Երկուշաբթի, 21 Հոկտեմբերի 2019 15:28

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱՆԿԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱՆԿԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Արմինֆո.Հարցազրույց Հայաստանի բանկերի միության նախագահ Մհեր Աբրահամյանի հետ

 

Բանկերի միության խորհրդի վերջին նիստում Միության նախագահ է ընտրվել «ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ի Վարչության նախագահ Մհեր Աբրահամյանը։  Նրա հետ քննարկել ենք իր ղեկավարած երկու կառույցների և ընդհանրապես համակարգի օրակարգային խնդիրներն ու առաջնահերթությունները։

 

-Պարոն Աբրահամյան, որպես Հայաստանի բանկերի միության նախագահ արդեն ուրվագծե՞լ եք այն հիմնական խնդիրներն ու ծրագրերը, որոնք առաջնային են լինելու Ձեր պաշտոնավարման ընթացքում:

 - Բանկերի միությունը գրեթե 25 տարվա պատմություն ունի, և այս տարիների ընթացքում արդեն իսկ ձևավորել է գործունեության հիմնական ուղղություններն ու մշակույթը: Որպես Հայաստանում գործող բոլոր 17 բանկերի շահերը ներկայացնող կառույց՝ Բանկերի միության գլխավոր առաքելությունը, կարծում եմ, բանկային ոլորտում առկա և մեր գործընկերներից յուրաքանչյուրին անհանգստացնող հիմնական խնդիրները վեր հանելն ու ընդհանուր օրակարգ ձևավորելն է՝ դրանց լուծման ուղղությամբ աշխատանքներ տանելն է:

  Ընդհանուր առմամբ կարող եմ փաստել, որ բանկերի հիմնական խնդիրները կապված են վարկերի վերադարձելիության հետ, երբ դատական գործընթացների պատճառով պրոցեսը երկարում է, գրավի ինստիտուտի ոչ լիարժեք կարգավորված լինելու, ինչպես նաև արհեստական սնանկությունների հետ։ Ու թեև Հայաստանի բանկային համակարգը ամենակայացածներից է տարածաշրջանում, նմանատիպ խնդիրներն էականորեն խոչընդոտում են դրա հետագա զարգացմանը։

  ՀԲՄ-ն նաև միջնորդի դեր է ստանձնել հասարակության և բանկերի միջև։ Մեր նպատակն է, նախ, կրթել հասարակությանը՝ գրագետ հաճախորդ ունենալու և հնարավոր անճշտություններից, թերըմբռնումներից խուսափելու համար, մյուս կողմից էլ բանկերին հասցնել հանրության պահանջները՝ կապված մատուցվող ծառայությունների կատարելագործման, նոր լուծումների ներդրման և դրանք հաճախորդների շահերին առավելագույնս ծառայեցնելու հետ։ Ուստի առաջիկա տարվա ընթացքում ՀԲՄ-ն կշարունակի բնակչության ֆինանսական գրագիտության բարձրացմանը, բանկ-հաճախորդ հարաբերությունների բարելավմանն ու փոխադարձ վստահության բարձրացմանն ուղղված իր ծրագրերը։ 

  • Բանկ-հաճախորդ վստահության մակարդակն արդեն կարծես թե հասել է բավարար աստիճանի։ Սակայն այսօր ակտիվորեն քննարկվում են բանկային գաղտնիքի ռեժիմի փոփոխությունները։ Ի՞նչ կարծիքի եք, այդ ռեժիմի փոփոխությունը կարո՞ղ է նվազեցնել հաճախորդների՝ Բանկի նկատմամբ ունեցած վստահությունը։

 -Մեր երկրում բանկ-հաճախորդ վստահության մթնոլորտը մեծ ջանքերով նվաճված արժեք է։ Մեր հաճախորդները երկար ժամանակ գերադասում էին գումարները պահել տանը, այլ ոչ թե բանկերում՝ ավանդի տեսքով։ Բանկերի և, իհարկե, ոլորտը համակարգող Կենտրոնական բանկի հետևողական աշխատանքի շնորհիվ, բանկային համակարգի կայունության և ճգնաժամային իրավիճակներում կանգուն մնալու պայմաններում մարդիկ աստիճանաբար սկսեցին հավատալ բանկերին և վստահել իրենց խնայողությունները։ Եթե հայացք գցենք վերջին տարիների զարգացումներին, ապա կարձանագրենք, որ անգամներով ավելացել են և ավանդները, և վարկավորման ծավալները։ Իհարկե, այս հարցում էական դեր է ունեցել նաև բանկային գաղտնիքի մասին օրենքը. հաճախորդը վստահ է, որ իր դրամական հոսքերի մասին տեղեկությունները չեն դառնա լայն զանգվածների քննարկման առարկա։

  Բանկային գաղտնիքը չպահպանելն, իհարկե, կարող է բերել վստահության նվազման, բայց օրենսդրական փոփոխությունը ամենևին էլ չի ենթադրում բանկային գաղտնիքի մասին օրենքի պահանջների չեղարկում։ Նոր խմբագրմամբ օրենքն ընդամենը որոշակի կոնկրետ դեպքերում ընդլայնում է այն շրջանակը, երբ դատարանի որոշման և մի շարք այլ նախապայմանների առկայության պարագայում բանկային գաղտնիք պարունակող տեղեկությունը կարող է տրամադրվել քննչական գործողություններ իրականացնող մարմնին։ 

  Բազմիցս նշվել է, որ ՀՀ բանկային համակարգն ամենազարգացածներից է տարածաշրջանում, և որ բանկերը շարունակում են մեծ դերակատարություն ունենալ  մեր երկրի տնտեսության մեջ։ Սակայն, ինչպես ցանկացած ոլորտում, զարգացումը ենթադրում է նոր մարտահրավերներ, իսկ դրանց հաջողությամբ դիմակայելն էլ ավելի ուժեղ ու կայուն է դարձնում տվյալ ինստիտուտների գործունեությունը։

  Ստվերից դուրս գործող և ապօրինի հարստացման հետ առնչություն չունեցող  քաղաքացին բանկային գաղտնիքի մասին օրենքում փոփոխությունը որևէ կերպ իր վրա չի զգալու, քանզի նախագիծն ունի հստակ թիրախավորում։ Պատշաճ կիրառման դեպքում նոր օրենքը որևէ կերպ չի անդրադառնա նաև բանկային համակարգի և առհասարակ ֆինանսական համակարգի կայունության, հաճախորդների՝ բանկերի նկատմամբ վստահության վրա: Ինչևէ, կարծում եմ, այստեղ ևս անհրաժեշտ են զգուշավոր մոտեցումներ և զսպող մեխանիզմներ՝ մարդկային գործոնից և  պաշտոնավարողից կախված ռիսկերը մեղմելու նպատակով: 

  Կարծում եմ, մտավախությունը հիմնականում պայմանավորված է դատական համակարգի հանդեպ հասարակության վստահության ցածր մակարդակով. չկա վստահություն, որ օրենսդրի նախանշած սահմանափակ դեպքերը կամայականորեն չեն «ընդարձակվելու» քննություն իրականացնող անձանց և դատական համակարգի կողմից։

  Բանկերի միությունն ուշադրությամբ հետևում է ծավալվող դիսկուրսին, և անհրաժեշտության դեպքում ակտիվորեն կմասնակցի քննարկումներին։

  •  Դուք նշեցիք, որ շարունակելու եք հասարակության ֆինանսական գրագիտության բարձրացմանն ուղղված ծրագրերը։ Որքանո՞վ եք կարևորում ՀԲՄ-ի գործունեության այս ուղղությունը։

 -Ֆինանսապես գրագետ հաճախորդը կարող է դառնալ բանկերի հաջողության գրավականը։ Ցանկացած նորամուծություն, ցանկացած ներդրվող պրոդուկտ բանկերից մեծ ջանքեր է պահանջում՝ այն հաճախորդին մատուցելու և հասու դարձնելու, դրա առավելությունները ներկայացնելու կամ տվյալ պրոդուկտի ոչ ճիշտ օգտագործումից զերծ պահելու համար։ Ուստի ֆինանսական գրագիտության բարձրացումն անշուշտ խիստ անհրաժեշտ և շարունակական գործընթաց է, որը Բանկերի միությունը հաջողությամբ իրականացրել է նախորդ տարիներին։

  Մենք նախատեսում ենք ներգրավել մասնակից բանկերի մասնագետներին, որոնք տարբեր թեմաներով սեմինարներ ու դասախոսություններ կանցկացնեն ինչպես ուսանողների, այնպես էլ ավելի բարձր և ավելի ցածր տարիքային խմբի անձանց համար։ Դինամիկ զարգացող և փոփոխվող ֆինանսական շուկան հաճախորդներին այսօր տալիս է խելացի ծախսելու, տնտեսելու և նույնիսկ գումար վաստակելու բազում հնարավորություններ։ Որքան գրագետ է հաճախորդը, այնքան ավելի հմտորեն նա կարող է օգտվել բանկային գործիքներից իր առօրյա խնդիրները լուծելու համար։

  • Գաղտնիք չէ, որ բանկերը մեր տնտեսության կարևոր դերակատարների շարքում են։ Բանկերն ակտիվ են նաև սոցիալական ոլորտում։ Եթե ընդհանրացնելու լինենք, ո՞ր ուղղություններով են հիմնականում իրականացվում Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերը։

  -Երբ մենք ասում ենք, որ բանկային համակարգը Հայաստանում զարգացած է, նկատի ունենք, որ բանկերը ներգրավված են մեր տնտեսությունը հնարավոր բոլոր ուղղություններով առաջ մղելու գործում։ Ցավոք, մեր երկրում դեռևս առկա են բազմաթիվ խնդիրներ, որոնցից ամենացայտունն ու սուրը, թերևս, սոցիալական ոլորտի խնդիրներն են։ Դրանք ուշադրության կենտրոնում պահելով, բանկերը Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերի շրջանակում բազմաթիվ նախագծեր են իրականացնում՝ սկսած կրթությունից, առողջական խնդիրներ ունեցող երեխաներին և անապահով ընտանիքներին ցուցաբերվող տարաբնույթ օգնությունից մինչև դպրոցների նորոգում, դասարանների կահավորում, մարզադաշտերի կառուցում և այլն։

  Մենք՝ բանկերս, մեզ պատասխանատու ենք համարում մեր երկրի սոցիալական վիճակի բարելավման և մեր քաղաքացիների բարօրության համար։ Եվ հիշյալ ոլորտում որդեգրել ենք ոչ թե միայն միանվագ օգնություն տրամադրելու գործելաոճը, այլ նաև պայմաններ և նախադրյալներ ենք ստեղծելու, նախևառաջ, երիտասարդ սերնդի զարգացման, նրանց ապագայի կերտման համար։ Բազմաթիվ բանկերի օրինակով կարող եմ ասել, որ ներդրումներ են արվում երիտասարդների զարգացման համար՝ նրանց տրամադրելով կրթաթոշակ, կազմակերպելով դասընթացներ և հնարավորություն տալով դառնալ բանկային ոլորտի աշխատակից։ Այս ուղղությունը որդեգրած մեր գործընկերները վստահ են, որ ձկան փոխարեն կարթ տալը՝ հաճախ օգնության լավագույն տարբերակն է։ Նույն սկզբունքն, ըստ իս, կիրառելի է նաև տնտեսության մեջ. մեր սփյուռքահայ հայրենակիցները կամ միջազգային կազմակերպությունները առավել մեծ օգուտ տված կլինեն Հայաստանի տնտեսությանը ոչ թե պարզապես միանվագ  օգնություն տրամադրելով, այլ գործնական ներդրումներ անելով տարբեր ոլորտներում։

-Ձեր կարծիքով, արդյո՞ք Հայաստանում առկա է բարենպաստ միջավայր ներդրումների ներգրավման համար: Ի՞նչ խնդիրներ կարող եք առանձնացնել։

 -Գաղտնիք չէ, որ hայաստանյան բանկերից շատերը գործում են օտարերկրյա կապիտալով։ Ցանկացած բաժնետեր, ով որոշել է ներդրում անել Հայաստանի տնտեսության մեջ, սպասվող եկամուտներից բացի կարևորում է նաև իր միջոցների պաշտպանվածությունն ու օրենսդրական այն բացերի վերացումը, որոնք բերում են վիճելի իրավիճակների, անկանխատեսելի հետևանքների և դրանով իսկ վանում ներդրումները մեր երկրից։ Այս համատեքստում առանձին ուշադրության են արժանի կառավարության կողմից նախաձեռնված ՀՀ դատաիրավական համակարգի բարեփոխումները։ Ցավոք, այսօր դեռևս կասկած է հարուցում ոչ միայն  դատարանների անաչառությունը, այլ նաև տնտեսական գործերը քննող առանձին դատավորների կոմպետենտությունը։ Ընդ որում, խնդիրն իսկապես համակարգային է. բազմաթիվ բանկեր ստիպված են լինում պատասխանել օրենքին հակասող ընթացակարգերով վարույթ ընդունված հայցերի, մեր պրակտիկայում առկա են նաև մտացածին հայցեր, անհեթեթ վճիռներ, կեղծ սնանկություններ։

  Ներդրումային միջավայրի բարելավումն ու համապատասխան պայմանների ստեղծումն այսօր, ինչպես գիտեք, հանդիսանում է կառավարության առաջնահերթություններից մեկը. այդ ճանապարհին կարևորագույն հաղթանակ կլինի դատաիրավական համակարգի վերը նշված թերությունների վերացումն ու ներքին և արտաքին ներդրողների շահերի պաշտպանության ավանդույթի ձևավորումը։

  Հիշյալ հիմնախնդիրների հաղթահարման գործում մեծ առաքելություն ունի ՀՀ Կենտրոնական բանկը։ Հանդիսանալով կապող օղակ բանկերի և պետական մարմինների միջև՝ ԿԲ-ի ուշադիր և հավասարակշռված մոտեցման արդյունքում է նաև, որ այսօր ունենք կայուն, ցնցումներին դիմակայող բանկային համակարգ, որը լավ հիմք է հանդիսանում օտարերկրյա ներդրումների ներգրավման համար։

  • Վերջերս Երևանում տեղի ունեցավ Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը, որի ժամանակ հաստատվեց ԵԱՏՄ ընդհանուր ֆինանսական շուկայի հայեցակարգը. այն ի թիվս այլ հարցերի ներառում էր նաև բանկային ծառայությունների ունիվերսալ կանոնների մշակման և հաստատման ճանապարհային քարտեզը։ Ի՞նչ է այն գործնականում ենթադրում հայաստանյան բանկային համակարգի և դրանից օգտվող հաճախորդների համար, և ի՞նչ ներգրավվածություն է այս հարցում ունենալու Բանկերի միությունը։

  -Եվրասիական տնտեսական միության ֆինանսական շուկային ինտեգրումը ենթադրում է անդամ բոլոր պետությունների կողմից օրենսդրական որոշակի փոփոխություններ: Ավելի ճիշտ՝ անհրաժեշտ է համաձայնեցնել և համահավասարեցնել այդ երկրներում գործող օրենսդրությունները: Առևտրատնտեսական կապերի ընդլայնմամբ և միաժամանակ համագործակցության ակտիվացմամբ պայմանավորված՝ մեր երկրի համապատասխան մարմիններն արդեն իսկ նախաձեռնել են միջոցառումներ: Ինչ վերաբերում է բանկային ծառայություններին, ապա, ըստ ծրագրերի, դրանք ևս բոլոր անդամ պետություններում պետք է գործեն միևնույն տրամաբանության շրջանակում: Ինչպես նշեցիք, ունիվերսալ կանոններ ունենալու համար անհրաժեշտ է նախ մշակել ճանապարհային քարտեզ և այդ գործում ներգրավել բոլոր շահագրգիռ կողմերին: ՀԲՄ-ն որպես ՀՀ բանկային համակարգը միավորող մարմին, անշուշտ պատրաստ է մասնակցություն ունենալ ԵԱՏՄ ֆինանսական շուկային ինտեգրման ճանապարհային քարտեզի մշակման աշխատանքներին թե՛ փորձագիտական մակարդակով, թե՛ ցանկացած այլ ձևաչափով:

 Այդ գործընթացում մենք առաջին հերթին պետք է հաշվի առնենք մեր երկրի բանկային համակարգի առանձնահատկությունները, զարգացվածության մակարդակը, արդեն իսկ կիրառվող կարգավորման սկզբունքները, խնդիրներն ու պահանջները և անենք ամեն ինչ, որպեսզի ԵԱՏՄ ֆինանսական շուկային ինտեգրումը միայն նպաստի մեր բանկային համակարգի հետագա զարգացմանն ու հաճախորդներին մատուցվող ծառայությունների շրջանակի ընդլայնմանը` ապահովելով պատշաճ հարմարավետություն և սպասարկման բարձր որակ:    

  Այս տիրույթում ևս շարունակելու ենք սերտորեն աշխատել ԿԲ-ի հետ՝ ԿԲ – առևտրային բանկեր երկխոսության արդյունավետության բարձրացման,  Հայաստանի ֆինանսական շուկայի՝ միջազգային գործընթացներին լավագույնս ինտեգրման, համապատասխան կարգավորումներն ու նորարարությունները հնարավորինս արագ և արդյունավետ ներդնելու և բանկերի առաջարկներն ու գաղափարներն ըստ նշանակության տեղ հասցնելու նպատակով։

Հայաստանի բանկերի միության

հասարակայնության հետ կապերի ծառայություն

 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերովՄինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
ՀԱՀ-ը հետաքրքրված է Հայաստանի հետ համագործակցության զարգացմամբ ադամանդագործության եւ ոսկեգործության ոլորտումՀԱՀ-ը հետաքրքրված է Հայաստանի հետ համագործակցության զարգացմամբ ադամանդագործության եւ ոսկեգործության ոլորտում
Հայաստանն ու ԱՄԷ-ն քննարկել են փոխադարձ առևտրի ծավալների ավելացման հնարավորություններըՀայաստանն ու ԱՄԷ-ն քննարկել են փոխադարձ առևտրի ծավալների ավելացման հնարավորությունները
Երևանը փորձում է անգլոսաքսոնական շեֆերին ցույց տալ Իրանի հետ տնտեսական համագործակցությունն էապես կրճատելու իր պատրաստակամությունը. ՔաղաքագետԵրևանը փորձում է անգլոսաքսոնական շեֆերին ցույց տալ Իրանի հետ տնտեսական համագործակցությունն էապես կրճատելու իր պատրաստակամությունը. Քաղաքագետ
KfW-ն պատրաստ է աջակցել Հայաստանի կառավարությանը նոր նախագծերի իրականացման գործումKfW-ն պատրաստ է աջակցել Հայաստանի կառավարությանը նոր նախագծերի իրականացման գործում
Ռուստամ Բադասյան. հարկ վճարելը քաղաքացու մի գրպանից մյուսը գումարի տեղափոխությունն է՝ դրանից բխող բազմաթիվ դրական ազդեցություններովՌուստամ Բադասյան. հարկ վճարելը քաղաքացու մի գրպանից մյուսը գումարի տեղափոխությունն է՝ դրանից բխող բազմաթիվ դրական ազդեցություններով
Հայաստամում քննարկվել են գերմանական Fichtner էներգետիկ ընկերության հետ համագործակցության հնարավորություններըՀայաստամում քննարկվել են գերմանական Fichtner էներգետիկ ընկերության հետ համագործակցության հնարավորությունները
Պատգամավոր. Հայաստանը և ՉԺՀ-ը կարող են շատ ավելի մեծ արդյունքի հասնել տնտեսական համագործակցության և քաղաքական երկխոսության ոլորտումՊատգամավոր. Հայաստանը և ՉԺՀ-ը կարող են շատ ավելի մեծ արդյունքի հասնել տնտեսական համագործակցության և քաղաքական երկխոսության ոլորտում
Հայաստանում կարևորում են ամերիկյան կապիտալի մասնակցությունը հանքարդյունաբերության ճյուղումՀայաստանում կարևորում են ամերիկյան կապիտալի մասնակցությունը հանքարդյունաբերության ճյուղում
"Նաիրի Ինշուրանս" ապահովագրական ընկերությունը հանդես է եկել "ԷՖԵՍ" ԱԸ անհիմն ինքնագովազդի դեմ
Փորձագետ. Երբ վստահություն չկա մասնավոր և պետական հատվածների միջև, ցավոք, ճիշտ լուծումների մասին խոսելու հարկ էլ չկաՓորձագետ. Երբ վստահություն չկա մասնավոր և պետական հատվածների միջև, ցավոք, ճիշտ լուծումների մասին խոսելու հարկ էլ չկա
Հայաստանում ներդրվում են գազավորված և չգազավորված ջրերի դրոշմավորման նոր կանոններՀայաստանում ներդրվում են գազավորված և չգազավորված ջրերի դրոշմավորման նոր կանոններ
Արսեն Բազիկյան. Հայաստանի գյուղատնտեսությունը փոխակերպվում է ագրոբիզնեսիԱրսեն Բազիկյան. Հայաստանի գյուղատնտեսությունը փոխակերպվում է ագրոբիզնեսի
Եվրոպական հանձնաժողովը Հայաստանին 33 մլն եվրո կհատկացնի բռնի տեղահանված արցախցիների խնդիրների լուծման համարԵվրոպական հանձնաժողովը Հայաստանին 33 մլն եվրո կհատկացնի բռնի տեղահանված արցախցիների խնդիրների լուծման համար
Շուտով e-CMR-ը հասանելի կդառնա հայ վարորդների համար՝ միջազգային բեռնափոխադրումներ իրականացնելիսՇուտով e-CMR-ը հասանելի կդառնա հայ վարորդների համար՝ միջազգային բեռնափոխադրումներ իրականացնելիս
Հայաստանի իշխանությունները փոփոխություններ են կատարում Կապսի ջրամբարի կառուցման նախագծի ֆինանսավորման մեջՀայաստանի իշխանությունները փոփոխություններ են կատարում Կապսի ջրամբարի կառուցման նախագծի ֆինանսավորման մեջ
Երևանն ու Էր Ռիադը պատրաստակամություն են հայտնել մշակել տնտեսական հարաբերությունների զարգացման Երևանն ու Էր Ռիադը պատրաստակամություն են հայտնել մշակել տնտեսական հարաբերությունների զարգացման "ճանապարհային քարտեզ"
ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկերՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր
Փոխվարչապետն ու Փոխվարչապետն ու "Վեոլիա" ընկերության փոխնախագահը քննարկել են Հայաստանի սպառողների ջրամատակարարման հետ կապված խնդիրները
Ատոմ Մարգարյան. Անհրաժեշտ է պատասխանատվության ինստիտուտի ինստիտուցիոնալացումԱտոմ Մարգարյան. Անհրաժեշտ է պատասխանատվության ինստիտուտի ինստիտուցիոնալացում
ՊԵԿ-ը կանխել է մաքսային հսկողությունից թաքցված դեղորայքի ներկրման հերթական փորձըՊԵԿ-ը կանխել է մաքսային հսկողությունից թաքցված դեղորայքի ներկրման հերթական փորձը
ԵՏՀ Կոլեգիան որոշում է կայացրել թանկարժեք մետաղների առանձին կատեգորիաների ներմուծումն ու արտահանումն ազատականացնելու մասինԵՏՀ Կոլեգիան որոշում է կայացրել թանկարժեք մետաղների առանձին կատեգորիաների ներմուծումն ու արտահանումն ազատականացնելու մասին
Երկրաշարժերն ու երաշտը կարող են էական ազդեցություն ունենալ Հայաստանի պարտքային կայունության վրա. ԿԶԵՀ վերլուծաբաններԵրկրաշարժերն ու երաշտը կարող են էական ազդեցություն ունենալ Հայաստանի պարտքային կայունության վրա. ԿԶԵՀ վերլուծաբաններ
Կոնվերս Բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխումԿոնվերս Բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում
ԱՄՆ ՄԶԳ-ը պատմել է, թե որքան միջոցներ կուղղղվեն Հայաստանին աջակցությանը՝ Բրյուսելում ՀՀ-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպման արդյունքումԱՄՆ ՄԶԳ-ը պատմել է, թե որքան միջոցներ կուղղղվեն Հայաստանին աջակցությանը՝ Բրյուսելում ՀՀ-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպման արդյունքում
Հայաստանում հիմնադրվել է արևային ջրատաքացուցիչների արտադրությունՀայաստանում հիմնադրվել է արևային ջրատաքացուցիչների արտադրություն
Դեսպան. Հաղորդակցությունների ոլորտում փոխգործակցությունը հայ-իրանական համագործակցության առանցքային ուղղություններից մեկն էԴեսպան. Հաղորդակցությունների ոլորտում փոխգործակցությունը հայ-իրանական համագործակցության առանցքային ուղղություններից մեկն է
Նախաքննությունն ընկերությանը հարկադրել է պետբյուջե վճարել 850 մլն դրամի թաքցված հարկերՆախաքննությունն ընկերությանը հարկադրել է պետբյուջե վճարել 850 մլն դրամի թաքցված հարկեր
ԿԶԵՀ վերլուծաբանները գնահատել են տարերային աղետների հնարավոր ազդեցությունը Հայաստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի պարտքային կայունության վրաԿԶԵՀ վերլուծաբանները գնահատել են տարերային աղետների հնարավոր ազդեցությունը Հայաստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի պարտքային կայունության վրա
Նախարար. Հայաստանի ՌԱՀ պատվերները մինչեւ տարեվերջ կհասնեն 191 մլրդ դրամիՆախարար. Հայաստանի ՌԱՀ պատվերները մինչեւ տարեվերջ կհասնեն 191 մլրդ դրամի
Հայաստանը դիտարկում է Սիլիկոնյան հովտում տեխնոլոգիական կցորդի գրասենյակ բացելու հնարավորությունըՀայաստանը դիտարկում է Սիլիկոնյան հովտում տեխնոլոգիական կցորդի գրասենյակ բացելու հնարավորությունը
Հայաստանը խաղողագործության և գինեգործության բնագավառի խնդիրներն ու ձեռքբերումները ներկայացրել է OIV-ի շրջանակներումՀայաստանը խաղողագործության և գինեգործության բնագավառի խնդիրներն ու ձեռքբերումները ներկայացրել է OIV-ի շրջանակներում
ԷՖԵՍ ապահովագրական ընկերությունը 2024թ. մայիսի 29ին կամփոփի իր գործունեության 9 ամիսըԷՖԵՍ ապահովագրական ընկերությունը 2024թ. մայիսի 29ին կամփոփի իր գործունեության 9 ամիսը
Աստանան Երևանին առաջարկել է մի շարք համատեղ ներդրումային նախագծեր իրականացնելԱստանան Երևանին առաջարկել է մի շարք համատեղ ներդրումային նախագծեր իրականացնել
Հայաստանի և Ղազախստանի միջև առկա է դեռևս չիրացված տնտեսական ներուժ. ՓաշինյանՀայաստանի և Ղազախստանի միջև առկա է դեռևս չիրացված տնտեսական ներուժ. Փաշինյան
Հայաստանն ու ԵՄ-ը քննարկել են առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորություններըՀայաստանն ու ԵՄ-ը քննարկել են առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Transavia ավիաընկերությունը գործարկել է Լիոն-Երևան-Լիոն երթուղով չվերթերըTransavia ավիաընկերությունը գործարկել է Լիոն-Երևան-Լիոն երթուղով չվերթերը
Նիկոլ Փաշինյան. ԵԱՏՄ-ը և նրա տնտեսական սկզբունքները չպետք է փոխկապակցվեն քաղաքական հավակնությունների հետՆիկոլ Փաշինյան. ԵԱՏՄ-ը և նրա տնտեսական սկզբունքները չպետք է փոխկապակցվեն քաղաքական հավակնությունների հետ
Հայաստանն ու Ավստրալիան մտադիր են ամրապնդել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտումՀայաստանն ու Ավստրալիան մտադիր են ամրապնդել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտում
ՀԲ. Հարավային Կովկասում Հայաստանն առաջատար է ՀՆԱ-ի կանխատեսվող աճովՀԲ. Հարավային Կովկասում Հայաստանն առաջատար է ՀՆԱ-ի կանխատեսվող աճով
Երևանում բացվել է Leasing EXPO 2024 մասնագիտացված ցուցահանդեսըԵրևանում բացվել է Leasing EXPO 2024 մասնագիտացված ցուցահանդեսը
Արարատբանկը մտադիր է 2024 թվականի արդյունքներով կրկնապատկել լիզինգային պորտֆելըԱրարատբանկը մտադիր է 2024 թվականի արդյունքներով կրկնապատկել լիզինգային պորտֆելը
Հայ ոսկերիչների համար կհեշտացնեն մուտքը ԵԱՏՄ շուկաներՀայ ոսկերիչների համար կհեշտացնեն մուտքը ԵԱՏՄ շուկաներ
Իրան-Հայաստան գազատարի առավել արդյունավետ օգտագործման համար ստեղծված Իրան-Հայաստան գազատարի առավել արդյունավետ օգտագործման համար ստեղծված "Էներգաիմպեքսը" կլուծարվի
Հայաստանի և Ղազախստանի ուղևորափոխադրումներ և բեռնափոխադրումներ իրականացնող փոխադրողներին կազատեն ճանապարհային և բնապահպանական գանձումներից՝ փոխադարձ հիմունքովՀայաստանի և Ղազախստանի ուղևորափոխադրումներ և բեռնափոխադրումներ իրականացնող փոխադրողներին կազատեն ճանապարհային և բնապահպանական գանձումներից՝ փոխադարձ հիմունքով
Էկոնոմիկայի նախարարությունն Էկոնոմիկայի նախարարությունն "Արմենալ" գործարանի հետ համատեղ մշակում է ձեռնարկության արտադրանքի իրացման շուկաների դիվերսիֆիկացման սխեմաներ
Հայտարարությունն այն մասին, թե ՏՏ մասնագետները զանգվածաբար հեռանում են Հայաստանից, իրականության հետ որևէ աղերս չունի. ՀՀ վարչապետՀայտարարությունն այն մասին, թե ՏՏ մասնագետները զանգվածաբար հեռանում են Հայաստանից, իրականության հետ որևէ աղերս չունի. ՀՀ վարչապետ
ՀԲ-ը բարելավել է 2024 թվականին Հայաստանի տնտեսության աճի կանխատեսումը՝  նախկին 4,7%-ից մինչեւ 5,5%ՀԲ-ը բարելավել է 2024 թվականին Հայաստանի տնտեսության աճի կանխատեսումը՝  նախկին 4,7%-ից մինչեւ 5,5%
Պետությունը պատրաստ է ռիսկերը կիսել ագրոապահովագրողների հետՊետությունը պատրաստ է ռիսկերը կիսել ագրոապահովագրողների հետ
ԵՆԲ-ը Հայաստանին վարկ կտրամադրի շենքերի էներգաարդյունավետության բարձրացման ծրագրի համարԵՆԲ-ը Հայաստանին վարկ կտրամադրի շենքերի էներգաարդյունավետության բարձրացման ծրագրի համար
Կառավարությունը մտադիր է պետական տուրք սահմանել ոսկու, պլատինի եւ պալադիումի ձուլակտորների արտահանման համարԿառավարությունը մտադիր է պետական տուրք սահմանել ոսկու, պլատինի եւ պալադիումի ձուլակտորների արտահանման համար
Հայաստանը ԵԱՏՄ գործընկերների հետ տեղեկատվություն կփոխանակի անուղղակի հարկերի վերաբերյալՀայաստանը ԵԱՏՄ գործընկերների հետ տեղեկատվություն կփոխանակի անուղղակի հարկերի վերաբերյալ
Հայաստանում ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագիր ներկայացնելու ժամկետը կարող է երկարաձգվելՀայաստանում ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագիր ներկայացնելու ժամկետը կարող է երկարաձգվել
Ասիական զարգացման բանկը Հայաստանի համար 2024 թվականին կանխատեսում է տնտեսության 5,7 տոկոս աճԱսիական զարգացման բանկը Հայաստանի համար 2024 թվականին կանխատեսում է տնտեսության 5,7 տոկոս աճ
Կոնվերս Բանկը՝ Leasing Expo-ի մասնակիցԿոնվերս Բանկը՝ Leasing Expo-ի մասնակից
Մատենադարանի և ԱրարատԲանկի միջև կստորագրվի համագործակցության հուշագիրՄատենադարանի և ԱրարատԲանկի միջև կստորագրվի համագործակցության հուշագիր
Ապրանքային նշանի փոփոխությամբ «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերությունը սկսում է զարգացման նոր փուլԱպրանքային նշանի փոփոխությամբ «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերությունը սկսում է զարգացման նոր փուլ
Ռուսական «Միր» բանկային քարտերի սպասարկումից որոշ երկրների հրաժարվելը չի բխում ընդհանուր շահերից. ՆաբիուլինաՌուսական «Միր» բանկային քարտերի սպասարկումից որոշ երկրների հրաժարվելը չի բխում ընդհանուր շահերից. Նաբիուլինա
ԱՄՆ ՄԶԳ-ը մտադիր է լրացուցիչ 33 մլն դոլար ներդնել Հայաստանի տնտեսությունումԱՄՆ ՄԶԳ-ը մտադիր է լրացուցիչ 33 մլն դոլար ներդնել Հայաստանի տնտեսությունում
Idplus-ի բոնուսները՝ Idram&IDBank հավելվածումIdplus-ի բոնուսները՝ Idram&IDBank հավելվածում
Կարդալ ավելին


Արտ. փոխարժեքները
19.04.2024
RUB4.210.02
USD392.60-1.47
EUR418.04-2.71
GBP488.12-3.60
CAD285.09-1.38
JPY25.40-0.12
CNY54.22-0.22
CHF432.05-1.61