Արմինֆո. Կառավարության հավանությանն է արժանացել «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների աշխատողների կենսաթոշակային ապահովության մասինե համաձայնագրի նախագծի ստորագրման առաջարկությունը:
Փաստաթղթով կարգավորվում են կենսաթոշակային ապահովության բնագավառում ԵԱՏՄ անդամ պետությունների քաղաքացիների իրավունքներին առնչվող հարաբերությունները: Համաձայնագրի նախագծով նախատեսվում է, որ աշխատողի կենսաթոշակային իրավունքները ձևավորվում և իրականացվում են այն պայմաններով և կարգով, որով ձևավորվում և իրականացվում են աշխատանքի տեղավորման պետության (որտեղ ձեռք է բերել աշխատանքային ստաժ) այլ քաղաքացիների կենսաթոշակային իրավունքները: Նախատեսվում է նաև, որ կենսաթոշակն արտահանվելու է` յուրաքանչյուր պետություն հաշվարկելու և վճարելու է իր տարածքում ձեռք բերած աշխատանքային ստաժի համար` իր օրենսդրությամբ սահմանված կարգով` անկախ այն հանգամանքից, թե համաձայնագրի նախագծի անդամ որ պետությունում է բնակվում անձը (կենսաթոշակային ապահովության իրավունքի իրացման «համամասնականե սկզբունք): Կենսաթոշակի չափը չի կարող նվազել, վճարումը չի կարող դադարեցվել համաձայնագրի նախագծի այլ անդամ պետությունում բնակվելու հիմքով: Համաձայնագրի նախագիծն ուժի մեջ մտնելուց հետո ձեռք բերված աշխատանքային ստաժի համար կենսաթոշակը կնշանակի և կվճարի այն անդամ պետությունը, որի տարածքում ձեռք է բերվել ստաժը:
RUB | 4.20 | -0.01 |
USD | 391.44 | -1.16 |
EUR | 416.84 | -1.20 |
GBP | 482.49 | -5.63 |
CAD | 285.29 | 0.20 |
JPY | 25.29 | -0.11 |
CNY | 54.04 | -0.18 |
CHF | 429.40 | -2.65 |