Արմինֆո. ՎՏԲ-Հայաստան Բանկն որոշում է կայացրել փոխարինել սեփական Պրոցեսինգային կենտրոնը ռուսական առաջատար Մուլտիկարտա ընկերության Պրոցեսինգային կենտրոնով, որը համապատասխանում է միջազգային բոլոր ստանդարտներին: Համագործակցության մտադրության մասին համաձայնագիրը հոկտեմբերի 17 - ին մամուլի ասուլիսի ընթացքում ստորագրել են <ՎՏԲ-Հայաստան Բանկ> ՓԲԸ Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Տելեգինը եւ <Մուլտիկարտա> ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն Կիրիլ Սվիրիդենկոն:
Իվան Տելեգինը նշել է, որ <Մուլտիկարտա> ընկերության պրոցեսինգային համակարգի ընտրությունը պայմանավորված է, մասնավորապես, այն բանով, որ ռազմավարության համաձայն ՝ մինչեւ 2022 թվականը ՎՏԲ-ն մտադիր է ապահովել բիզնեսի, այդ թվում ՝ քարտային բիզնեսի ծանրակշիռ աճ: Եվ այդ առումով, նրա խոսքով, <Մուլտիկարտա> ընկերությունը համապատասխանում է բանկի պահանջներին, այդ թվում ՝ նոր տեխնոլոգիաների զարգացման տեսանկյունից: <Ուստի ՌԴ - ում խոշորագույն պրոցեսինգային ընկերության ընտրությունը պատահական չէ, քանի որ <Մուլտիկարտան> համապատասխանում է քարտային բիզնեսի աճի մեր հավակնություններին եւ ցանկություններին>, - ասել է ՎՏԲ-Հայաստան Բանկի ղեկավարը: Միաժամանակ, նա հավելել է, որ ռուսական ՎՏԲ բանկը նույնպես սպասարկվում է <Մուլտիկարտա> ընկերության կողմից, որի տեխնոլոգիաներն առաջատար են:
<Կարծում եմ, որ դա ոչ միայն ՎՏԲ-Հայաստան Բանկի համար է զարգացման էական առավելություն է, այլեւ՝ Հայաստանի ողջ բանկային համակարգի: Այս բոլոր նորամուծությունները, որոնք մենք կկարողանանք Հայաստան բերել <Մուլտիկարտա> ընկերության միջոցով, շատ դրական կանդրադառնան շուկայի բոլոր մասնակիցների եւ ՎՏԲ - Հայաստան Բանկի վրա առաջին հերթին>, - ասել է նա:
Պատասխանելով ԱրմԻնֆո-ի թղթակցի հարցին՜ Իվան Տելեգինը նշել է, որ <Մուլտիկարտա> ընկերության պրոցեսինգային համակարգին անցնելու ռիսկեր չի տեսնում, քանի որ գործընկերների առաջարկած տեխնոլոգիաները զգալիորեն գերազանցում են սեփական պրոցեսինգային կենտրոնի հնարավորությունները: <Այսպես կոչված, <աղետակայունությունը> կազմում է 99,9 տոկոս : Ուստի, այստեղ մենք տեսնում ենք ռիսկերի նվազեցում>, - ընդգծել է նա։ ՎՏԲ-Հայաստան Բանկի ղեկավարը հավելել է, որ <Մուլտիկարտա> պրոցեսինգային համակարգին անցնելուց հետո բոլոր քարտապանները կստանան լրացուցիչ ծառայություններ, ինչը կբարձրացնի բանկի մրցունակությունը եւ հաճախորդների սպասարկման հնարավորությունները: Դրա հետ մեկտեղ, ինչպես նշել է նա, դա կհանգեցնի հաճախորդների բազայի ավելացմանը, ծառայության որակի բարձրացմանը, բիզնեսի եկամտաբերության ավելացմանը:
Այս առնչությամբ <Մուլտկարտա> ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն Կիրիլ Սվիրիդենկոն հավելել է, որ այսօրվա դրությամբ բանկերի համար սեփական պրոցեսինգային կենտրոն ունենալը, որը կարող է ապահովել վճարումների բոլոր ժամանակակից տեխնոլոգիաները, թանկ հաճույք է: Նրա խոսքով, նույնիսկ փոքր բանկերը, որոնք ունեին սեփական պրոցեսինգային համակարգերը, սկսում են հասկանալ, որ պրոցեսինգային ծառայություններն ավելի լավ է հանձնարարել մասնագիտացված ընկերություններին: <Հույս ունենք, որ համագործակցությունը հնարավորություն կտա ուժեղացնել վճարային ցանցի տեխնոլոգիական հագեցվածությունը, մասնավորապես՝ բանկոմատների, ինտերնետ-բանկինգի, առանց կոնտակտի վճարումների, և դրանք դարձնել ավելի հարմարավետ։ Մենք ունենք շատ գաղափարներ եւ փորձ նույնպես: Հուսով եմ, որ մի քանի տարի անց այս ամենը կվերածվի Երևանի և ամբողջ Հայաստանի իրական հարմարավետ ենթակառուցվածքի, այդ թվում՝ նաև զբոսաշրջիկների համար, որոնց թիվը գնալով ավելանում է>, - ասել է Կ.Սվիրիդենկոն:
Մուլտիկարտա ընկերությունը կիրառում է ռուսական և արտասահմանյան լավագույն տեխնոլոգիաները, ինչպես նաև իր կողմից ներդրված բացառիկ մշակումներ հետևյալ ուղղություններում`քարտերի թողարկման և սպասարկման ծրագրերի սպասարկում, հեռահար սարքերի համապարփակ ու տեխնոլոգիական սպասարկում (բանկոմատներ, վճարային տերմինալներ, POS-տերմինալներ և այլն): Մուլտիկարտա ընկերությունն ապահովում է վճարհաշվարկային ոլորտի միջազգային ստանդարտներին համապատասխան անվտանգության բարձր մակարդակ: Մուլտիկարտա ընկերության Պրոցեսինգային կենտրոնի սպասարկման ներքո գտնվում են ավելի քան` 50 մլն. Քարտ, 25 հազ. բանկոմատ, 250 հազ. POS-տերմինալ, 6 հազ. ինտերնետային առևտրի գործակալ, տարեկան 5 մլրդ. մշակված գործարք:
ՎՏԲ-Հայաստան Բանկը քարտային բիզնեսի հիմնական ցուցանիշներով 1-ին տեղում է Հայաստանում `բանկոմատների քանակ` 184, քարտերի քանակը՝ 380 000, աշխատավարձային քարտեր՝ 92,000, կենսաթոշակային քարտեր`100,000
թողարկված քարտերով ընդհանուր շրջանառություն, էկվայրինգային շրջանառություն:
Հիշեցնենք, որ «ՎՏԲ-Հայաստան Բանկե ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ, ապրիլին: «ՎՏԲ Բանկե ՀԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկե ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: