Արմինֆո. Հայաստանում պահպանվում է բարձր տնտեսական ակտիվությունը, որը օգոստոսին կազմել է տարեկան 7.6% - ը, որը հաջորդել է հուլիս ամսվա 8.3%-ի աճին: Ընդ որում, աճի հիմնական դրայվերը 17 տոկոսով դարձել է հանքարդյունաբերության վերելքով ապահովվող արդյունաբերական հատվածը։ Այդ մասին ասվում է ՀԲ Հայաստանի վերաբերյալ ընթացիկ տարվա առաջին 8 ամիսների հերթական վերլուծական հաշվետվությունում։
Ըստ հաշվետվության՝ ծառայությունների ոլորտը մեկ տարվա ընթացքում աճել է 15% - ով, իսկ առևտրաշրջանառությունը ՝ 9% - ով: 4,4 տոկոս համեստ աճ է արձանագրվել
շինարարության ոլորտում:
Եվ, այդուհանդերձ, Հայաստանը մնում է տնտեսության սպառողական մոդելի գերին։ Այսպես, բանկի մասնագետների գնահտամամբ, իրական աշխատավարձն աճել է 4% - ով, 32% - ով աճել է սպառողական վարկավորումը: Ֆինանսների նախարարությունը վերանայել է 2019 թվականին ՀՆԱ-ի աճի կանխատեսումը՝ 5.4% - ից մինչեւ 6.3%, Ընդ որում, առայժմ 2020 թ. կանխատեսվող ցուցանիշը "համեստորեն" պահպանելով նույն մակարդակում՝ 4.9%:
Անշարժ գույքի շուկան, առաջվա նման, դինամիկ է: Միայն 2019 թվականի օգոստոսին գրանցվել է 15,5 հազ. գործարք, որոնց երկու երրորդը կնքվել է Երեւանից դուրս։ Որպես արդյունք՝ մեկ տարվա ընթացքում անշարժ գույքի գները երկրում աճել են միջինը 13% - ով:
Գնաճը շարունակում է մնալ չափազանց ցածր մակարդակում։ Սեպտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գների ինդեքսը աճել է ընդամենը 0.5% - ով, ինչը զգալիորեն ցածր է ՀՀ ԿԲ-ի կողմից սահմանված ընդունելի միջակայքից (4 +/- 1,5): Արդյունքում՝ գնաճի տարեկան միջին մակարդակը կազմել է ընդամենը 1,6 տոկոս։ Պարենի գները 1,4 տոկոսով անկում են ապրել։ Հաշվետվությունում հիշեցվում է, որ ԿԲ խորհուրդը սեպտեմբերի 10-ին իջեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 25 բազիսային կետով' մինչև 5.5%, ինչը ամենացածր ցուցանիշն է 2010 թվականից ի վեր։
Ընթացիկ հաշվի դեֆիցիտը, չնայած սպասարկման բաղադրիչի դեֆիցիտի ավելացման շնորհիվ առեւտրի հաշվեկշռի որոշ բարելավմանը, մնացել է ՀՆԱ-ի ծավալի 9% - ի մակարդակի։ Ծառայությունների հաշվեկշռի վատթարացումը, հիմնականում,
պայմանավորված է արտաքին զբոսաշրջությաբ զգալի աճով՝ 22% - ով։
Դրամական փոխանցումների ծավալներն աճել են 2 տոկոսով, ինչը միայն մասամբ է չեզոքացրել միջնորդավճարների աճը։
Օգոստոսին շարունակվել է երկրի առևտրային հաշվեկշռի բարելավումը։ Արտահանման աճի տեմպերը նախորդ տարվա օգոստոսի համեմատ կազմել են 14 տոկոս։ Ընթացիկ տարվա առաջին 8 ամիսների ընթացքում արտահանման ընդհանուր աճը կազմել է 4.6%: Աճը, հիմնականում, կապված է եղել պարենային ապրանքների արտահանման ծավալների 14% եւ վերամշակված ալմաստների արտահանման 36% աճի հետ։
Ներմուծման ծավալները մեկ տարվա ընթացքում կրճատվել են 3 տոկոսով՝ նախորդ տարվա համեմատ ընդհանուր արտահայտությամբ աճի տեմպը նվազեցնելով ընդամենը 0.7 տոկոսով։ Դա պայմանավորված էր փոխադրամիջոցների ներմուծման 44% աճով, որոնք այդպիսով փոխհատուցել են կապիտալ նշանակության ապրանքների և տեքստիլ արտադրանքի ներմուծման ավելի ցածր տեմպերը։
Հաշվետվությունում նաեւ նշվում է, որ կապիտալ ծախսերի թերակատարումը բեռ է մնում բյուջեի կատարման համար, սակայն բյուջեի եկամուտները գերակատարվում են: Օգոստոսին բյուջեի դեֆիցիտը կազմել է ընդամենը 7 մլրդ դրամ, իսկ տարեսկզբից միջոցների ավելցուկը կազմել է 100 մլրդ դրամ (ՀՆԱ-ի 1,5 տոկոսը):
Հարկային հավաքագրումները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 21 տոկոսով, ինչը, մասամբ, պայմանավորված է ավտոմեքենաների ներմուծման աճի ավելացմամբ, որոնց մաքսատուրքերը 2020-ին էապես կաճեն՝ ԵԱՏՄ երկրների հետ դրանց միասնականացման շրջանակներում:
Հայաստանի 2020 թվականի պետական բյուջեի նախագիծը ներառում է հավակնոտ ծրագրեր՝ ինչպես ընթացիկ, այնպես էլ կապիտալ ծախսերի գծով։
Բյուջեի դեֆիցիտը կանխատեսվում է ՀՆԱ-ի 2,6 տոկոսի մակարդակում։ ՀՆԱ-ի 5 տոկոսը կուղղորդվի կապիտալ ծախսերին։ Հարկերի հավաքագրման մակարդակը կանխատեսվում է ՀՆԱ-ի ծավալի 22,6 տոկոսի սահմաններում եւ 0,3 տոկոսային կետով ավելի բարձր կլինի, քան 2019 թվականի վերանայված բյուջեում:
2020 թվականին պահպանվում է վարկավորման մակարդակի 15 տոկոս աճի կանխատեսումը, եւ, հիմնականում, հայկական դրամով: Օգոստոսի վերջին վարկային ներդրումները տարեկան կտրվածքով աճել են 32 տոկոսով՝ ինչպես սպառողական, այնպես էլ հիփոթեքային վարկավորման հաշվին: Ավանդների բազան նույնպես այս ժամանակահատվածում աճել է 19% - ով, հիմնականում, ոչ ռեզիդենտների արտարժույթով ավանդների, ինչպես նաև ռեզիդենտների ժամկետային ավանդների հաշվին՝ 24% - ով: Ընդհանուր առմամբ, ֆինանսական կայունության ցուցանիշները պահպանվում են, ասվում է ՀԲ-ի հաշվետվությունում: