Արմինֆո.ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը 2019 թվականը կավարտի գրեթե բոլոր պլանային ցուցանիշների կատարմամբ: Այդ մասին նոյեմբերի 15 - ին լրագրողներին հայտնել է "ԱՐԱՐԱՏԲԱՆԿ" ԲԲԸ վարչության նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Սարգսյանը՝ ARARAT-Mobile բջջային հավելվածի շնորհանդեսի շրջանակում։
Մասնավորապես, նա նշել է, որ ս. թ. 10 ամիսների ընթացքում բանկի ակտիվները հասել են 221 մլրդ դրամի, պարտավորությունները' 183 մլրդ դրամի, վարկային պորտֆելը՝
131 մլրդ դրամի, իսկ շահույթը ՝ 2.4 մլրդ դրամի: Նշելով տվյալ ցուցանիշների գծով տարեկան աճը՝ Սարգսյանը հավաստիացրել է, որ բանկը ֆինանսական տարին կավարտի շահույթի ավելի բարձր մակարդակով:
Միաժամանակ, վարչության նախագահի պաշտոնակատարը նկատել է, որ բանկը որոշակի հաջողություններ է արձանագրել նաեւ հիփոթեքային վարկավորման մասով: "Մենք բազմաթիվ քննարկումներ ենք անցկացրել հիփոթեքային վարկերի տոկոսադրույքների վերաբերյալ, եւ արդյունքում՝ այսօր բանկային համակարգում զբաղեցնում ենք հիփոթեքային պորտֆելի 4 - րդ հորիզոնականը", - եզրափակել է նա:
Հիշեցնենք, որ "ԱՐԱՐԱՏԲԱՆԿ" ԲԲԸ-ն գործում է 2005 թվականի նոյեմբերից: 2019թ. հուլիսի 1-ի դրությամբ ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի մեծամասնական բաժնետերեր են հանդիսանում "Ֆլեշ" ընկերությունը ' 72,73% բաժնեմասով, Բարսեղ Բեգլարյանը (հայտնի գործարար, "ֆլեշ" - ի ղեկավար)' 22,62%, Rural Impulse Fund II - ը (ներառված է բելգիական Incofin Investment Management - Incofin IM - ի կառուցվածքում)' 4,29%:
RUB | 4.21 | 0.02 |
USD | 392.60 | -1.47 |
EUR | 418.04 | -2.71 |
GBP | 488.12 | -3.60 |
CAD | 285.09 | -1.38 |
JPY | 25.40 | -0.12 |
CNY | 54.22 | -0.22 |
CHF | 432.05 | -1.61 |