Հինգշաբթի, 7 Նոյեմբերի 2019 14:23
Ալինա Հովհաննիսյան

ՀԽԳՀ-ն հայկական գինին և կոնյակը ներկայացնում է China International Import Expo 2019 ցուցահանդեսում

ՀԽԳՀ-ն հայկական գինին և կոնյակը ներկայացնում է China International Import Expo 2019 ցուցահանդեսում

Արմինֆո. Նոյեմբերի 5-10-ը Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամը China International Import Expo (CIIE) միջազգային ցուցահանդեսի շրջանակում Շանհայի Ազգային ցուցահանդեսային և կոնվենցիայի կենտրոնում միասնական տաղավարով ներկայացնում է հայկական 13 գինեգործական ընկերության 160-ից ավել տեսակի գինի և 34 տեսակի կոնյակ։

 

Էկոնոմիկայի նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ CIIE ցուցահանդեսն այս տարի անց է կացվում երկրորդ անգամ և հնարավորություն է տալիս մասնակից երկրներին և ձեռնարկատիրություններին ցուցադրել իրենց արտադրանքը, հայտնի դարձնել իրենց ապրանքանիշերը և ստեղծել գործարար կապեր աշխարհի երկրորդ խոշորագույն տնտեսությունում:

 

«Գինեգործությունը ՀՀ տնտեսության գերակա ճյուղերից է, ուստի Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամը ջանք չի խնայում, որպեսզի արտահանման ներուժ ունեցող ընկերությունները հավուր պատշաճի ներկայանան և մասնակցեն աշխարհի երկրորդ խոշորագույն տնտեսությունում տեղի ունեցող ցուցահանդեսին։ Հայկական գինիներն արդեն արտահանվում են 32 երկիր և ես համոզված եմ, որ այս ցուցահանդեսը կբացի հեռանկարներ նոր գործարար կապերի հաստատման միջոցով հայկական գինու և կոնյակի արտահանման ծավալներն ընդլայնելու համար»,- նշել է հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը:

 

CIIE ցուցահանդեսը նախորդ տարի ունեցել է 2,462 գրանցված գնորդներ և 1,178 մասնակիցներ 82 երկրներից, կնքվել են 657 նախնական պայմանագրեր։ Այս տարի ցուցահանդեսին մասնակցում են 3,893 ձեռնարկատիրություններ շուրջ 170  երկրներից և տարածաշրջաններից, իսկ գրանցված այցելուների նախնական թիվը հասնում է 650,000-ի։

 

ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների համաաձայն,  2019 թվականի առաջին կիսամյակում Հայաստանում արտադրվել է 5.7 մլն լիտր գինի, ինչը 42.8% - ով ավելի է տարեկան վաղեմության ցուցանիշից: Ըստ ՀՀ մաքսային ծառայության տվյալների, հաշվետու ժամանակահատվածում Հայաստանն արտահանել է 1.3 մլն լիտր գինի՝  տարեկան 16.5% աճով, մաքսային արժեքի 1.5% անկման դեպքում: Հայկական գինու արտահանման ընդհանուր ծավալից Չինաստանին բաժին է ընկնում 5% -ը։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ


Արտ. փոխարժեքները
17.02.2020
RUB7.570.03
USD479.050.00
EUR519.43-0.10
GBP624.630.24
CAD362.070.47
JPY43.60-0.03
CNY68.640.05
CHF487.98-0.30



Փնտրել ըստ օրերի

Պետական պարտատոմսեր

Issue volume

10 billion

Volume of T-bills for placement

200 million

Volume of submitted competitive applications

200 million

Volume of satisfied bids

200 million

Yield at cut-off price

 5.8314%

Maximum yield

 5.8314%

Мinimum yield

 5.8314%

Weighted average yield

 5.8314%

Number of participants

2

The maturity date of T-bills

03.02.2020

ArmEx

 

СПРОС (Покупка)

USD

Средневзв. Цена

482,00

ПРЕДЛОЖЕНИЕ (Продажа)

  USD

Средневзв. Цена

-

СДЕЛКИ

USD

Цена откр.

482,00

Цена закр.

482,00

Мин. Цена

482,00

Макс. Цена

482,00

Ср/взв. Цена

482,00

-0,16

Кол-во сделок

1

Объем (инвал.)

200 000

0бъем (драм)

96 400 000