Արմինֆո. Առնվազն մինչև գարուն Հայաստանի համար գազի գինը չի բարձրանա: Այդ մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուսական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հանդիպմանը:
<Անկեղծ ասած, Վլադիմիր Վլադիմիրի հետ մենք ընդհանուր զրույց ենք ունեցել։ Մենք չենք կոնկրետացրել և չենք խոսել դետալների մասին։ Մենք խոսել ենք այն մասին, որ Հայաստանի համար գազի գինը պետք է այնպիսին լինի, որպեսզի չկոտրի Հայաստանի տնտեսական դինամիկան։ Այս տարի մենք ակնկալում ենք բավական լավ տնտեսական աճ, և մենք պայմանավորվել ենք, որ գազի գինը պետք է այնպիսին լինի, որ այդ դինամիկան չխաթարի։ Դրանից հետո Հայաստանի կառավարության ներկայացուցիչները մշտական կապի մեջ են ռուսաստացի գործընկերների հետ։ Շատ ուրախ եմ արձանագրել, որ առնվազն մինչև գարուն Հայաստանի համար գազի գինը չի բարձրանա։ Դա լավ նորություն է։ Այնպես չէ, որ երկարաժամկետ կտրվածքով դա մեզ հարմար է, բայց արդեն վատ չէ։ Հուսով ենք և վստահ ենք, որ կառուցողական երկխոսություն կունենանք, և հուսով եմ, որ մենք կհանգենք ընդհանուր որոշման>,- ասել է նա:
Դեռ ընթացիկ տարվա նոյեմբերի սկզբին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը, անդրադառնալով այն հայտարարություններին, թե վերջնական սպառողի համար գազի սակագինը ամեն դեպքում չի բարձրանա ձմեռային սեզոնին, նշել էր, որ նման <սահմանափակումները> պայմանավորված են զուտ ընթացակարգային ժամկետներով: Այսինքն՝ երբ ռուսական <Գազպրոմը> որոշում կայացնի գազի սակագնի վերաբերյալ, <Գազպրոմ Արմենիան> կդիմի ներքին սպառողի համար սակագնի վերանայման հայտով, որը ՀԾԿՀ-ն կքննարկի 80 աշխատանքային օրվա ընթացքում ։ Այդ ժամանակ էլ սակագինը կսահմանվի նշված 80 աշխատանքային օրվա ավարտից հետո և ուժի մեջ կմտնի 30 օրը լրանալուց հետո ՝ արդեն 2020 թվականի գարնանը։
RUB | 4.26 | -0.01 |
USD | 393.28 | -1.18 |
EUR | 424.11 | -1.51 |
GBP | 496.04 | -1.61 |
CAD | 290.22 | 0.11 |
JPY | 25.99 | -0.07 |
CNY | 54.47 | -0.10 |
CHF | 436.40 | 0.68 |