Արմինֆո. Այս տարվա սեպտեմբերին՝ նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ, ՀՀ-ում հիփոթեքային վարկերի թիվը աճել է 23.3 տոկոսով, կամ՝ 7261 հատ վարկով: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
<Սա նշանակում է, որ 7261 ընտանիք սեպտեմբերից-սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում բնակարանի տեր է դարձել: Սա դեռ այն պայմաններում, երբ զինվորականներին մատչելի բնակարանով ապահովելու ծրագիրը չէր մեկնարկել:
Շատ կարեւոր է արձանագրել, որ «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրի վարկերը աճել են 24.9 տոկոսով:
Այս ծրագրի շահառուներին հիփոթեքային վարկերը հասանելի են Երեւանում 5, մարզերում 3 տոկոսից ցածր տոկոսադրույքով:
Ամենաուրախալին այն է, սակայն, որ օրինակ «Ազգային հիփոթեքային ընկերությունում» ներկայում նկատվում է հիփոթեքային վարկերի վաղաժամկետ մարումների էական աճ:
Սա նշանակում է, որ մարդիկ ոչ միայն վարկ են վերցնում, այլեւ փող են աշխատում եւ վաղաժամկետ ազատվում հիփոթեքային վարկի բեռից>,- գրել է վարչապետը:
RUB | 4.37 | -0.01 |
USD | 401.96 | -0.67 |
EUR | 438.10 | -0.36 |
GBP | 511.98 | -1.33 |
CAD | 296.82 | -0.70 |
JPY | 26.96 | -0.10 |
CNY | 55.84 | -0.11 |
CHF | 455.17 | -0.60 |