Ուրբաթ, 8 Նոյեմբերի 2019 19:57
Ալինա Հովհաննիսյան

Ֆիննախ. Այսուհետ պետգնումներին մասնակցելու համար ընկերությունները պարտավոր են ներկայացնել տեղեկություն բանկային երաշխիքի մասին

Ֆիննախ. Այսուհետ պետգնումներին մասնակցելու համար ընկերությունները պարտավոր են ներկայացնել տեղեկություն բանկային երաշխիքի մասին

Արմինֆո.Նոյեմբերի 2-ից Հայաստանի Հանրապետությունում գնումների գործընթացն իրականացվում է նոր ընթացակարգով, որը ենթադրում է գնումների թափանցիկություն և արդյունավետություն:

 

Գնումների գործընթացի բարեփոխումներին վերաբերող «Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» որոշումն ընդունվել էր ՀՀ կառավարության հոկտեմբերի 10-ի նիստում:

 

 «Վարչապետի կողմից խնդիր էր դրվել բարեփոխել գնումների համակարգը ու դրա արդյունքում բարձրացնել գնումների արդյունավետությունը»,- ներկայացնում է ՀՀ ֆինանսների նախարարության գնումների քաղաքականության վարչության պետ Սերգեյ Շահնազարյանը: Նրա խոսքով, ֆինանսների նախարարությունում խնդիր է դրվել ապահովել որակյալ պայմանագրերի կատարումը և այդ պատճառով էլ հոկտեմբերի 31-ից չորս օր շարունակ հանրապետության պետական մարմինների շուրջ 200 աշխատողների համար կազմակերպվել են վերապատրաստման դասընթացներ:

 

«Դասընթացների ընթացքում ներկայացրել ենք պետական գնումների գործընթացում կատարված փոփոխությունները, ինչու են դրանք արվել: Ինչպես նաև ապահովել ենք գնման գործընթացում օգտագործվող փաստաթղթերի օրինակելի ձևերի հաստատումն ու հրապարակումը», -նշում է Սերգեյ Շահնազարյանը:

 

Կատարված ամենաէական փոփոխություններից նա առանձնացնում է այն, որ պատահական, կեղծ ընկերությունների մասնակցությունը պետական գնումների գործընթացին դառնում է զրոյական: Ըստ նոր փոփոխության, ընկերությունները պարտավոր են ներկայացնել տեղեկություն բանկային երաշխիքի մասին:

«Այդ կեղծ  ընկերությունները, որոնք չունեն ֆինանսական բավարար միջոցներ պայմանագրերը կատարելու համար, սակայն մասնակցում էին մրցույթին, շահում, գումարը ստանում էին ու չէին կատարում պայմանագրային պարտավորությունները: Արդյունքում տուժում էր պետությունը, վտանգվում էին պետական ծրագրերը, իսկ ընկերությունը ստանում էր գումար: Այժմ նոր իրավիճակում այդ հնարավորությունը սահմանափակվում է, քանի որ բանկը երաշխիք տալուց ստուգում է ընկերությունների պատշաճ լինելու հանգամանքը: Հույս ունենք, որ բանկային երաշխիքը կլուծի այդ խնդիրը»,- նշում է ֆինանսների նախարարության գնումների քաղաքականության վարչության պետը:

 

Այդուհանդերձ, եթե ընկերությունը չի կատարում պայմանագրային պարտավորությունները ապա պետությունը հնարավոր ֆինանսական վնասը հետ է ստանում բանկային երաշխիքի միջոցով: Սերգեյ Շահնազարյանն ասում է, որ նոր գործընթացի արդյունքները զգալի կլինեն արդեն մյուս ամիս:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
iDram
btn

Արտ. փոխարժեքները
05.08.2020
RUB6.660.07
USD485.52-0.14
EUR575.632.84
GBP637.443.22
CAD366.403.37
JPY45.930.10
CNY69.610.03
CHF534.133.06



Փնտրել ըստ օրերի

Պետական պարտատոմսեր

Issue volume

10 billion

Volume of T-bills for placement

200 million

Volume of submitted competitive applications

200 million

Volume of satisfied bids

200 million

Yield at cut-off price

 5.8314%

Maximum yield

 5.8314%

Мinimum yield

 5.8314%

Weighted average yield

 5.8314%

Number of participants

2

The maturity date of T-bills

03.02.2020

ArmEx

 

СПРОС (Покупка)

USD

Средневзв. Цена

482,00

ПРЕДЛОЖЕНИЕ (Продажа)

  USD

Средневзв. Цена

-

СДЕЛКИ

USD

Цена откр.

482,00

Цена закр.

482,00

Мин. Цена

482,00

Макс. Цена

482,00

Ср/взв. Цена

482,00

-0,16

Кол-во сделок

1

Объем (инвал.)

200 000

0бъем (драм)

96 400 000