Շաբաթ, 16 Նոյեմբերի 2019 11:00
Ալեքսանդր Ավանեսով

ՀՀ վարչապետ. Թվայնացումը հանրային ծառայությունների մատուցման որակի կարևորագույն բաղադրիչ է

ՀՀ վարչապետ. Թվայնացումը հանրային ծառայությունների մատուցման որակի կարևորագույն բաղադրիչ է

Արմինֆո.Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ Հայաստանի թվայնացման օրակարգի և իրականացման տեսլականի վերաբերյալ:

 

Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին վարչապետի մամուլի ծառայությունից, բացելով քննարկումը՝ վարչապետ Փաշինյանը նշել է, որ թվայնացումը ՀՀ կառավարության առաջադրած կարևորագույն խնդիրներից է. «Թվայնացումը մեծ հաշվով մեր քաղաքացիների կյանքի որակի և հանրային ծառայությունների մատուցման որակի կարևորագույն բաղադրիչ է և մեզ համար կարևոր նշանակություն ունեցող վիճակագրության և ընդհանրապես վիճակագրության որակի կարևորագույն ցուցանիշ: Մենք պետք է քննարկենք, թե ինչպես ենք պատկերացնում այս խնդրի իրագործումը՝ այն կտրվածքով, որ կարևոր է ոչ միայն այն, որ առանձին գերատեսչություններ և ծառայություններ թվայնացված լինեն, այլև շատ ավելի կարևոր է, որ այդ թվայնացված համակարգերը փոխգործելի լինեն, այսինքն՝ մեկը մյուսի հետ աշխատեն:

Ցավոք, այսօր էլ Հայաստանում կան թվայնացված պլատֆորմեր, որոնք, սակայն, փոխգործակցության խնդիր ունեն, այսինքն՝ մի համակարգը մյուս համակարգի հետ չի կապվում, և տեղեկությունները համադրելու առումով պրոբլեմներ են առաջանում: Մենք որոշեցինք, որ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը կլինի այն պետական մարմինը, որը կսահմանի ստանդարտները, փոխգործելիության սկզբունքները, բանաձևերը, և թվայնացումն ընդհանուր պետական համակարգում տեղի կունենա այդ տրամաբանության մեջ, այսինքն՝ ոլորտների թվայնացնումը պետք է այդ հեռանկարով լինի, որ համակարգերն իրար հետ աշխատեն: Իհարկե, նաև պետք է փորձենք այնպես անել, որ մինչև հիմա թվայնացված համակարգերը կարողանանք ինտեգրել մեկը մյուսին: Սա բավական բարդ խնդիր է, ընդ որում՝ նույնքան կարևոր է, որ թվայնացված և ինտեգրված համակարգերը լինեն օգտագործելի, այսինքն՝ դրանց մեջ մեզ անհրաժեշտ տեղեկությունների գեներացման, փնտրման, դասակարգման և մատուցման համակարգերը պետք է լինեն մատչելի և կիրառելի»:

 

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը զեկուցել է Հայաստանի թվայնացման օրակարգի իրականացման ուղղությամբ կատարված աշխատանքների մասին: Նա նշել է, որ, մասնավորապես, կազմվել է ՀՀ 2020-2025 թթ. թվայնացման ռազմավարությունը, որի նպատակն է ապահովել կառավարության, տնտեսության և հասարակության թվային փոխակերպումը: Նախարարը ներկայացրել է վիճակագրական տվյալներ պետական կառավարման համակարգի, մասնավոր հատվածի կողմից թվային տեխնոլոգիաների կիրառման մասին, անդրադարձել պետական համակարգում թվայնացման հետ կապված խնդիրներին և թվային տեխնոլոգիաների ներդրման ուղղությամբ նախատեսվող միջոցառումներին: Հ. Արշակյանի խոսքով՝ ներկայում պետական կառավարման մարմիններում իրականացվում է գործող թվային համակարգերի, հարթակների կիրառելիության գույքագրման գործընթաց, որի նպատակը դրանց փոխգործելիության ապահովումն է:

 

Հաջորդիվ ծավալված մտքերի փոխանակության ընթացքում քննարկվել են թվայնացման որակի չափանիշներին, գործող էլեկտրոնային համակարգերի համադրելիությանը, թվային օրակարգի շրջանակում տարվող աշխատանքների իրականացման ուղղություններին, օրենսդրական դաշտին, գերատեսչական էլեկտրոնային համակարգերին վերաբերող հարցեր:

 

Խորհրդակցության ընթացքում քննարկվել է ՀՀ հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարական տեսլականը: Նշվել է, որ նախատեսվում է բարեփոխումներն իրականացնել հետևյալ փուլերով՝ քաղաքականությունների մշակում և համակարգում, հանրային ծառայություն և մարդկանց ռեսուրսների կառավարում, պետական ծառայությունների մատուցում, հաշվետվողականություն և բարեվարքություն, ինստիտուցիոնալ և ֆունկցիոնալ արդիականացում: Արդյունքում ակնկալվում է ձևավորել մրցունակ հանրային կառավարման համակարգ: Ներկայացվել են նաև Հայաստանում էլեկտրոնային կառավարման գործիքների զարգացման ինչպես ընթացիկ, այնպես էլ նախատեսվող ծրագրերը:

 

Վարչապետը նշել է, որ թվայնացումը պետք է իրականացվի որակական բարձր չափանիշներին համապատասխան և հանձնարարել աշխատանքները շարունակել բովանդակային ու տեխնիկական պարամետրերի համադրելիության, համակարգերի փոխգործելիության ապահովման ուղղությամբ: Կառավարության ղեկավարը կարևորել է առկա թվային հարթակների վերաբերյալ հանրային լայն իրազեկումը և դրանցից օգտվելու մշակույթի տարածումը՝ հանձնարարելով պատասխանատուներին ակտիվ աշխատել այդ ուղղությամբ և կիսամյակային կտրվածքով համեմատական վիճակագրություն ներկայացնել հանրային իրազեկվածության և թվային տեխնոլոգիաների կիրառելիության վերաբերյալ:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ


Արտ. փոխարժեքները
10.07.2020
RUB6.84-0.03
USD486.730.13
EUR549.62-1.60
GBP613.77-1.92
CAD357.84-2.76
JPY45.580.23
CNY69.590.16
CHF517.03-1.73



Փնտրել ըստ օրերի

Պետական պարտատոմսեր

Issue volume

10 billion

Volume of T-bills for placement

200 million

Volume of submitted competitive applications

200 million

Volume of satisfied bids

200 million

Yield at cut-off price

 5.8314%

Maximum yield

 5.8314%

Мinimum yield

 5.8314%

Weighted average yield

 5.8314%

Number of participants

2

The maturity date of T-bills

03.02.2020

ArmEx

 

СПРОС (Покупка)

USD

Средневзв. Цена

482,00

ПРЕДЛОЖЕНИЕ (Продажа)

  USD

Средневзв. Цена

-

СДЕЛКИ

USD

Цена откр.

482,00

Цена закр.

482,00

Мин. Цена

482,00

Макс. Цена

482,00

Ср/взв. Цена

482,00

-0,16

Кол-во сделок

1

Объем (инвал.)

200 000

0бъем (драм)

96 400 000