Երկուշաբթի, 18 Նոյեմբերի 2019 19:53
Ալինա Հովհաննիսյան

IDBank-ը վստահեցնում է. Հաճախորդները չեն տուժի Աֆանդյանի հետ կապված դատական գործի արդյունքում

IDBank-ը վստահեցնում է. Հաճախորդները չեն տուժի Աֆանդյանի հետ կապված դատական գործի արդյունքում

Արմինֆո. IDBank-ի հաճախորդները չեն տուժի գործարար Գեւորգ Աֆանդյանի կողմից բանկի դեմ նախաձեռնված դատական գործի հետևանքով, նոյեմբերի 18-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասել է IDBank-ի վարչության նախագահ Մհեր Աբրահամյանը ՝ ի պատասխան հաճախորդների կողմից շրջանառվող այն մտահոգությունների, թե բանկը գնում է սնանկացման։

 

<Բանկն այսօր լավ է զարգանում, ունի իրացվելիության բավարար մակարդակ: Ավելին, մենք ունենք Հայաստանում ռազմավարական զարգացման լուրջ ծրագրեր>, - ընդգծել է Աբրահամյանը։ Մասնավորապես, նրա խոսքով, IDBank-ը նախատեսում է դառնալ միջազգային բանկ և իր ծառայությունները արտահանել այլ երկրների շուկաներ: <Մենք մտադիր ենք IDBank - ը դարձնել առաջատար բանկ ոչ միայն Հայաստանում, այլեւ՝ տարածաշրջանում>, - ընդգծել է նա:

 

Ըստ ԱրմԻնֆո գործակալության պատրաստած՝ Հայաստանի բանկերի ֆինանսական վարկանիշի, 2019 թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ IDBank - ի ընդհանուր կապիտալը կազմել է 43 մլրդ դրամ (90.3 մլն դոլար), ակտիվները գերազանցել են 148 մլրդ դրամը (311 մլն դոլար), վարկային ներդրումները՝ 89 մլրդ դրամ (187 մլն դոլար): Բանկի վարկային պորտֆելում շուրջ 51% - ը բաժին է ընկնում կորպորատիվ վարկերին, իսկ ավելի քան 45%-ը՝ մանրածախ վարկերին՝ վերջիններիս ծավալի տարեկան 47.5% աճով: IDBank-ում ժամկետային ավանդների պորտֆելը կազմել է 50.4 մլրդ դրամ (8.3% տարեկան աճով), և դրա կառուցվածքում գերակշռում են ֆիզիկական անձանց ավանդները՝ մոտ 41 մլրդ դրամ: Բանկի ընդհանուր պարտավորություններում ժամկետային ավանդների մասնաբաժինը հասնում է գրեթե 48% - ի: 2019 թվականի 9 ամիսները IDBank-ն ավարտել է 2.5 մլրդ դրամ զուտ շահույթով (5.3 մլն դոլար), որից գրեթե 977 մլն դրամն ապահովվել է III եռամսյակում ՝ ապահովելով 22.3% եռամսյակային աճ: IDBank-ի կապիտալի շահութաբերության (ROE) մակարդակը 2019թ. 9 ամիսների արդյունքներով հասել է 7,8% - ի, իսկ ակտիվների շահութաբերության (ROA) մակարդակը կազմել է 2,5%: IDBank - ի կապիտալի ադեկվատության մակարդակը 2019թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմել է 30,04% (նորմատիվ պահանջվող min 12%), ընդհանուր իրացվելիության մակարդակը՝ 26,89% (նորմատիվ պահանջվող min 15%), ընթացիկ իրացվելիության մակարդակը՝  136,41% (նորմատիվ պահանջվող min 60%):  (Դրամի հաշվարկային փոխարժեքը 30.09.2019 թ. - ի դրությամբ կազմել է 475.97 դրամ/$1):

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
iDram
btn

Արտ. փոխարժեքները
06.08.2020
RUB6.62-0.04
USD485.18-0.34
EUR575.37-0.26
GBP639.271.83
CAD365.51-0.89
JPY45.950.02
CNY69.870.26
CHF534.460.33



Փնտրել ըստ օրերի

Պետական պարտատոմսեր

Issue volume

10 billion

Volume of T-bills for placement

200 million

Volume of submitted competitive applications

200 million

Volume of satisfied bids

200 million

Yield at cut-off price

 5.8314%

Maximum yield

 5.8314%

Мinimum yield

 5.8314%

Weighted average yield

 5.8314%

Number of participants

2

The maturity date of T-bills

03.02.2020

ArmEx

 

СПРОС (Покупка)

USD

Средневзв. Цена

482,00

ПРЕДЛОЖЕНИЕ (Продажа)

  USD

Средневзв. Цена

-

СДЕЛКИ

USD

Цена откр.

482,00

Цена закр.

482,00

Мин. Цена

482,00

Макс. Цена

482,00

Ср/взв. Цена

482,00

-0,16

Кол-во сделок

1

Объем (инвал.)

200 000

0бъем (драм)

96 400 000