Երեթշաբթի, 5 Նոյեմբերի 2019 12:42
Ալեքսանդր Ավանեսով

Ֆինանսների նախարար. Կառավարության երկարաժամկետ խնդիրը Հայաստանի անցումն է եկամուտների բարձր մակարդակ ունեցող պետությունների շարք

Ֆինանսների նախարար. Կառավարության երկարաժամկետ խնդիրը Հայաստանի անցումն է եկամուտների բարձր մակարդակ ունեցող պետությունների շարք

Արմինֆո. Կառավարության երկարաժամկետ խնդիրը Հայաստանի անցումն է եկամուտների բարձր մակարդակ ունեցող պետությունների շարք: Այդ մասին նոյեմբերի 5-ին ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում լսումների ժամանակ հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ ներկայացրելով երկրի 2020 թվականի պետական բյուջեի ճշգրտված նախագիծը։

 

Նշենք, որ ըստ Համաշխարհային բանկի դասակարգման,  եկամուտների բարձր մակարդակ ունեցող համարվում են այն երկրները, որտեղ բնակչության մեկ շնչի հաշվով անվանական ՀՆԱ-ն գերազանցում է 12056 դոլարը ։  Հայաստանում այս ցուցանիշը 2019 թվականի արդյունքներով, ինչպես սպասվում է, կհասնի 4604 դոլարի՝ 2018 թվականի 4280 դոլարի դիմաց։

 

Ինչպես նշել է Ատոմ Ջանջուղազյանը, պետության դրամավարկային քաղաքականության հաջողության կարեւորագույն ուղղություններից մեկը հարկային օրենսդրության բարեփոխումն է, որի համաձայն,  հարկային բեռը կրճատվում է ուղղակի հարկերի գծով եւ փոքր-ինչ ավելանում են անուղղակի հարկերը։

 

Նախարարի համոզմամբ՝ այդ բարեփոխումներն իրենց երկար սպասեցնել չեն տա։  Նա կարեւորել է նաեւ երկարաժամկետ զարգացման ծրագրերի իրականացումը՝ կապիտալ ծախսերի բյուջետային հատկացումների աճի տեսանկյունից: 2020 թվականին այդ ծավալները 170 մլրդ դրամով կգերազանցեն 2019 թվականի ծավալները։ Այս բոլոր միջոցառումների նպատակը նոր արժեքների ստեղծման համար բարենպաստ պայմանների ձևավորումն է։

 

Լուրջ փոփոխությունների են ենթարկվելու ներդրումները մարդկային կապիտալի զարգացման գործում, մասնավորապես, կրթության, գիտության, մշակույթի, սպորտի, աշխատանքի, սոցիալական ծառայությունների առողջապահության ոլորտներում: Այսպես, առողջապահության ոլորտի բյուջետային հատկացումները 2020 թվականին ընթացիկ տարվա համեմատ կաճեն 22 տոկոսով, իսկ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի, աշխատանքի եւ սոցիալական ծառայությունների ոլորտներում ՝ 11 տոկոսով:

 

Տնտեսության աճին զուգընթաց, շարունակել է ֆինանսների նախարարը, կանխատեսվում է պետական պարտքի կառավարմանն առնչվող իրավիճակի բարելավում: Նախատեսվում է, մասնավորապես, մինչեւ 2020 թվականի վերջը երկրի ՀՆԱ-ում պետական պարտքը նվազեցնել մինչեւ 50 տոկոսից ցածր մակարդակ: Ընդ որում, մինչեւ 2019 թվականի վերջը այդ մակարդակը 51 տոկոսից կկրճատվի մինչեւ 50 տոկոս:

 

2020 թվականի պետական բյուջեի նախագծի առանձնահատկություններից մեկը կդառնա վարկային ռեսուրսների ներգրավումը բացառապես ծրագրային բյուջետավորման շրջանակներում, մասնավորապես, պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման եւ դրա կրճատման համար:  Վարկային ռեսուրսները նախատեսվում է առաջվա պես ներգրավել առայժմ արտոնյալ պայմաններով։ Նախարարի խոսքով, Հայաստանը դասվում է պարտքային բեռի միջին մակարդակ ունեցող պետությունների թվին, եւ կառավարության խնդիրն է երկիրը տեղափոխել եկամուտների բարձր մակարդակ ունեցող պետությունների շարքը, ինչն, իր հերթին, կհանգեցնի նոր վարկերի ներգրավումից հրաժարման:  Վերջին զարգացումները, շարունակել է նախարարը, հատկապես հաշվի առնելով սեպտեմբերին եվրոպարտատոմսերի երրորդ տեղաբաշխման ճանապարհով պետական պարտքի վերաֆինանսավորումը, թույլ են տալիս անցավ հաղթահարել 2013 թ. նմանատիպ տեղաբաշխումների հետեւանքները:   Արդյունքում, շարունակել է նախարարը, փոխվել է պետական պարտքի ռիսկի գնահատումը։  Բոլոր այդ միջոցները, ինչպես նշել է ֆինանսների նախարարը, հանգեցրել են նրան, որ հնարավորություն է առաջացել 2020 թվականից բարձրացնել աշխատավարձերն ու թոշակները։

 

Նա նաեւ ընդգծել է, որ համաձայն ճշգրտված նախագծի ՝ Հայաստանի 2020 թվականի պետական բյուջեի եկամտային մասը կկազմի 1, 658 տրլ դրամ, ծախսային մասը ՝ 1,850 տրլ, դեֆիցիտը ՝ 183,6 մլրդ դրամ:

 

Նախօրեին "2020 թվականի պետական բյուջեի մասին" օրենքի նախագծի խորհրդարանական քննարկումների ժամանակ Ատոմ Ջաջուղազյանը նշել էր, որ

Պետական գանձարանի մուտքերը (հարկային եկամուտները և պետական տուրքերը) 2020 թվականին կանխատեսվում են 1 տրիլիոն 602 միլիարդ 130 միլիոն (բյուջեի կանխատեսվող եկամուտների 94.4% - ը) 2019 թվականի բյուջեում ամրագրված 1 տրիլիոն 401 միլիարդ 876 միլիոն դրամի փոխարեն: Այս ցուցանիշը, ինչպես նշել է ֆինանսների նախարարը, մոտ 138 մլրդ դրամով գերազանցում է ընթացիկ տարվա ճշգրտված ցուցանիշը՝ 1 տրլն 464 մլրդ դրամ:  Նախարարի խոսքով ՝ եթե պետական գանձարանի հարկային եկամուտների ճշգրտված կանխատեսումը 2019 թվականի համար կազմմմում է կանխատեսվող ՀՆԱ - ի 22,3 տոկոսը, ապա, ինչպես ակնկալում են երկրի ֆինանսական իշխանությունները, 2020 թվականին պետգական գանձարանի հարկային եկամուտների տեսակարար կշիռը ընթացիկ տարվա համեմատ կավելանա 0,3 տոկոսային կետով ՝ մինչեւ 22,6 տոկոս: Ընդ որում, 2018-ի փաստացի արդյունքների (1 տրիլիոն 258 մլրդ դրամ կամ ՀՆԱ-ի 20.9%) համեմատ 2019-ին սպասվող աճն արդեն կավելանա 1.4% - ով կամ 206 մլրդ դրամով։  Պետբյուջեի հարկային եկամուտները պլանավորելիս, ինչպես նշել է ֆինանսների նախարարը, երկրի ֆինանսական իշխանությունները կողմնորոշվել են 2020 թվականին Հայաստանի անվանական ՀՆԱ-ի ակնկալվող աճով:  Այդ ցուցանիշը հաջորդ տարվա բյուջեի նախագծի համաձայն կաճի մոտ 529 մլրդ դրամով՝  2019 թվականի վերջին սպասվող 6 միլիոն 567 միլիարդ դրամից մինչև փաստաթղթում ամրագրված 7 տրլն 095 միլիարդ դրամը: Ինչպես սպասվում է, ՀՆԱ-ի իրական ծավալի ինդեքսը կհասնի 104,9 տոկոսի՝ ընթացիկ տարվա վերջին կանխատեսվող 106,3 տոկոսի եւ 2018 թվականի փաստացի 105,2 տոկոսի դիմաց: ՀՆԱ-ի դեֆլյատորը 2020 թվականին կկազմի 103 տոկոս ՝ 2019 թվականի 102,9 տոկոսի եւ 2018 թվականի փաստացի 102,5 տոկոսի դիմաց: Բացի այդ, ֆինանսական իշխանությյունները հաշվի են առել նաև հարկային փոփոխությունների հնարավոր ազդեցությունը, որոնք ուժի մեջ կմտնեն 2020 թվականից, հարկային վարչարարության արդյունքում սպասվող լրացուցիչ մուտքերը և, այսպես կոչված, "հարկային ծախսերը"՝ հարկային արտոնությունները և 457 մլրդ դրամի կամ կանխատեսվող ՀՆԱ - ի 6,45% - ի չափով չստացած եկամուտները։  Նման արտոնությունների բացակայության դեպքում, ինչպես նշել է նախարարը, Հայաստանը 2020 թվականին կարող էր 2 տրլն 059 մլրդ դրամի կամ ՀՆԱ-ի 29% - ի չափ հարկեր հավաքել։  Արդյունքում՝ պետական տուրքերի գծով պետական գանձարանի մուտքերը նախատեսված են 44,6 մլրդ դրամի չափով, 2019 թվականի համար հաստատված 39,4 մլրդ դրամի և 2018 թվականի փաստացի 37,7 մլրդ դրամի դիմաց: 2020 թվականին, համաձայն բյուջեի նախագծի, Հայաստանն ակնկալում է օտարերկրյա պետություններից եւ միջազգային կազմակերպություններից ստանալ 33,8 մլրդ դրամի պաշտոնական դրամաշնորհներ' միջնաժամկետ ծախսերի ծրագրով  նախատեսված 31 մլրդ դրամի փոխարեն: Դա, ինչպես հայտարարում են փաստաթղթի հեղինակները, պայմանավորված է ինչպես առաջարկվող գումարների չափերի ու ծավալների ճշգրտումներով, այնպես էլ հաշվարկների փոփոխություններով ՝ եվրոյի եւ ամերիկյան դոլարի փոխարժեքների տատանումների պատճառով, որոնք դրվել են հաշվարկի հիմքում:

 

2020 թվականին Հայաստանը ակնկալում է ստանալ 7,6 մլրդ դրամ կամ 14,5 մլն եվրո Եվրոպական հարեւանության ծրագրի շրջանակներում՝ ՀՀ - ԵՄ Գործողությունների ծրագրով նախատեսված բյուջետային աջակցության ծրագրերով: Նպատակային դրամաշնորհային ծրագրերի գծով ակնկալվում է 55.1 մլն ԱՄՆ դոլար կամ 26.2 մլրդ դրամ։ Դրանցից ՌԴ-ից կստանա $ 10,7 մլն կամ 5,1 մլրդ դրամ, ԵՄ-ից ՝ $13,1 մլն կամ 6,2 մլրդ դրամ դրամաշնորհներ, KFW-ից դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում ակնկալվում է ստանալ $7,1 մլն կամ 3,3 մլրդ դրամ, գլոբալ հիմնադրամից կստացվի $2,4 մլն կամ 1,2 մլրդ դրամ, $ 8,1 մլն կամ 3,8 մլրդ դրամ է ակնկալվում է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկից, Համաշխարհային բանկը կտրամադրի 2,8 մլն դոլարի կամ 1,3 մլրդ դրամի չափով դրամաշնորհներ եւ եւս 9 մլն դոլար կամ 4,4 մլրդ դրամ ակնկալվում է այլ դոնորներից: Այլ եկամուտների գծով Հայաստանը նախատեսում է 2020 թվականին ստանալ 61,7 մլրդ դրամ, որից 30,6 մլրդ դրամը արտաբյուջետային ծրագրերի գծով ՝ ընթացիկ տարվա 55,1 մլրդ դրամի եւ 2018 թվականի 72,4 մլրդ դրամի դիմաց:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Բելառուս գործընկերների խնդրանքով հայ տեսուչները կստուգեն Արարատի կոնյակի գործարանի արտադրանքըԲելառուս գործընկերների խնդրանքով հայ տեսուչները կստուգեն Արարատի կոնյակի գործարանի արտադրանքը
ՀՀ ԿԲ վիճակագրություն. վարկային պորտֆելի դոլարիզացման մակարդակը վերջին 3 տարում 48,5%-ից նվազել է մինչև 32,8%ՀՀ ԿԲ վիճակագրություն. վարկային պորտֆելի դոլարիզացման մակարդակը վերջին 3 տարում 48,5%-ից նվազել է մինչև 32,8%
Սյունիքի մարզպետը ծանոթ չէ Շուռնուխում տների կառուցման նախագծի մանրամասներինՍյունիքի մարզպետը ծանոթ չէ Շուռնուխում տների կառուցման նախագծի մանրամասներին
2024 թվին խմելու ջրի սակագինը սպառողների համար չի թանկանա՝ պետական գանձարանից սուբսիդիաների հաշվին2024 թվին խմելու ջրի սակագինը սպառողների համար չի թանկանա՝ պետական գանձարանից սուբսիդիաների հաշվին
Հայաստանի համախառն միջազգային պահուստները գնալով նահանջում են պատմական առավելագույնիցՀայաստանի համախառն միջազգային պահուստները գնալով նահանջում են պատմական առավելագույնից
Բյուջեի դեֆիցիտը ծածկելու համար Հայաստանը 92,3 մլն եվրո հերթական վարկը կներգրավի ՀԲ-իցԲյուջեի դեֆիցիտը ծածկելու համար Հայաստանը 92,3 մլն եվրո հերթական վարկը կներգրավի ՀԲ-ից
Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց և ձեռք բերեն էլեկտրոնային ստորագրություն. ՊԵԿԵկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց և ձեռք բերեն էլեկտրոնային ստորագրություն. ՊԵԿ
Հայաստանն ու Ղազախստանը պայմանավորվել են համատեղ բիզնես ակումբի ստեղծման շուրջՀայաստանն ու Ղազախստանը պայմանավորվել են համատեղ բիզնես ակումբի ստեղծման շուրջ
Էկոնոմիկայի նախարարությունը ցանկանում է ներդրումներ ներգրավել Հայաստանի լճացող գյուղատնտեսությունումԷկոնոմիկայի նախարարությունը ցանկանում է ներդրումներ ներգրավել Հայաստանի լճացող գյուղատնտեսությունում
Ղազախստանը Հայաստանին կառաջարկի դիտարկել նոր այլընտրանքային լոգիստիկ երթուղիՂազախստանը Հայաստանին կառաջարկի դիտարկել նոր այլընտրանքային լոգիստիկ երթուղի
ԱրարատԲանկը 27-րդ անգամ թողարկում է դոլարային պարտատոմսերԱրարատԲանկը 27-րդ անգամ թողարկում է դոլարային պարտատոմսեր
«Վիվա-ՄՏՍ»  կապի օպերատորը փոխել է անվանումը՝ դառնալով «Վիվա Արմենիա»«Վիվա-ՄՏՍ»  կապի օպերատորը փոխել է անվանումը՝ դառնալով «Վիվա Արմենիա»
Էկոնոմիկայի փոխնախարար. Հայաստանի եւ Ռուսաստանի միջև համագործակցության ներուժը կարելի է իրացնել արտադրության ոլորտում կոոպերացիոն շղթաների ստեղծման ուղղությամբ համատեղ նախագծերի միջոցովԷկոնոմիկայի փոխնախարար. Հայաստանի եւ Ռուսաստանի միջև համագործակցության ներուժը կարելի է իրացնել արտադրության ոլորտում կոոպերացիոն շղթաների ստեղծման ուղղությամբ համատեղ նախագծերի միջոցով
Team Systems-ը խթանում է կանաչ էներգիայի և խելացի տեխնոլոգիաների զարգացումը  Team Systems-ը խթանում է կանաչ էներգիայի և խելացի տեխնոլոգիաների զարգացումը  
Ովքեր Հայաստանում կօգտվեն հարկային համաներումիցՈվքեր Հայաստանում կօգտվեն հարկային համաներումից
Բելառուսում արգելել են Բելառուսում արգելել են "Արարատի կոնյակի գործարանի" արտադրանքի ներմուծումը
Ալեքսեյ Սուշկևիչ. 2025 թվականի մարտի 1-ից եվրասիական տարածքում ռոումինգի սակագներն էապես կնվազեցվենԱլեքսեյ Սուշկևիչ. 2025 թվականի մարտի 1-ից եվրասիական տարածքում ռոումինգի սակագներն էապես կնվազեցվեն
5 000 դրամ բոնուս IDBank-ից՝ կենսաթոշակային քարտ ձեռք բերողների համար5 000 դրամ բոնուս IDBank-ից՝ կենսաթոշակային քարտ ձեռք բերողների համար
ՈՒ՞ր եվ ինչպե՞ս շարժվել թվային բիզնեսումՈՒ՞ր եվ ինչպե՞ս շարժվել թվային բիզնեսում
Հայաստանի պետական պարտքը մոտեցել է 12 մլրդ դոլարիՀայաստանի պետական պարտքը մոտեցել է 12 մլրդ դոլարի
Հայաստանում արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը նվազում էՀայաստանում արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը նվազում է
Արդյունաբերության հատվածը դարձել է Հայաստանում տնտեսական ակտիվության աճի շարժիչ ուժըԱրդյունաբերության հատվածը դարձել է Հայաստանում տնտեսական ակտիվության աճի շարժիչ ուժը
2023 թվականին Հայաստանի պաշտպանական բյուջեի կատարողականը կազմել է 99,8 տոկոս. ՀՀ պաշտպանության նախարար2023 թվականին Հայաստանի պաշտպանական բյուջեի կատարողականը կազմել է 99,8 տոկոս. ՀՀ պաշտպանության նախարար
IDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի 2024 թվականի թվով 1-ին տրանշըIDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի 2024 թվականի թվով 1-ին տրանշը
Վերին Լարսի ճանապարհը փակ է բոլոր տեսակի փոխադրամիջոցների համար՝ վատ եղանակի պատճառովՎերին Լարսի ճանապարհը փակ է բոլոր տեսակի փոխադրամիջոցների համար՝ վատ եղանակի պատճառով
Սարգիս Խաչատրյան. Մեր գործունեությունն ուղղված է լինելու հաճախորդների փորձառության բարելավմանըՍարգիս Խաչատրյան. Մեր գործունեությունն ուղղված է լինելու հաճախորդների փորձառության բարելավմանը
ԶՖԳ պատվիրակությանը ներկայացվել են Վեդու ջրամբարի կառուցման և ոռոգման ցանցի արդիականացման նախագծի մանրամասներըԶՖԳ պատվիրակությանը ներկայացվել են Վեդու ջրամբարի կառուցման և ոռոգման ցանցի արդիականացման նախագծի մանրամասները
ԱԺ պատգամավոր. Հայաստանը մեծապես կարեւորում է թվային փոխակերպման ուժի կիրառությունըԱԺ պատգամավոր. Հայաստանը մեծապես կարեւորում է թվային փոխակերպման ուժի կիրառությունը
Փոխվարչապետ. Քաղաքաշինության ոլորտում մենք ոչ միայն քանակական ավելացումների, այլ նաև որակական փոփոխությունների անհրաժեշտություն ունենքՓոխվարչապետ. Քաղաքաշինության ոլորտում մենք ոչ միայն քանակական ավելացումների, այլ նաև որակական փոփոխությունների անհրաժեշտություն ունենք
IDBank-ը՝ Իմ անտառ Հայաստան ՀԿ-ի կոնֆերանսի մասնակիցIDBank-ը՝ Իմ անտառ Հայաստան ՀԿ-ի կոնֆերանսի մասնակից
Հայաստանի ֆոնդային բորսայում մարտի 27-ին մեկնարկում է Հայաստանի ֆոնդային բորսայում մարտի 27-ին մեկնարկում է "Հայաստանի էլեկտրական ցանցեր" ՓԲԸ 32 մլրդ դրամ խոշոր ծավալի պարտատոմսերի ցուցակումը
ՊԵԿ-ն էլեկտրոնային համակարգ է գործարկել՝ ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագիր ներկայացնելու համարՊԵԿ-ն էլեկտրոնային համակարգ է գործարկել՝ ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագիր ներկայացնելու համար
Տնտեսական ազատության համաշխարհային ինդեքսում Հայաստանի վարկանիշը շարունակում է նվազելՏնտեսական ազատության համաշխարհային ինդեքսում Հայաստանի վարկանիշը շարունակում է նվազել
Առաջիկայում Ֆրանսիայի աջակցությամբ Տավուշի մարզում պանրագործության դպրոց կբացվիԱռաջիկայում Ֆրանսիայի աջակցությամբ Տավուշի մարզում պանրագործության դպրոց կբացվի
"ՀԿԵ" ՓԲԸ-ը կասեցնում է տոմսերի վաճառքը «Միռ» քարտով
Այսուհետ Կոնվերս Բանկի հաճախորդ կարելի է դառնալ Converse Mobile-ում նույնականացմամբԱյսուհետ Կոնվերս Բանկի հաճախորդ կարելի է դառնալ Converse Mobile-ում նույնականացմամբ
Ադրբեջանը չի հրաժարվում Հայաստանի էներգետիկայի ամենացավոտ տեղամասերից մեկին՝ Հայկական ԱԷԿ - ին Ադրբեջանը չի հրաժարվում Հայաստանի էներգետիկայի ամենացավոտ տեղամասերից մեկին՝ Հայկական ԱԷԿ - ին "հարվածելու" փորձերից
Արմսվիսբանկը մասնակցում է տարածաշրջանային կլիմայական աշխատաժողովին սկոպիեումԱրմսվիսբանկը մասնակցում է տարածաշրջանային կլիմայական աշխատաժողովին սկոպիեում
IDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի 2024 թվականի թվով 1-ին տրանշըIDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի 2024 թվականի թվով 1-ին տրանշը
ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետը մինչեւ 2036 թիվը երկարաձգումն ամուր հիմք կդնի նոր էներգաբլոկի սահուն անցման համար. Փաշինյանը՝ Միջուկային էներգիայի գագաթնաժողովումՀԱԷԿ-ի շահագործման ժամկետը մինչեւ 2036 թիվը երկարաձգումն ամուր հիմք կդնի նոր էներգաբլոկի սահուն անցման համար. Փաշինյանը՝ Միջուկային էներգիայի գագաթնաժողովում
2025 թվականից Հայաստանում բիզնեսին չի թույլատրվի միրգ ու բանջարեղեն գնել առանց փաստաթղթերի2025 թվականից Հայաստանում բիզնեսին չի թույլատրվի միրգ ու բանջարեղեն գնել առանց փաստաթղթերի
Կառավարությունը սահմանել է արտադրանքի որակի համար ամենամյա մրցանակաբաշխությունԿառավարությունը սահմանել է արտադրանքի որակի համար ամենամյա մրցանակաբաշխություն
Հաճախորդների միջազգային օրը IDBank-ումՀաճախորդների միջազգային օրը IDBank-ում
ԳԴՀ-ը Հայաստանին արտոնյալ վարկ կտրամադրի վերականգնվող էներգետիկայի ոլորտում ներդրումների համարԳԴՀ-ը Հայաստանին արտոնյալ վարկ կտրամադրի վերականգնվող էներգետիկայի ոլորտում ներդրումների համար
Հայաստանի բանկերի ֆինանսական վարկանիշ. 2023 թվականին ապահովված վարկավորման աճը բավարար չի եղել շահույթն անկումից փրկելու համարՀայաստանի բանկերի ֆինանսական վարկանիշ. 2023 թվականին ապահովված վարկավորման աճը բավարար չի եղել շահույթն անկումից փրկելու համար
Արտակարգ իրավիճակների օդանավակայանը կհանվի մասնավորեցման ենթակա օբյեկտների ցանկիցԱրտակարգ իրավիճակների օդանավակայանը կհանվի մասնավորեցման ենթակա օբյեկտների ցանկից
Իրանը հետաքրքրված է հանքարդյունաբերության ոլորտում Հայաստանի հետ համագործակցության հնարավորություններովԻրանը հետաքրքրված է հանքարդյունաբերության ոլորտում Հայաստանի հետ համագործակցության հնարավորություններով
ՀՀ կառավարությունը ցանկանում է երկրում ներդնել պայմանագրի կնքման նոր ձևաչափ՝ SAFEՀՀ կառավարությունը ցանկանում է երկրում ներդնել պայմանագրի կնքման նոր ձևաչափ՝ SAFE
Կասեցվում է Ռուսաստանում հայկական ArCa  և Հայաստանում ռուսական Կասեցվում է Ռուսաստանում հայկական ArCa  և Հայաստանում ռուսական "Միր" քարտերի սպասարկումը
МИР քարտերի սպասարկման դադարեցում․ IDBankМИР քարտերի սպասարկման դադարեցում․ IDBank
Տնտեսության արդիականացման ծրագրի պորտֆելը մարտի 1-ի դրությամբ հասել է 228 մլրդ դրամիՏնտեսության արդիականացման ծրագրի պորտֆելը մարտի 1-ի դրությամբ հասել է 228 մլրդ դրամի
Շրջիկ առևտրի հետ կապված կարգավորումները կտարածվեն ողջ ՀայաստանումՇրջիկ առևտրի հետ կապված կարգավորումները կտարածվեն ողջ Հայաստանում
Փոխնախարար. Fly Arna-ն կասեցրել է իր գործունեությունը Հայաստանում՝ ֆինանսական պատճառներովՓոխնախարար. Fly Arna-ն կասեցրել է իր գործունեությունը Հայաստանում՝ ֆինանսական պատճառներով
Մոտ 700 հայկական բեռնատարներ սպասում են Վերին Լարսով անցնելունՄոտ 700 հայկական բեռնատարներ սպասում են Վերին Լարսով անցնելուն
Team-ի ինտերնետը հասանելի է մետրոյումTeam-ի ինտերնետը հասանելի է մետրոյում
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հստակ գործողությունների ծրագրեր է ձևավորել ԱՄՆ մի շարք պետական գերատեսչությունների հետՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հստակ գործողությունների ծրագրեր է ձևավորել ԱՄՆ մի շարք պետական գերատեսչությունների հետ
ՀՀՀ Առաջին լրատվական ալիքին կթույլատրվի հեռարձակել ոչ միայն Երևանում, այլև ողջ հանրապետությունումՀՀՀ Առաջին լրատվական ալիքին կթույլատրվի հեռարձակել ոչ միայն Երևանում, այլև ողջ հանրապետությունում
Արդշինբանկի քարտապանները կարող են ստանալ 10 % cashback   Արդշինբանկի քարտապանները կարող են ստանալ 10 % cashback  
«Վերին Լարս» անցակետը փակվել է մեծ բեռնատարների համար.  ՌԴ ԱԻՆ«Վերին Լարս» անցակետը փակվել է մեծ բեռնատարների համար.  ՌԴ ԱԻՆ
Գրիգորի Զաքարյան. Բիզնեսին պատրաստ ենք մատուցել ներդրումային համալիր ծառայություններԳրիգորի Զաքարյան. Բիզնեսին պատրաստ ենք մատուցել ներդրումային համալիր ծառայություններ
Կարդալ ավելին


Արտ. փոխարժեքները
28.03.2024
RUB4.270.00
USD394.46-0.25
EUR425.62-1.93
GBP497.65-0.91
CAD290.11-0.27
JPY26.06-0.05
CNY54.57-0.05
CHF435.72-0.13