Արմինֆո.Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նախաճաշ-հանդիպում է ունեցել YPO միջազգային ցանցի անդամ գործարարների խմբի հետ, որոնք ներկայացված են ԱՊՀ երկրներում, Եվրոպայում, ԱՄՆ-ում և Ասիայում: Որպես համագործակցության արդյունավետ հարթակ՝ YPO-ն միավորում է տարբեր ոլորտների գործարարների աշխարհի շուրջ 130 երկրներից:
Նախագահ Սարգսյանը ողջունել է գործարարների այցը Հայաստան և ներկայացրել մեր երկրի ներդրումային հնարավորություններն ու մրցակցային առավելությունները: Նա մասնավորապես նշել է, որ Հայաստանը, լինելով երիտասարդ պետություն, նման է ստարտափի, որը մեծ հավակնություններ, զարգացման լուրջ հնարավորություններ ու ներուժ ունի: Նախագահի խոսքով՝ տնտեսական փոխգործակցության առումով ևս մեր երկիրը հետաքրքիր դիրքում է, քանի որ լինելով ԵԱՏՄ անդամ՝ սերտորեն համագործակցում է Եվրամիության հետ:
Նախագահը ողջունել է Հայաստանի հետ համագործակցության մտադրություններն ու ծրագրերը՝ պատրաստակամություն հայտնելով հնարավորինս աջակցել դրանց:
RUB | 4.21 | 0.02 |
USD | 392.60 | -1.47 |
EUR | 418.04 | -2.71 |
GBP | 488.12 | -3.60 |
CAD | 285.09 | -1.38 |
JPY | 25.40 | -0.12 |
CNY | 54.22 | -0.22 |
CHF | 432.05 | -1.61 |