Արմինֆո.Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով հոկտեմբերի 28- 30-ը Հայաստան է ժամանելու «SkyPowerե ընկերության պատվիրակությունը:
«SkyPowerե-ն արևային էներգետիկայի ոլորտում մասնագիտացած խոշոր ընկերություն է, որը գործունեություն է ծավալում աշխարհի մի շարք երկրներում, զբաղվում է էլետրաէներգետիկական համակարգերի նախագծմամբ ու կառուցմամբ:
Նախագահ Սարգսյանի առաջին հանդիպումն ընկերության ղեկավարության հետ կայացել էր դեռևս այս տարվա հունվարին Արաբական Միացյալ Էմիրություններում՝ «Աբու Դաբի կայունության շաբաթե համաժողովի շրջանակում: Հենց այստեղ էլ պայմանավորվածություն էր ձեռք բերվել Հայաստան այցելության և համագործակցության հնարավորությունների շուրջ քննարկումները շարունակելու վերաբերյալ:
Այցի ընթացքում նախատեսվում է ընկերության պատվիրակության հանդիպումը նախագահ Արմեն Սարգսյանի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, ինչպես նաև էլեկտրաէներգետիկայի և արևային էներգիայով զբաղվող ընկերությունների ներկայացուցիչների հետ:
RUB | 4.18 | -0.02 |
USD | 390.04 | -1.40 |
EUR | 415.63 | -1.21 |
GBP | 481.74 | -0.75 |
CAD | 284.60 | -0.69 |
JPY | 25.20 | -0.09 |
CNY | 53.82 | -0.22 |
CHF | 427.68 | -1.72 |