Երկուշաբթի, 21 Հոկտեմբերի 2019 19:51
Ալեքսանդր Ավանեսով

Նախարար. ԳՄՀԸ աջակցությամբ հանրապետության 52 խոշորացված համայնքները մեծացրել են իրենց համայնքային կարողությունները

Նախարար. ԳՄՀԸ աջակցությամբ հանրապետության 52 խոշորացված համայնքները մեծացրել են իրենց համայնքային կարողությունները

Արմինֆո.Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է Գերմանիայի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Միխայել Բանցհաֆին։ Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ նախարարը վստահություն է հայտնել, որ պարոն Բանցհաֆի դիվանագիտական գործունեությունը Հայաստանում կնպաստի հայ-գերմանական հաջողված փոխգործակցության ընդլայնմանը և, մասնավորապես, ենթակառուցվածքների զարգացման ոլորտում համատեղ ծրագրերի իրականացմանը ։

 

Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին նախարարության մամուլի ծառայությունից, հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, որոնք վերաբերել են էներգետիկայի ոլորտին, կոշտ կենցաղային թափոնների կառավարմանն ու աղբավայրերի կառուցմանը, ջրային ոլորտի բարեփոխումներին և ջրամբարաշինությանն առնչվող ծրագրերին։ Այդ համատեքստում նախարար Պապիկյանն առանձնահատուկ կարևորել է Գերմանական զարգացման բանկի (KFW) ֆինանսավորմամբ իրականացվող համատեղ վարկային ծրագրերը և ընդգծել դրանց շարունակականության ապահովման անհրաժեշտությունը։

 

Անդրադառնալով վարչատարածքային բարեփոխումներին՝ Սուրեն Պապիկյանը բարձր է գնահատել «Լավ տեղական ինքնակառավարում հարավային Կովկասում ծրագրի» շրջանակներում ԳԴՀ կառավարության և ԳՄՀԸ (GIZ)-ի կողմից Հայաստանին ցուցաբերվող օժանդակությունը և նշել․ «ԳՄՀԸ աջակցությամբ հանրապետության 52 խոշորացված համայնքները մեծացրել են իրենց համայնքային կարողությունները, ինչի շնորհիվ մենք ունենք արդեն արձանագրված արդյունքային հաջողություններ՝ գյուղատնտեսական տեխնիկայի ձեռքբերման, խորհրդատվական և վարչական ծառայությունների մատուցման, քաղաքացիների սպասարկման և ծառայությունների հասանելիությունն ապահովելու հարցում»։

 

Դեսպան Միխայել Բանցհաֆը, նկատելով հանդիպման կարևորությունը, վստահեցրել է, որ ԳԴՀ կառավարությունը հետաքրքրված է Հայաստանում բարեփոխումների հաջողություններով, և վերահաստատել պատրաստակամությունը՝ համատեղ ջանքերով խթանելու հայ-գերմանական համագործակցության ամրապնդմանը մատնանշված ոլորտներում:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ


Արտ. փոխարժեքները
26.05.2020
RUB6.810.05
USD483.820.82
EUR530.413.84
GBP595.637.09
CAD348.422.70
JPY44.940.10
CNY67.870.03
CHF499.712.54



Փնտրել ըստ օրերի

Պետական պարտատոմսեր

Issue volume

10 billion

Volume of T-bills for placement

200 million

Volume of submitted competitive applications

200 million

Volume of satisfied bids

200 million

Yield at cut-off price

 5.8314%

Maximum yield

 5.8314%

Мinimum yield

 5.8314%

Weighted average yield

 5.8314%

Number of participants

2

The maturity date of T-bills

03.02.2020

ArmEx

 

СПРОС (Покупка)

USD

Средневзв. Цена

482,00

ПРЕДЛОЖЕНИЕ (Продажа)

  USD

Средневзв. Цена

-

СДЕЛКИ

USD

Цена откр.

482,00

Цена закр.

482,00

Мин. Цена

482,00

Макс. Цена

482,00

Ср/взв. Цена

482,00

-0,16

Кол-во сделок

1

Объем (инвал.)

200 000

0бъем (драм)

96 400 000