Երկուշաբթի, 14 Հոկտեմբերի 2019 15:13

Visa «ԲԱՐԵՐԱՐ». բարեգործական ծրագիրը նոր շունչ է ստանում

Visa «ԲԱՐԵՐԱՐ». բարեգործական ծրագիրը նոր շունչ է ստանում

Արմինֆո.ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը և «Հայաստան» համահայկական հիմնադրամը նոր թափով շարունակում են 2012 թվականին մեկնարկած համագործակցությունը: Բանկն ու հիմնադրամը վերակնքել են նախկինում ստորագրված պայմանագիրը, որով նախատեսվում է շարունակել Visa «ԲԱՐԵՐԱՐ» քարտի թողարկումը, ինչպես նաև ընդլայնել քարտի միջոցով կուտակվող ֆոնդի օգնությամբ համատեղ իրականացվող բարեգործական ծրագրերի շրջանակը։

Համագործակցության շրջանակում ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը սեփական, ինչպես նաև Visa «ԲԱՐԵՐԱՐ» քարտերով  բանկի ստացած միջոցներից գումար է փոխանցում «Հայաստան» համահայկական hիմնադրամի հատուկ հաշվեհամարին, որի շնորհիվ բանկը և հիմնադրամը  իրականացնում են բարեգործական ծրագրեր:

 

  «Մեր համագործակցության շրջանակում մենք համատեղ ստեղծել ենք  Հայաստանում առաջին բարեգործական բանկային քարտը՝ Visa «ԲԱՐԵՐԱՐ»-ը, որի շնորհիվ մենք աջակցեցել ենք Հայաստանի մանկատներում բնակվող երեխաների առօրյան և ապագան ավելի բարեկեցիկ և հագեցած դարձնելու գործին: Այսօր «Հայաստան» համահայկական հիմնադրամի և մեր համագործակցությունը նոր մակարդակի է բարձրանում. արդյունքում կկարողանանք ոչ միայն աջակցել դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին, այլ նաև կիրականացնենք ծրագրեր, որոնց շահառուները կդառնան նաև հասարակության ավելի լայն շերտերը: Այս ծրագրերը կյանքի են կոչվում նաև Visa «ԲԱՐԵՐԱՐ»-ի շուրջ 62,000 քարտատերերի շնորհիվ. շնորհակալ ենք մեր հաճախորդներին։ Նրանց կողմից կատարված անկանխիկ գործարքները մեզ հնարավորություն են ընձեռում իրականացնել ծրագրեր, որոնք դրական փոխություններ  են  մտցնում մեր հայրենակիցների կյանքում:  Վստահ ենք, որ համատեղ ուժերով կկարողանանք նպաստել բազմաթիվ կարևոր ծրագրերի իրականացմանն ու վաղվա օրը դարձնել ավելի լավը»,-իր խոսքում նշել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը:

 

 « «Հայաստան» համահայկական հիմնադրամն ուժեղ է իր ցանցով և հավատարիմ գործընկերներով։ Շնորհակալ ենք ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկից մշտապես Հիմնադրամի կողքին լինելու և մեր առաքելությանը աջակցելու համար։ Միասին կերտում ենք ավելի լավ ապագա ներկա և ապագա սերունդների համար՝ նպաստելով Հայաստանի և Արցախի կայուն ու համաչափ զարգացմանը։ Շնորհակալություն եմ հայտնում նաև մեր աշխարհասփյուռ բարերարներին, ձեր շնորհիվ է, որ մեր ծրագրերը տարեցտարի ավելանում են ի նպաստ մեր երկրի զարգացման», - նշում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը։

 

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի և «Հայաստան» համահայկական հիմնադրամի համագործակցությունը մեկնարկել է 2012 թվականին՝ հիմնադրամի 20-ամյակի կապակցությամբ Հայաստանում առաջին անգամ թողարկելով բարեգործական Visa «ԲԱՐԵՐԱՐ» քարտը:

 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ


Արտ. փոխարժեքները
27.05.2020
RUB6.830.02
USD483.910.09
EUR533.663.25
GBP597.531.90
CAD352.474.05
JPY44.950.01
CNY68.070.21
CHF499.34-0.37



Փնտրել ըստ օրերի

Պետական պարտատոմսեր

Issue volume

10 billion

Volume of T-bills for placement

200 million

Volume of submitted competitive applications

200 million

Volume of satisfied bids

200 million

Yield at cut-off price

 5.8314%

Maximum yield

 5.8314%

Мinimum yield

 5.8314%

Weighted average yield

 5.8314%

Number of participants

2

The maturity date of T-bills

03.02.2020

ArmEx

 

СПРОС (Покупка)

USD

Средневзв. Цена

482,00

ПРЕДЛОЖЕНИЕ (Продажа)

  USD

Средневзв. Цена

-

СДЕЛКИ

USD

Цена откр.

482,00

Цена закр.

482,00

Мин. Цена

482,00

Макс. Цена

482,00

Ср/взв. Цена

482,00

-0,16

Кол-во сделок

1

Объем (инвал.)

200 000

0бъем (драм)

96 400 000