Արմինֆո.Հայաստանը 141 երկրների շրջանում 69-րդ տեղն Է զբաղեցրել Համաշխարհային տնտեսական ֆորումի 2018-2019 թվականների գլոբալ մրցունակության ինդեքսում: 2017-2018 թվականների ինդեքսի համեմատ երկիրը բարձրացել է 4 աստիճանով՝ զբաղեցնելով 73-րդ հորիզոնականը 139 երկրների շրջանւոմ: 2015-2016 թվականներին երկիրը զբաղեցրել է 79-րդ հորիզոնականը։
Ինչպես նշվում է վարկանշային զեկույցում, երկիրը վեր է բարձրացել գրեթե բոլոր ցուցանիշներով: Լավագույն դիրքերը գրանցվել են աշխատաշուկայի (32-րդ տեղ), ապրանքային շուկայի (44-րդ տեղ) զարգացվածության մակարդակում, բիզնեսի դինամիզմի գնահատման մեջ (57-րդ տեղ)։ Որդեգրման հարցերում երկիրը գտնվում է միջին մակարդակի վրա (59-րդ տեղ), ենթակառուցվածքրի զարգացում (60-րդ տեղ), մարդկանց հմտությունների զարգացում (61-րդ տեղ), նորարարական կապիտալ և ինստիտուցիոնալ զարգացում (62-րդ տեղ երկու բաժիններով), մակրոտնտեսական կայունություն (64-րդ տեղ), առողջություն (68-րդ տեղ), ֆինանսական համակարգը բարձր մակարդակում է (69-րդ տեղ), շուկայի ծավալը, հասկանալի պատճառներով, գտնվում է ամենավատ վիճակում (118-րդ տեղ):
Վարկանշային աղյուսակում առաջատարը Սինգապուրն է, որին հաջորդում են ԱՄՆ-ն ու Հոնկոնգը։ Հետխորհրդային մյուս հանրապետություններից Ռուսաստանը 43-րդ տեղում է, Ադրբեջանը՝ 58-րդ, Ղազախստանը՝ 55-րդ, Ղրղզստանը՝ 96-րդ տեղերիում։
Գլոբալ մրցունակության ինդեքսը չափում է երկրների պատրաստակամությունը չորրորդ արդյունաբերական հեղափոխությանը։ Չափվող ցուցանիշների թվում են ինստիտուտների որակը, ենթակառուցվածքի վիճակը, ՏՏ եւ ժամանակակից հաղորդակցությունների ներթափանցումը, մակրոտնտեսական կայունությունը, սպառողական շուկան, աշխատանքի շուկան, ֆինանսական համակարգը, ներքին շուկայի չափը, առողջությունը, կրթությունը եւ հմտությունները, բիզնես զարգացման դինամիկան, նորարարությունների ունակությունը:
RUB | 4.19 | 0.00 |
USD | 394.07 | -1.03 |
EUR | 420.75 | 0.36 |
GBP | 491.72 | -0.42 |
CAD | 286.47 | 0.33 |
JPY | 25.52 | -0.03 |
CNY | 54.44 | -0.14 |
CHF | 433.66 | 0.15 |