Արմինֆո.Հայաստանի տնտեսության ստվերային մասը հիմնականում բաժին է ընկնում փոքր ու միջին ձեռնարկություններին. խոշոր բիզնեսում ավելի դժվար է թաքցնել <ստվերը>։ Այս մասին հոկտեմբերի 16-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը ։
Մասնավորապես, ըստ Անանյանի, խոշորների հետ հարկային վարչարարություն է իրականացվում ամենօրյա առցանց ռեժիմով։ <Ստվերային տնտեսության ամենամեծ մասը բաժին է ընկնում առեւտրի ոլորտին ։ Գյուղատնտեսության մեջ նույնպես բավականին մեծ <ստվերային հատված> կա, բայց այդ ոլորտը մենք հարկունակ չենք համարում, քանի որ այն հարկեր չի գեներացնում>, - հստակեցրել է Դավիթ Անանյանը ։
Ինչ վերաբերում է <ստվերի> ծավալներին, ապա ՊԵԿ նախագահը ներկայացրել է Հայաստանի Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները, որոնց համաձայն, ստվերային տնտեսությունը կազմում է շուրջ 22 տոկոս:
Հիշեցնենք, որ 2018 թ. սկզբին ԱրմԻնֆո գործակալության հետ զրույցում Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը հայտարարել էր, որ ներկայումս խոշոր բիզնեսում ստվերային տնտեսության մասնաբաժինը կազմում է մոտ 30 տոկոս, իսկ փոքր և միջին բիզնեսում ավելի բարձր է: Վկայակոչելով Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) եւ Համաշխարհային բանկի (ՀԲ) տվյալները՝՝ փորձագետը նշել է, որ ստվերի մասշտաբների պատճառով հայկական բյուջեն տարեկան միջինը մինչեւ 2 մլրդ դոլար չի ստանում, միեւնույն ժամանակ, նա կոչ է արել հատուկ զգուշությամբ պայքարել <ստվերի> դեմ: <Գործարար միջավայրի զարգացման համար համապատասխան պայմաններ չստեղծելով ՝ մենք կարող ենք այդ պայքարի արդյունքում ոչնչացնել բիզնեսը։ Հազարավոր ձեռներեցներ գոյատևում են հենց <ստվերի> շնորհիվ: Այսպիսով՝ Հայաստանում գործարար միջավայրի բարելավման, ինչպես նաև արտահանման խթանման տեմպերը պետք է գերազանցեն ստվերային տնտեսության դեմ պայքարի դինամիկան>, - եզրափակել է նա ։
RUB | 4.18 | -0.02 |
USD | 390.04 | -1.40 |
EUR | 415.63 | -1.21 |
GBP | 481.74 | -0.75 |
CAD | 284.60 | -0.69 |
JPY | 25.20 | -0.09 |
CNY | 53.82 | -0.22 |
CHF | 427.68 | -1.72 |