Արմինֆո.Այսօր Հայաստանում լավ մթնոլորտ է ստեղծվել տնտեսական գործունեություն իրականացնելու համար։ Այդպիսի կարծիք է հայտնել վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 9-ին «Ի՞նչ անել-2. տնտեսական հեղափոխություն՝ ընկալումը և գործարկումը» գիտագործնական խորհրդաժողովի բացմանը։
Վարչապետի խոսքով՝ նման միջոցառումները մեծ էներգետիկա են հաղորդում երկրի տնտեսության զարգացման մասին մտորումներին։ Ինչպես կարծում է Փաշինյանը, արդի աշխարհում մարդկանց հոգեբանությունը եւ տրամադրությունները ավելի ու ավելի են ազդում տնտեսական գործընթացների վրա: "Մենք բազմիցս ասել ենք, որ Հայաստանի տնտեսական աճի հիմքում տեսնում ենք քաղաքացիների անհատական ջանքերը", - հայտարարել Է վարչապետը:
Այս համատեքստում, կառավարության ղեկավարի խոսքով, համապատասխան հասարակական տրամադրությունների ձևավորումը, հասարակության հետ երկխոսության հաստատումը առանցքային նշանակություն ունեն հանրապետության տնտեսության աճի ապահովման համար։
RUB | 4.18 | -0.02 |
USD | 390.04 | -1.40 |
EUR | 415.63 | -1.21 |
GBP | 481.74 | -0.75 |
CAD | 284.60 | -0.69 |
JPY | 25.20 | -0.09 |
CNY | 53.82 | -0.22 |
CHF | 427.68 | -1.72 |