Արմինֆո. Հոկտեմբերի 1-ից 4-ը ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ Հայաստանը ներկայացվել է Փարիզի IFTM Top Resa 2019 միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին մեկ միասնական պետական տաղավարով` 14 զբոսաշրջային ընկերությունների մասնակցությամբ։
1979 թվականից ի վեր անցկացվող այս ցուցահանդեսը Ֆրանսիայի` B2B ձևաչափի ամենախոշոր զբոսաշրջային ցուցահանդեսն է, որին այս տարի մասնակցել են ոլորտի ավելի քան 34 000 մասնագետներ, այդ թվում` օդանավակայանների, ավիաընկերությունների, հյուրանոցների, զբոսաշրջային ընկերությունների ներկայացուցիչներ։
Ցուցահանդեսի ընթացքում զբոսաշրջային ընկերությունները մի քանի տասնյակ հանդիպումներ և քննարկումներ են ունեցել գործընկերների հետ` գործարար կապերի ամրապնդման և պայմանագրերի կնքման նպատակով։
Զբոսաշրջության կոմիտեի ներկայացուցիչները հանդիպումներ են ունեցել մի շարք հայտնի լրատվամիջոցների ներկայացուցիչերի և բլոգերների հետ: Քննարկվել են վերջիններիս մասնակցությամբ դեպի Հայաստան ճանաչողական այցերի կազմակերպման միջոցով Հայաստանի` որպես զբոսաշրջային ուղղության ճանաչելիության բարձրացման ձևաչափերը: Քննարկումների արդյունքում ձեռք բերվեցին պայամանավորվածություններ 2020 թվականին իրականացնել մի շարք հայտնի լրատվական ընկերությունների և մի քանի հարյուր հազար հետևորդ ունեցող բլոգերների ճանաչողական այցեր Հայաստան։
Միջազգային ցուցահանդեսներին Հայաստանի մասնակցությունը նպաստում է մեր երկրի ճանաչելիության բարձրացմանը և օգնում ոլորտի մասանվոր ընկերություններին նոր գործարար կապերի ձևավորման համար: Ցուցահանդեսներին մասնակցության ընդհանուր վճարը սուբսիդավորվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի կողմից Զբոսաշրջության տարեկան ծրագրի շրջանակներում։ Այս տարի նախատեսվում է նաև ապահովել Հայաստանի ներկայացվածությունը Սինգապուրում և Լոնդոնում կայանալիք ցուցահանդեսներին: -
RUB | 4.18 | -0.02 |
USD | 390.04 | -1.40 |
EUR | 415.63 | -1.21 |
GBP | 481.74 | -0.75 |
CAD | 284.60 | -0.69 |
JPY | 25.20 | -0.09 |
CNY | 53.82 | -0.22 |
CHF | 427.68 | -1.72 |