Արմինֆո.2019 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտները 2018 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 20% ով և 32%-ով՝ 2017 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ: Այդ մասին հաղորդում է ՀՀ կառավարության Facebook-յան պաշտոնական էջը։
Պետական բյուջե հաշվեգրված հարկային մուտքերի եւ պետական տուրքերի ընդհանուր գումարը 2019 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին կազմել է 1 տրլն
196.7 մլրդ դրամ: 2018 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին պետական բյուջեի եկամուտները կազմել են 1 տրլն 1 մլրդ դրամ, իսկ 2017 թվականին՝ 907 մլրդ դրամ:
Նշենք, որ "ՀՀ 2019 թվականի պետական բյուջեի մասին" ՀՀ օրենքի համաձայն ՝ անվանական ՀՆԱ-ն ընթացիկ տարվա վերջին կկազմի 6,566.5 մլրդ դրամ: Ծախսերը կանխատեսվել են 1,648 տրլն դրամի չափով, եկամուտները՝ 1,496 տրլն դրամի չափով՝ 151,6 մլրդ դրամ դեֆիցիտի պայմաններում:
RUB | 4.27 | 0.00 |
USD | 394.46 | -0.25 |
EUR | 425.62 | -1.93 |
GBP | 497.65 | -0.91 |
CAD | 290.11 | -0.27 |
JPY | 26.06 | -0.05 |
CNY | 54.57 | -0.05 |
CHF | 435.72 | -0.13 |