Արմինֆո.Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) քննարկում է Երեւանի "Զվարթնոց" օդանավակայանի արդիականացման նախագիծը: Այդ մասին հոկտեմբերի 9-ին Երեւանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հաղորդել Է ԵԱԶԲ-ի Հայաստանի գծով տնօրեն Արմեն Մելքիկյանը։
Հիշեցնենք, որ "Զվարթնոց" օդանավակայանի վերակառուցմանը մասնակցելու ԵԱԶԲ-ի մտադրության մասին ավելի վաղ հայտարարել էր Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահ Անդրեյ Բելյանինովը:
Արմեն Մելքիկյանը նշել է, որ "Հայաստանի միջազգային օդանավակայաններ" ՓԲԸ-ն, որը կառավարում է մայրաքաղաքի օդանավակայանը, տրամադրել է իր նախագծերից մեկի վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթեր, որոնք ուսումնասիրվում են բանկի կողմից: Խոսքը վերաբերում է, մասնավորապես, օդանավակայանի տերմինալների վերակառուցմանը։ Բացի այդ, շարունակել է տնօրենը, կա օդանավակայանի շրջանառու կապիտալին անռչվող նախագիծ։ "ԵԱԶԲ-ն քննարկում է երկու նախագծերը, սակայն տերմինալի ֆինանսավորման վերաբերյալ առայժմ օդանավակայանից առաջարկներ չեն ստացվել։ Երկրորդ տարբերակի վերաբերյալ մենք դեռ չենք պատասխանել։ Դա կապված է ինտեգրացիոն նշանակություն ունեցող նախագծերի ֆինանսավորման բանկի ռազմավարության պատճառով առաջացած սահմանափակումների հետ", - նշել է Մելքիկյանը։
Նշենք, որ 2001 թվականի դեկտեմբերին Հայաստանի կառավարությունը Էդուարդո Էռնեկյանին պատկանող արգենտինական "Կորպորասիոն Ամերիկա" ընկերության հետ 30 տարի ժամկետով պայմանագիր է ստորագրել "Զվարթնոց" օդանավակայանի հավատարմագրային կառավարման շուրջ: Ավելի ուշ համանման համաձայնագիր Է ստորագրվել նաև "Շիրակ" օդանավակայանի վերաբերյալ։ Այսօրվա դրությամբ երկու օդանավակայանների արդիականացման համար ներդրումների ընդհանուր ծավալը, ընկերության տվյալներով, գերազանցել է 160 մլն դոլարը: 2018-2022 թթ. մաստեր-պլանի համաձայն, ընկերությունը 38,2 մլն դոլար կներդնի երկու օդանավակայանների արդիականացման գործում:
RUB | 4.19 | 0.00 |
USD | 394.07 | -1.03 |
EUR | 420.75 | 0.36 |
GBP | 491.72 | -0.42 |
CAD | 286.47 | 0.33 |
JPY | 25.52 | -0.03 |
CNY | 54.44 | -0.14 |
CHF | 433.66 | 0.15 |