Հինգշաբթի, 14 Նոյեմբերի 2019 19:43

«Ապագայի տեխնոլոգիաներ. Արհեստական բանականություն». տեղի ունեցավ Beeline-ի Starthub Offline հերթական հանդիպումը

«Ապագայի տեխնոլոգիաներ. Արհեստական բանականություն». տեղի ունեցավ Beeline-ի Starthub Offline հերթական հանդիպումը

Արմինֆո.Հայաստանում Beeline-ի և Տեխնոլոգիական Զարգացման Կենտրոն հիմնադրամի համատեղ իրականացվող StartHub նախագծի շրջանակում տեղի ունեցավ հերթական ՍտարտՀաբ Օֆլայն հանդիպում-քննարկումը։ ՍտարտՀաբ Օֆլայնը միջոցառումների շարք է, որի ընթացքում ստարտափների ներկայացուցիչները քննարկումներ են անցակացնում ՏՏ ոլորտի առաջատարների հետ։

Հանդիպման խորագիրն էր՝ «Ապագայի տեխնոլոգիաներ. Արհեստական բանականություն»։ Բանախոսներն էին՝ SmartGateVC վենչուրային ֆոնդի գործընկեր և համահիմնադիր Աշոտ Արզումանյանը, SuperAnnotate-ի համահիմնադիր Տիգրան Պետրոսյանը և Հայաստանում Beeline-ի Հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Նաիրա Նազարյանը։

Հանդիպման ընթացքում բանախոսները ներկայացրել են Արհեստական բանականության տեխնոլոգիաների զարգացման ընթացքը աշխարհում և Հայաստանում։ Խոսել են Հայաստանում անհրաժեշտ կադրերի պատրաստման և համապատասխան գիտահետազոտական ու կրթական մթնոլորտի ստեղծման կարևորության մասին։ Անդրադարձ է կատարվել նաև AI տեխնոլոգիաների վրա հիմնված հայկական հաջողակ ստարտափներին։

«Ժամանակակից տեխնոլոգիաները մշտապես մեր ուշադրության կենտրոնում են, քանի որ ինքներս էլ աշխատում ենք ՏՏ ոլորտում և բացի այդ հաճախ շփվում ենք տեխնոլոգիական ստարտափների հետ: Բնականաբար արհեստական բանականությունն այն ոլորտն է, որը ապագայում մեծ դեր է ունենալու, և այսօր արդեն շատ լուծումներ է առաջարկում: Մենք էլ հետևում ենք ոլորտի զարգացմանը, որպեսզի մեր աշխատանքի մեջ հնարավորինս կիրառենք այս ժամանակակից և հզոր հնարավորությունները», - նշեց Հայաստանում Beeline-ի PR ղեկավար Նաիրա Նազարյանը:

«Արհեստական Բանականության տեխնոլոգիաներն իրենց զարգացման նախնական փուլում են։ Նախորդ տարիներին Հայաստան ՏՏ և ստարտափ էկոհամակարգերի արագ զարգացման հետևանքով արհեստական բանականության փուլ ենք մուտք գործում բավական շահեկան դիրքերից։ Այս մասին են վկայում AI տեխնոլոգիաների վրա հիմնաված հայկական մի շարք հաջողակ և արագ զարգացող ստարտափներն ու ընկերությունները։ Շնորհակալ եմ մեր բանախոսներին՝ անչափ հետաքրքիր և ուսանելի հանդիպման համար», - նշեց Տեխնոլոգիական զարգացման կենտրոն հիմնադրամի Խորհրդի նախագահ Սամվել Չախալյանը։

Starthub Armenia ծրագրի ընթացքին հետևելու և առաջիկա հանդիպում-քննարկումների մասին տեղյակ լինելու համար կարող եք այցելել https://starthub.am կայք կամ StartHub Armenia ֆեյսբուքյան էջ։
 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ


Արտ. փոխարժեքները
10.07.2020
RUB6.84-0.03
USD486.730.13
EUR549.62-1.60
GBP613.77-1.92
CAD357.84-2.76
JPY45.580.23
CNY69.590.16
CHF517.03-1.73



Փնտրել ըստ օրերի

Պետական պարտատոմսեր

Issue volume

10 billion

Volume of T-bills for placement

200 million

Volume of submitted competitive applications

200 million

Volume of satisfied bids

200 million

Yield at cut-off price

 5.8314%

Maximum yield

 5.8314%

Мinimum yield

 5.8314%

Weighted average yield

 5.8314%

Number of participants

2

The maturity date of T-bills

03.02.2020

ArmEx

 

СПРОС (Покупка)

USD

Средневзв. Цена

482,00

ПРЕДЛОЖЕНИЕ (Продажа)

  USD

Средневзв. Цена

-

СДЕЛКИ

USD

Цена откр.

482,00

Цена закр.

482,00

Мин. Цена

482,00

Макс. Цена

482,00

Ср/взв. Цена

482,00

-0,16

Кол-во сделок

1

Объем (инвал.)

200 000

0бъем (драм)

96 400 000