Հինգշաբթի, 3 Հոկտեմբերի 2019 13:02
Ալինա Հովհաննիսյան

Ամերիկյան կողմը շահագրգիռ է Հայաստանի հետ էներգետիկայի ոլորտում գործակցության խորացմամբ

Ամերիկյան կողմը շահագրգիռ է Հայաստանի հետ էներգետիկայի ոլորտում գործակցության խորացմամբ

Արմինֆո.Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարության և էներգետիկայի դեպարտամենտի ներկայացուցիչների պատվիրակությանը, որի կազմում էին ՊՔ միջուկային էներգիայի անվտանգության գրասենյակի փոխտնօրեն Պատրիշա Մեցը, ԷԴ միջուկային էներգիայի գրասենյակի աշխատակից Շոն Թայսոնը, ԷԴ ծրագրերի վերլուծաբան Թեդրոս Աբրահամը, ինչպես նաև նշված գերատեսչությունների ներկայացուցիչներ Ալմա Մաչշանովան և Ռիք Պրոկոպովիչը:

Ողջունելով պատվիրակության անդամներին՝ փոխնախարար Հ.Վարդանյանը կարևորել է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև միջուկային էներգետիկայի ոլորտում համագործակցության զարգացմանն ուղղված երկկողմ քայլերի իրականացումը:

Պատվիրակության անդամները շնորհակալություն են հայտնել ընդունելության համար և ընդգծել, որ ամերիկյան կողմը շահագրգիռ է Հայաստանի հետ էներգետիկայի ոլորտում գործակցության խորացմամբ, ինչպես նաև միջուկային էներգետիկայի անվտանգ շահագործման հարցերով:

 

Հանդիպմանը քննարկվել են Մեծամորի ատոմակայանի անվտանգ շահագործմանը, ատոմակայանի տարածքում փոքր ֆոտովոլտային կայանի կառուցման և ռադիոակտիվ թափոնների կառավարման միջոցառումների ծրագրին և ամերիկյան կողմի աջակցության հնարավորությանը վերաբերող հարցեր:

 

Հ.Վարդանյանը նշել է, որ հայկական կողմը հետաքրքրված է ամերիկյան արտադրության փոքր մոդուլային ռեակտոր կառուցելու հեռանկարով:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև Վարչապետին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդին վերաբերող կազմակերպչական հարցերի, մտքեր փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ծրագրերում համագործակցության զարգացման հնարավորությունների շուրջ:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ


Արտ. փոխարժեքները
06.07.2020
RUB6.74-0.07
USD484.350.51
EUR547.073.77
GBP605.493.11
CAD357.481.01
JPY45.040.02
CNY68.540.04
CHF514.343.21



Փնտրել ըստ օրերի

Պետական պարտատոմսեր

Issue volume

10 billion

Volume of T-bills for placement

200 million

Volume of submitted competitive applications

200 million

Volume of satisfied bids

200 million

Yield at cut-off price

 5.8314%

Maximum yield

 5.8314%

Мinimum yield

 5.8314%

Weighted average yield

 5.8314%

Number of participants

2

The maturity date of T-bills

03.02.2020

ArmEx

 

СПРОС (Покупка)

USD

Средневзв. Цена

482,00

ПРЕДЛОЖЕНИЕ (Продажа)

  USD

Средневзв. Цена

-

СДЕЛКИ

USD

Цена откр.

482,00

Цена закр.

482,00

Мин. Цена

482,00

Макс. Цена

482,00

Ср/взв. Цена

482,00

-0,16

Кол-во сделок

1

Объем (инвал.)

200 000

0бъем (драм)

96 400 000