Արմինֆո.Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը հետադիմական եւ անարդյունավետ է համարում Երեւանի 2020 թվականի բյուջեի նախագիծը: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում:
«Որպեսզի պատկերացնեք, թե ինչքան հետադիմական և անարդյունավետ բյուջե է նախագծել Երևանի քաղաքապետարանը 2020 թվականի համար ներկայացնում եմ երկու թիվ․
1․ Ներկայացված նախագիծը վերջին 5 տարիների կտրվածքով նախատեսում է ամենամեծ դեֆիցիտը (պակասուրդը), որը կազմել է շուրջ 9 միլիարդ դրամ։ Թե հատկապես ինչու է սա վատ առաջիկայում մանրամասն կներկայացնեմ։
2․ Աշխատավարձային ֆոնդը աննախադեպ ուռճացվել է՝ հասնելով սեփական եկամուտների շուրջ 40%-ին։ Սա նշանակում է, որ մենք մոտեցել ենք այն ցուցանիշին, երբ հավաքագրված գումարի գրեթե կեսը ծախսվում է ադմինիստրացիայի ծախսերի վրա, իսկ մյուս կեսը քաղաքի խնդիրների։ 40%-ը անընդունելի մեծ ցուցանիշ է։ Մնացածը հաջորդիվ», - գրել է Երևւանի ավագանու անդամը։
RUB | 4.22 | 0.04 |
USD | 388.60 | -1.44 |
EUR | 416.73 | 1.10 |
GBP | 485.98 | 4.24 |
CAD | 284.02 | -0.58 |
JPY | 24.99 | -0.21 |
CNY | 53.63 | -0.19 |
CHF | 425.54 | -2.14 |