Արմինֆո. Հայաստանում ՀՆԱ-ի նկատմամբ հարկերի հարաբերակցությունը 4 անգամ գերազանցում է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) լավագույն հանձնարարականները։ Այս մասին հոկտեմբերի 9 - ին <Ի՞նչ անել-2. տնտեսական հեղափոխություն՝ընկալումը եւ գործարկումը> գիտագործնական խորհրդաժողովում ասել է ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ինչպես նշել է վարչապետը, նախորդ տարիների իր վերջին զեկույցներից մեկում, որպես <ստվերային տնտեսության> կրճատման ցուցանիշ, ԱՄՀ-ն արձանագրել է, որ եթե Հայաստանի Հանրապետությունում ՀՆԱ-ի նկատմամբ հարկերի հարաբերակցության ցուցանիշը տարեկան բարձրանա 0,3 տոկոսով, դա լավագույն հաջողությունը կլինի երկրի համար: <Այսօրվա դրությամբ մենք այդ ցուցանիշը բարելավել ենք մոտավորապես 1,2 տոկոսով, այսինքն ՝ ԱՄՀ-ի լավագույն հանձնարարականներից չորս անգամ ավելի շատ։ Ակնհայտ փաստեր կան, որ մենք ունենք ստվերի կրճատման աննախադեպ իրավիճակ>, - ասել է Փաշինյանը:
Միաժամանակ Փաշինյանը նշել է, որ <կան նաև վատ լուրեր>։ Վարչապետի խոսքով՝ դրանք վերաբերում են վարքագծային բաղադրիչին: Այս երեւույթի հետ, ինչպես նշել է Փաշինյանը, ամենայն հավանականությամբ, պետք է համակերպվել՝ հույսով, որ այն ժամանակի ընթացքում կփոխվի: Բերեմ շատ ցավալի օրինակ: Այս տարի անկախության տոնակատարությունները տեղի ունեցան հիմնականում Գյումրիում եւ 15 հազար մարդ է այցելել Գյումրի։ Ռեստորաններում ամբողջ օրը տեղ չկար, շատ մեծ տնտեսական շարժ կար։ Ինձ համար հետաքրքիր էր՝ սեպտեմբերի 21-ին առեւտուրն ի՞նչ շարժ է արձանագրել։ Ինձ համար անսպասելի իրողություն պարզվեց՝ ՀԴՄ կտրոնները քանակով նույնչափ են տպվել, որքան նախորդ օրերին։ Առեւտրի ծավալն ընդամենը 10 միլիոն դրամով է մեծացել է, բայց տպված ՀԴՄ կտրոնների թիվը չի փոխվել 15 օրվա համեմատ: Սա շատ վատ նորություն է>,- հայտարարել է վարչապետը:
Վերջում Փաշինյանը վերադարձել է լավ լուրերին ՝ նշելով, որ 2019-ի առաջին 8 ամիսներին նախորդ տարվա համեմատ 75 մլն ավելի տպված ՀԴՄ կտրոն ունենք, իսկ հոկտեմբերի վերջին տվյալներով ցուցանիշը հասել է 85 մլն-ի: