ունեցել մեքենայի յուղի արտահոսք>, - հավելել է Վահրամ Պետրոսյանը ։
RUB | 4.18 | -0.02 |
USD | 390.04 | -1.40 |
EUR | 415.63 | -1.21 |
GBP | 481.74 | -0.75 |
CAD | 284.60 | -0.69 |
JPY | 25.20 | -0.09 |
CNY | 53.82 | -0.22 |
CHF | 427.68 | -1.72 |