Երկուշաբթի, 18 Նոյեմբերի 2019 15:52
Ալինա Հովհաննիսյան

Հայաստանի առևտրային բանկերը միավորվել են գործարար Գևորգ Աֆանդյանին վերաբերող հարցում

Հայաստանի առևտրային բանկերը միավորվել են գործարար Գևորգ Աֆանդյանին վերաբերող հարցում

Արմինֆո. Հայաստանի ութ առեւտրային բանկեր՝ IDBank-ի գլխավորությամբ դիմել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանին ՝ գործարար Գեւորգ Աֆանդյանի կողմից IDBank-ի դեմ սկսված դատական գործի կապակցությամբ: Այս մասին նոյեմբերի 18-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է IDBank-ի վարչության նախագահ Մհեր Աբրահամյանը:

 

<Մենք նամակով դիմել ենք եւ վարչապետին, եւ ԿԲ նախագահին, որը ստորագրել են բանկերը, որոնք կիսում են մեր կարծիքն այն մասին, որ այս խնդիրը համակարգային բնույթ է կրում եւ կարող է վնասել Հայաստանի բանկային համակարգի կայունությունը: Չէ որ Աֆանդյանի և նրա հետ կապված անձանց հետ խնդիրներ ունեն նաև ՀՀ այլ առևտրային բանկեր>, - ասել է նա ՝ նշելով, որ նամակը ստորագրած ֆինանսական կազմակերպությունների թվում են նաև Ինեկոբանկը, Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը, ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլը , Արդշինբանկը, ՎՏԲ-Հայաստան Բանկը և այլն ։

 

Աբրահամյանը նշել է, որ նման նախաձեռնությամբ բանկերն իշխանությունների կողմից դատական հարցերում որեւէ միջնորդություն չեն ակնկալում, քանի որ նման երեւույթն անընդունելի են համարում: <Մենք ուղղակի ուշադրությունը հրավիրել ենք համակարգային խնդրի վրա, որը լուրջ ռիսկեր է ստեղծում Հայաստանի համար, մասնավորապես՝ ռեյտինգի, տնտեսության, ներդրումային միջավայրի տեսանկյունից>, - ասել է նա ՝ հիշեցնելով, որ IDBank - ը 100% օտարերկրյա կապիտալով կազմակերպություն է։

 

Բացելով նամակի բովանդակությունը՝  Աբրահամյանը նշել է, որ նամակում առևտրային բանկերին խնդրել են արագացնել ՀՀ դատական համակարգում բոլոր ուղղություններով բարեփոխումները, որոնք կբացառեին նման ոչ օբյեկտիվ որոշումների ընդունումը:

 

<Բնական է, որ մենք չենք համակերպվի նման բանի հետ։ Եվ մտադիր ենք պայքարել օրինական հիմք ունեցող բոլոր մեթոդներով ։  Քանի որ դա վերաբերում է, այդ թվում ՝ բանկի համբավին եւ մեր հաճախորդների իրավունքների պաշտպանությանը, ինչը չափազանց կարեւոր հարց է>, - ընդգծել է նա:

 

Շարունակելով ասվածը ՝ IDBank-ի վարչության նախագահը ոչ լավագույն լուծումն է համարել միջազգային ատյաններ դիմելը, քանի որ նման նախաձեռնությունը վտանգներ է պարունակում երկրի համար, մասնավորապես ՝ վարկանիշի եւ ընդհանուր առմամբ գործարար միջավայրի տեսանկյունից: <Հետեւաբար՝ մենք կօգտագործենք բոլոր օրինական մեխանիզմները մեր հաճախորդների իրավունքները պաշտպանելու եւ մեր բանկի բարի համբավը պահպանելու համար:  Եվ վստահ ենք, որ արդարությունը կհաղթի։ Բայց եթե մեր կողմից կիրառվող բոլոր մեխանիզմները Հայաստանում սպառվեն, չենք բացառում, որ կդիմենք նաև միջազգային ատյաններ>, - եզրափակել է նա։

 

Հիշեցնենք, որ 2010 թվականին Աֆանդյանը «Անելիք» բանկից ստացել է 7 մլն ԱՄՆ դոլարի վարկ։ Դրա դիմաց գրավադրել է «Արզնի» հանքային ջրերի գործարանի՝ 14 հազար քմ մակերեսով գույքային համալիրը, 2,8 հա հողատարածք եւ այլ մանր բաներ։ Աֆանդյանն այդ ժամանակ արդեն ի վիճակի չէր վճարել վարկի դիմաց և, որպես հետևանք, բանկի հանդեպ պարտավորությունները չի կատարել: Գրավադրված գույքը նորմալ պայմաններում կփոխանցվեր բանկի հաշվեկշռին և որոշ ժամանակ անց կօտարվեր՝ կորուստները ծածկելու նպատակով: Չէ՞ որ բանկը բարեգործական գրասենյակ չէ և ունի իր բաժին խիստ պարտավորություններնավանդատուների հանդեպ։ Սակայն, կնքվել է մի համաձայնագիր, որում«դանդաղ գործողության ական» է դրվել, որի մասին չէր կարող չիմանալ բանկի նախկին ղեկավարությունը և հատկապես՝ վերջինիս խորհրդատուները։ Հայաստանի չափանիշներով այդ խոշոր վարկը վերցնելիս փաստաթղթում ներառված էր դրույթ, որը, եթե գործը հասնի գրավի օտարմանը, ապա նախատեսում էր վարկառուի կողմից այդ գույքը բանկից հետ գնելու հնարավորություն՝ բիզնեսը չքանդելու և ժամանակի ընթացքում պարտավորությունները կատարելու ազնիվ նպատակով:

 

Գործարքի կնքման պահին բանկի սեփականատեր է հանդիսացել լիբանանյան CreditBank S. A. L.-ը: Բանկի ղեկավարությունն ընդունել է առաջարկը և Գ.Աֆանդյանի հետ կնքել համաձայնագիր, որով «Անելիք» բանկը պարտավորվել է գրավատուին կամ նրա նշած 3-րդ անձին 2 տարի ժամկետով տրամադրել գույքի գնման բացառիկ նախապատվություն: Նախապատվության իրավունքը չպահպանելու դեպքում բանկը պարտավորվել է տույժ վճարել՝ բռնագանձված գույքի արժեքի հնգապատիկի չափով: Իսկ տույժի գումարը բանկը պարտավորվել է ուղղել Աֆանդյանների ընտանիքին պատկանող «Սենթրալ սթեյշն», «Էկոպրինտ» և «Սուփրա» ՍՊԸ-ների՝ բանկի նկատմամբ տվյալ պահին առկա պարտավորությունների մարմանը:

 

Լիբանանյան մենեջմենթը և բաժնետերերը համաձայնել են. 2016 թվականի օգոստոսին, «Արզնի» հանքային ջրերի գործարանի գույքային համալիրը վաճառվել է Վերջինյան կղզիներում ստեղծված օֆշորային՝ հնչեղ անվանումով Private International Company (PIC) ընկերությանը և դրա հետ փոխկապակցված հայկական «Տարմակ» ՍՊԸ-ին։ Դրանից հետո Աֆանդյանը դատի է տվել բանկին եւ պահանջել 21 մլն ԱՄՆ դոլար այն բանի համար, որ, պարզվում է, տեղյակ չի եղել հարազատ որդու՝ օֆշորային գործարքին մասնակցությունից և 10 տարի առաջ իր գրավադրած գույքի հետգնման մասին։ Դատարանն Աֆանդյանների ցուցմունքն արժանահավատ է գտել, իսկ «Տարմակ» ՍՊԸ-ն գործընթացի մեջ համարել երրորդ անձ։ Եվ, որպես հետեւանք, B. M. L. ARZNI-ի սնանկության գործով կառավարիչ Հակոբ Ասոյանի հայցն ընդդեմ բանկի շատ սեղմ ժամկետներում լիովին բավարարվել է 2018 թվականի մարտին Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տիգրան Փոլադյանի կողմից, ով կայացրել էր Աֆանդյանի մի շարք ընկերությունների սնանկության այլ գործերով դրական վճիռների մեծ մասը: Բանկը հաջողությամբ բողոքարկել է առաջին ատյանի դատարանի որոշումը Վերաքննիչ դատարանում, որը գործն ուղարկել է լրացուցիչ քննության: Սակայն, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գայանե Մազմանյանի նախագահությամբ, 2019 թվականի սեպտեմբերի 20-ին մասնակիորեն բավարարել է B. M. L. ARZNI-ի հայցը՝ բանկից շուրջ 22 մլն ԱՄՆ դոլարին համարժեք գումար բռնագանձելու վերաբերյալ՝որպես կնքված համաձայնագրով նախատեսված տուգանք:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Էկոնոմիկայի նախարարությունը ցանկանում է ներդրումներ ներգրավել Հայաստանի լճացող գյուղատնտեսությունումԷկոնոմիկայի նախարարությունը ցանկանում է ներդրումներ ներգրավել Հայաստանի լճացող գյուղատնտեսությունում
Ղազախստանը Հայաստանին կառաջարկի դիտարկել նոր այլընտրանքային լոգիստիկ երթուղիՂազախստանը Հայաստանին կառաջարկի դիտարկել նոր այլընտրանքային լոգիստիկ երթուղի
ԱրարատԲանկը 27-րդ անգամ թողարկում է դոլարային պարտատոմսերԱրարատԲանկը 27-րդ անգամ թողարկում է դոլարային պարտատոմսեր
«Վիվա-ՄՏՍ»  կապի օպերատորը փոխել է անվանումը՝ դառնալով «Վիվա Արմենիա»«Վիվա-ՄՏՍ»  կապի օպերատորը փոխել է անվանումը՝ դառնալով «Վիվա Արմենիա»
Էկոնոմիկայի փոխնախարար. Հայաստանի եւ Ռուսաստանի միջև համագործակցության ներուժը կարելի է իրացնել արտադրության ոլորտում կոոպերացիոն շղթաների ստեղծման ուղղությամբ համատեղ նախագծերի միջոցովԷկոնոմիկայի փոխնախարար. Հայաստանի եւ Ռուսաստանի միջև համագործակցության ներուժը կարելի է իրացնել արտադրության ոլորտում կոոպերացիոն շղթաների ստեղծման ուղղությամբ համատեղ նախագծերի միջոցով
Team Systems-ը խթանում է կանաչ էներգիայի և խելացի տեխնոլոգիաների զարգացումը  Team Systems-ը խթանում է կանաչ էներգիայի և խելացի տեխնոլոգիաների զարգացումը  
Ովքեր Հայաստանում կօգտվեն հարկային համաներումիցՈվքեր Հայաստանում կօգտվեն հարկային համաներումից
Բելառուսում արգելել են Բելառուսում արգելել են "Արարատի կոնյակի գործարանի" արտադրանքի ներմուծումը
Ալեքսեյ Սուշկևիչ. 2025 թվականի մարտի 1-ից եվրասիական տարածքում ռոումինգի սակագներն էապես կնվազեցվենԱլեքսեյ Սուշկևիչ. 2025 թվականի մարտի 1-ից եվրասիական տարածքում ռոումինգի սակագներն էապես կնվազեցվեն
5 000 դրամ բոնուս IDBank-ից՝ կենսաթոշակային քարտ ձեռք բերողների համար5 000 դրամ բոնուս IDBank-ից՝ կենսաթոշակային քարտ ձեռք բերողների համար
ՈՒ՞ր եվ ինչպե՞ս շարժվել թվային բիզնեսումՈՒ՞ր եվ ինչպե՞ս շարժվել թվային բիզնեսում
Հայաստանի պետական պարտքը մոտեցել է 12 մլրդ դոլարիՀայաստանի պետական պարտքը մոտեցել է 12 մլրդ դոլարի
Հայաստանում արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը նվազում էՀայաստանում արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը նվազում է
Արդյունաբերության հատվածը դարձել է Հայաստանում տնտեսական ակտիվության աճի շարժիչ ուժըԱրդյունաբերության հատվածը դարձել է Հայաստանում տնտեսական ակտիվության աճի շարժիչ ուժը
2023 թվականին Հայաստանի պաշտպանական բյուջեի կատարողականը կազմել է 99,8 տոկոս. ՀՀ պաշտպանության նախարար2023 թվականին Հայաստանի պաշտպանական բյուջեի կատարողականը կազմել է 99,8 տոկոս. ՀՀ պաշտպանության նախարար
IDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի 2024 թվականի թվով 1-ին տրանշըIDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի 2024 թվականի թվով 1-ին տրանշը
Վերին Լարսի ճանապարհը փակ է բոլոր տեսակի փոխադրամիջոցների համար՝ վատ եղանակի պատճառովՎերին Լարսի ճանապարհը փակ է բոլոր տեսակի փոխադրամիջոցների համար՝ վատ եղանակի պատճառով
Սարգիս Խաչատրյան. Մեր գործունեությունն ուղղված է լինելու հաճախորդների փորձառության բարելավմանըՍարգիս Խաչատրյան. Մեր գործունեությունն ուղղված է լինելու հաճախորդների փորձառության բարելավմանը
ԶՖԳ պատվիրակությանը ներկայացվել են Վեդու ջրամբարի կառուցման և ոռոգման ցանցի արդիականացման նախագծի մանրամասներըԶՖԳ պատվիրակությանը ներկայացվել են Վեդու ջրամբարի կառուցման և ոռոգման ցանցի արդիականացման նախագծի մանրամասները
ԱԺ պատգամավոր. Հայաստանը մեծապես կարեւորում է թվային փոխակերպման ուժի կիրառությունըԱԺ պատգամավոր. Հայաստանը մեծապես կարեւորում է թվային փոխակերպման ուժի կիրառությունը
Փոխվարչապետ. Քաղաքաշինության ոլորտում մենք ոչ միայն քանակական ավելացումների, այլ նաև որակական փոփոխությունների անհրաժեշտություն ունենքՓոխվարչապետ. Քաղաքաշինության ոլորտում մենք ոչ միայն քանակական ավելացումների, այլ նաև որակական փոփոխությունների անհրաժեշտություն ունենք
IDBank-ը՝ Իմ անտառ Հայաստան ՀԿ-ի կոնֆերանսի մասնակիցIDBank-ը՝ Իմ անտառ Հայաստան ՀԿ-ի կոնֆերանսի մասնակից
Հայաստանի ֆոնդային բորսայում մարտի 27-ին մեկնարկում է Հայաստանի ֆոնդային բորսայում մարտի 27-ին մեկնարկում է "Հայաստանի էլեկտրական ցանցեր" ՓԲԸ 32 մլրդ դրամ խոշոր ծավալի պարտատոմսերի ցուցակումը
ՊԵԿ-ն էլեկտրոնային համակարգ է գործարկել՝ ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագիր ներկայացնելու համարՊԵԿ-ն էլեկտրոնային համակարգ է գործարկել՝ ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագիր ներկայացնելու համար
Տնտեսական ազատության համաշխարհային ինդեքսում Հայաստանի վարկանիշը շարունակում է նվազելՏնտեսական ազատության համաշխարհային ինդեքսում Հայաստանի վարկանիշը շարունակում է նվազել
Առաջիկայում Ֆրանսիայի աջակցությամբ Տավուշի մարզում պանրագործության դպրոց կբացվիԱռաջիկայում Ֆրանսիայի աջակցությամբ Տավուշի մարզում պանրագործության դպրոց կբացվի
"ՀԿԵ" ՓԲԸ-ը կասեցնում է տոմսերի վաճառքը «Միռ» քարտով
Այսուհետ Կոնվերս Բանկի հաճախորդ կարելի է դառնալ Converse Mobile-ում նույնականացմամբԱյսուհետ Կոնվերս Բանկի հաճախորդ կարելի է դառնալ Converse Mobile-ում նույնականացմամբ
Ադրբեջանը չի հրաժարվում Հայաստանի էներգետիկայի ամենացավոտ տեղամասերից մեկին՝ Հայկական ԱԷԿ - ին Ադրբեջանը չի հրաժարվում Հայաստանի էներգետիկայի ամենացավոտ տեղամասերից մեկին՝ Հայկական ԱԷԿ - ին "հարվածելու" փորձերից
Արմսվիսբանկը մասնակցում է տարածաշրջանային կլիմայական աշխատաժողովին սկոպիեումԱրմսվիսբանկը մասնակցում է տարածաշրջանային կլիմայական աշխատաժողովին սկոպիեում
IDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի 2024 թվականի թվով 1-ին տրանշըIDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի 2024 թվականի թվով 1-ին տրանշը
ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետը մինչեւ 2036 թիվը երկարաձգումն ամուր հիմք կդնի նոր էներգաբլոկի սահուն անցման համար. Փաշինյանը՝ Միջուկային էներգիայի գագաթնաժողովումՀԱԷԿ-ի շահագործման ժամկետը մինչեւ 2036 թիվը երկարաձգումն ամուր հիմք կդնի նոր էներգաբլոկի սահուն անցման համար. Փաշինյանը՝ Միջուկային էներգիայի գագաթնաժողովում
2025 թվականից Հայաստանում բիզնեսին չի թույլատրվի միրգ ու բանջարեղեն գնել առանց փաստաթղթերի2025 թվականից Հայաստանում բիզնեսին չի թույլատրվի միրգ ու բանջարեղեն գնել առանց փաստաթղթերի
Կառավարությունը սահմանել է արտադրանքի որակի համար ամենամյա մրցանակաբաշխությունԿառավարությունը սահմանել է արտադրանքի որակի համար ամենամյա մրցանակաբաշխություն
Հաճախորդների միջազգային օրը IDBank-ումՀաճախորդների միջազգային օրը IDBank-ում
ԳԴՀ-ը Հայաստանին արտոնյալ վարկ կտրամադրի վերականգնվող էներգետիկայի ոլորտում ներդրումների համարԳԴՀ-ը Հայաստանին արտոնյալ վարկ կտրամադրի վերականգնվող էներգետիկայի ոլորտում ներդրումների համար
Հայաստանի բանկերի ֆինանսական վարկանիշ. 2023 թվականին ապահովված վարկավորման աճը բավարար չի եղել շահույթն անկումից փրկելու համարՀայաստանի բանկերի ֆինանսական վարկանիշ. 2023 թվականին ապահովված վարկավորման աճը բավարար չի եղել շահույթն անկումից փրկելու համար
Արտակարգ իրավիճակների օդանավակայանը կհանվի մասնավորեցման ենթակա օբյեկտների ցանկիցԱրտակարգ իրավիճակների օդանավակայանը կհանվի մասնավորեցման ենթակա օբյեկտների ցանկից
Իրանը հետաքրքրված է հանքարդյունաբերության ոլորտում Հայաստանի հետ համագործակցության հնարավորություններովԻրանը հետաքրքրված է հանքարդյունաբերության ոլորտում Հայաստանի հետ համագործակցության հնարավորություններով
ՀՀ կառավարությունը ցանկանում է երկրում ներդնել պայմանագրի կնքման նոր ձևաչափ՝ SAFEՀՀ կառավարությունը ցանկանում է երկրում ներդնել պայմանագրի կնքման նոր ձևաչափ՝ SAFE
Կասեցվում է Ռուսաստանում հայկական ArCa  և Հայաստանում ռուսական Կասեցվում է Ռուսաստանում հայկական ArCa  և Հայաստանում ռուսական "Միր" քարտերի սպասարկումը
МИР քարտերի սպասարկման դադարեցում․ IDBankМИР քարտերի սպասարկման դադարեցում․ IDBank
Տնտեսության արդիականացման ծրագրի պորտֆելը մարտի 1-ի դրությամբ հասել է 228 մլրդ դրամիՏնտեսության արդիականացման ծրագրի պորտֆելը մարտի 1-ի դրությամբ հասել է 228 մլրդ դրամի
Շրջիկ առևտրի հետ կապված կարգավորումները կտարածվեն ողջ ՀայաստանումՇրջիկ առևտրի հետ կապված կարգավորումները կտարածվեն ողջ Հայաստանում
Փոխնախարար. Fly Arna-ն կասեցրել է իր գործունեությունը Հայաստանում՝ ֆինանսական պատճառներովՓոխնախարար. Fly Arna-ն կասեցրել է իր գործունեությունը Հայաստանում՝ ֆինանսական պատճառներով
Մոտ 700 հայկական բեռնատարներ սպասում են Վերին Լարսով անցնելունՄոտ 700 հայկական բեռնատարներ սպասում են Վերին Լարսով անցնելուն
Team-ի ինտերնետը հասանելի է մետրոյումTeam-ի ինտերնետը հասանելի է մետրոյում
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հստակ գործողությունների ծրագրեր է ձևավորել ԱՄՆ մի շարք պետական գերատեսչությունների հետՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հստակ գործողությունների ծրագրեր է ձևավորել ԱՄՆ մի շարք պետական գերատեսչությունների հետ
ՀՀՀ Առաջին լրատվական ալիքին կթույլատրվի հեռարձակել ոչ միայն Երևանում, այլև ողջ հանրապետությունումՀՀՀ Առաջին լրատվական ալիքին կթույլատրվի հեռարձակել ոչ միայն Երևանում, այլև ողջ հանրապետությունում
Արդշինբանկի քարտապանները կարող են ստանալ 10 % cashback   Արդշինբանկի քարտապանները կարող են ստանալ 10 % cashback  
«Վերին Լարս» անցակետը փակվել է մեծ բեռնատարների համար.  ՌԴ ԱԻՆ«Վերին Լարս» անցակետը փակվել է մեծ բեռնատարների համար.  ՌԴ ԱԻՆ
Գրիգորի Զաքարյան. Բիզնեսին պատրաստ ենք մատուցել ներդրումային համալիր ծառայություններԳրիգորի Զաքարյան. Բիզնեսին պատրաստ ենք մատուցել ներդրումային համալիր ծառայություններ
«G20/ՏՀԶԿ կորպորատիվ կառավարման սկզբունքները» աշխատաժողով«G20/ՏՀԶԿ կորպորատիվ կառավարման սկզբունքները» աշխատաժողով
ԵՏՀ-ն և ԵԱԶԲ-ն կհամակարգեն ԵԱՏՄ-ում կոոպերացիոն նախագծերի համատեղ ֆինանսավորման գործողություններըԵՏՀ-ն և ԵԱԶԲ-ն կհամակարգեն ԵԱՏՄ-ում կոոպերացիոն նախագծերի համատեղ ֆինանսավորման գործողությունները
Մխիթար Հայրապետյան. Առաջիկայում Մոսկվայում տեղի կունենան խորհրդատվություններ՝ Հայաստանում ռուսական հեռուստաալիքների հեռարձակման հարցի կարգավորման շուրջՄխիթար Հայրապետյան. Առաջիկայում Մոսկվայում տեղի կունենան խորհրդատվություններ՝ Հայաստանում ռուսական հեռուստաալիքների հեռարձակման հարցի կարգավորման շուրջ
Հայաստանը կհյուրընկալի Գինու զբոսաշրջության համաշխարհային համաժողովըՀայաստանը կհյուրընկալի Գինու զբոսաշրջության համաշխարհային համաժողովը
Հայաստանի Կենտրոնական բանկը 2024 թվականի համար կանխատեսում Է ՀՆԱ-ի 5,3% կամ 6,4% աճ ՝ կախված տնտեսության կամ բարձր կամ ցածր գնաճային միջավայրի ձեւավորումիցՀայաստանի Կենտրոնական բանկը 2024 թվականի համար կանխատեսում Է ՀՆԱ-ի 5,3% կամ 6,4% աճ ՝ կախված տնտեսության կամ բարձր կամ ցածր գնաճային միջավայրի ձեւավորումից
Երեք տխուր պատմություն զեղծարարների մասինԵրեք տխուր պատմություն զեղծարարների մասին
Եվրոթերմ ընկերության պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայումԵվրոթերմ ընկերության պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
Հայաստանի դեսպանն ու Վրաստանի փոխվարչապետը քննարկել են տնտեսական շփումների ակտիվացման հեռանկարներըՀայաստանի դեսպանն ու Վրաստանի փոխվարչապետը քննարկել են տնտեսական շփումների ակտիվացման հեռանկարները
Կարդալ ավելին


Արտ. փոխարժեքները
27.03.2024
RUB4.270.00
USD394.71-0.97
EUR427.55-1.96
GBP498.56-2.21
CAD290.38-1.33
JPY26.11-0.04
CNY54.62-0.20
CHF435.85-3.60