Երկուշաբթի, 30 Սեպտեմբերի 2019 14:08
Ալեքսանդր Ավանեսով

Հայաստանն ու Իրանը քննարկել են Հայաստան-Իրան 3-րդ բարձրավոլտ գծի կառուցման նախագիծը

Հայաստանն ու Իրանը քննարկել են Հայաստան-Իրան 3-րդ բարձրավոլտ գծի կառուցման նախագիծը

Արմինֆո.ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել «Եվրասիական մայրցամաքի տարանցիկ ներուժը» խորագիրը կրող համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Իրանի Իսլամական Հանրապետության էներգետիկայի նախարար Ռեզա Արդաքանիանին։

Ջերմորեն ողջունելով հյուրին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում՝ Սուրեն Պապիկյանը նշել է, որ որպես երկու երկրների համագործակցության հիմնական փաթեթը ներառող գերատեսչության ղեկավար՝ անձամբ շահագրգռված է խորացնել հայ-իրանական դարավոր բարեկամական կապն ու տարբեր ոլորտներում հաստատված հարաբերությունների դրական ավանդույթները։ «Հայաստանն ու Իրանը հաջողությամբ համագործակցում են էներգետիկ ենթակառուցվածքների և մի շարք այլ ուղղություններով զարգացման ծրագրերի շրջանակներում, այդուհանդերձ, մենք խնդիր ենք դրել երկկողմ տնտեսական շփումների մակարդակը համահունչ դարձնել պետությունների միջև առկա բարձ քաղաքական երկխոսության նշաձողին»,- ասել է նախարար Պապիկյանը և հավելել, որ իր պարտքն է համարում սեփական նպաստը բերել հարաբերությունների սերտացման և տեսանելի ապագայի ձևավորման այդ կարևորագույն գործում։

ԻԻՀ էներգետիկայի նախարար Ռեզա Արդաքանիանը նկատել է, որ իր համար պատիվ է ևս մեկ անգամ գտնվել Հայաստանում և գործընկերոջ հետ քննարկել փոխգործակցության հեռանկարները։ «ՏԿԵ նախարարությունն իր մեջ է ամփոփում հայ-իրանական ռազմավարական համագործակցության կարևորագույն ոլորտներ, ինչը մեզ հնարավորություն է տալիս զարգացնել առկա հարաբերություններն ու դրանք տեղափոխել որակական նոր մակարդակ»,- ընդգծել է նախարար Արդաքանիանը։
Նախարար Պապիկյանն իր հերթին լրացրել է․ «Հայաստանի համար պատիվ է ի դեմս Իրանի ունենալ կայուն ու կանխատեսելի հարևան և վերջինիս հետ համատեղ ներգրավված լինել տարածաշրջանային զարգացման ծրագրերում։ Մենք հավակնում ենք կապող օղակ հանդիսանալ մի կողմից Իրանի Իսլամական Հանրապետության, մյուս կողմից՝ ԵԱՏՄ գործընկերների և, իհարկե, մեր հյուսիսային հարևան Վրաստանի հետ»,- ամփոփել է նախարարը և արձանագրել, որ Հայաստանը հետաքրքրված է լավագույնս օգտագործել տարբեր ոլորտներում առկա և դեռևս չիրացված համագործակցության ներուժը։

Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին նախարարության մամուլի ծառայությունից, հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են նաև միջգերատեսչական համագործակցության օրակարգային այնպիսի հարցերի, ինչպիսիք են Հայաստան-Իրան 3-րդ բարձրավոլտ գծի շինարարությունը, գազ-էլեկտրաէներգիա փոխանակման ծրագիրը, Մեղրի ՀԷԿ-ի կառուցումը։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ


Արտ. փոխարժեքները
06.07.2020
RUB6.74-0.07
USD484.350.51
EUR547.073.77
GBP605.493.11
CAD357.481.01
JPY45.040.02
CNY68.540.04
CHF514.343.21



Փնտրել ըստ օրերի

Պետական պարտատոմսեր

Issue volume

10 billion

Volume of T-bills for placement

200 million

Volume of submitted competitive applications

200 million

Volume of satisfied bids

200 million

Yield at cut-off price

 5.8314%

Maximum yield

 5.8314%

Мinimum yield

 5.8314%

Weighted average yield

 5.8314%

Number of participants

2

The maturity date of T-bills

03.02.2020

ArmEx

 

СПРОС (Покупка)

USD

Средневзв. Цена

482,00

ПРЕДЛОЖЕНИЕ (Продажа)

  USD

Средневзв. Цена

-

СДЕЛКИ

USD

Цена откр.

482,00

Цена закр.

482,00

Мин. Цена

482,00

Макс. Цена

482,00

Ср/взв. Цена

482,00

-0,16

Кол-во сделок

1

Объем (инвал.)

200 000

0бъем (драм)

96 400 000