Արմինֆո. Հոկտեմբերի 22-ին Թբիլիսիում «Մետաքսի ճանապարհե համաժողովի շրջանակներում ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) փոխախագահ Շիքսին Չենին։
Տիգրան Ավինյանը գոհունակություն է հայտնել փոխադարձ վստահության վրա հիմնված արդյունավետ համագործակցության կապակցությամբ՝ նշելով, որ ԱԶԲ-ն Հայաստանի զարգացման կարևոր գործընկերներից մեկն է ավելի քան 1,5 մլրդ ԱՄՆ դոլար իրականացված ծրագրերի փաթեթով։ Նա հավելել է, որ ԱԶԲ աջակցությունն առավել առարկայական է տնտեսական ենթակառուցվածքներ ստեղծելու և արդիականացնելու գործում։
Շինքսին Չենը կարևորել է Հայաստանի հետ համագործակցության հետագա զարգացումը՝ հիմնված Երկրի գործընկերության ռազմավարությունում արտացոլված առաջնայնությունների վրա։ Ռազմավարությունը ԱԶԲ կառավարող խորհրդի կողմից պետք է քննարկվի այս տարվա նոյեմբերին։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հանդիպումը տեղի է ունեցել Մետաքսի ճանապարհին նվիրված համաժողովի շրջանակներում, զրուցակիցները կարևորել են տրանսպորտի ու կապի ոլորտներում տարածաշրջանային համագործակցության հետագա խորացումը։
Քննարկվել են նաև պետություն-մասնավոր համագործակցությանը, ենթակառուցվածքների, մարդկային կապիտալի զարգացմանը, հանրային կառավարման բարեփոխումներին, բարձր տեխնոլոգիաների էկոհամակարգի զարգացմանը վերաբերող հարցեր։
RUB | 4.21 | 0.02 |
USD | 392.60 | -1.47 |
EUR | 418.04 | -2.71 |
GBP | 488.12 | -3.60 |
CAD | 285.09 | -1.38 |
JPY | 25.40 | -0.12 |
CNY | 54.22 | -0.22 |
CHF | 432.05 | -1.61 |