Արմինֆո. Եվրասիական զարգացման բանկի նախագահ Անդրեյ Բելյանինովը դժվարացել է նշել ԵԱՏՄ շրջանակներում միասնական ազգային արժույթի ստեղծման ժամկետները:
Նոյեմբերի 29-ին "Եվրասիական տնտեսական ինտեգրացիա" 14-րդ միջազգային համաժողովի շրջանակում լրագրողների հետ զրույցում Անդրեյ Բելյանինովը, պատասխանելով միասնական արժույթի ստեղծման հավանականության և հնարավոր ժամկետների մասին հարցին, մասնավորապես, ասել է. "Կյանքն ինքն է հուշում, թե որ
միավորի հաշվարկներն են արդեն գերիշխում մեր եվրասիական տարածքում, բայց հնչում է ազգային արժույթներով ապրանքաշրջանառության 40-50 տոկոսը։ Ժամանակը ցույց կտա, բայց այն, որ դոլարից փախուստ է դիտվում, միանգամայն ակնհայտ է":
Իր հերթին, Ռուսաստանի Հաշվիչ պալատի նախագահ Ալեքսեյ Կուդրինը կարծում է, որ միասնական արժույթը ապագայի հրաց է: "Որպեսզի այդ միասնական արժույթը հաստատվի, այն պետք է լինի ավելի մրցունակ։ Սկզբունքորեն, բիզնեսը գնում է այն արժույթով, որն ավելի ձեռնտու է ծախսերը նվազեցնելու համար: Ուստի, ցանկացած այլ նոր արժույթ պետք է լինի ավելի կայուն, իրացվելի, եւ այն պետք է ընդունվի այլ երկրների հետ հաշվարկներում: Նման ներուժ կուտակում է ԵԱՏՄ-ն, բայց դա ապագայի հարց է", - ասել է Կուդրինը, հավելելով, որ դա հնարավոր է։
Նրա կարծիքով, ԵԱԶԲ-ին անդամակցելու Հունգարիայի մտադրությունը շատ լավ ազդանշան է ինտեգրման ամրապնդման համար եւ վկայում է, որ կառույցն աճում եւ զարգանում է: Կուդրինը կարծում է, որ դա շատ լավ ցուցիչ է ։
RUB | 4.21 | 0.02 |
USD | 392.60 | -1.47 |
EUR | 418.04 | -2.71 |
GBP | 488.12 | -3.60 |
CAD | 285.09 | -1.38 |
JPY | 25.40 | -0.12 |
CNY | 54.22 | -0.22 |
CHF | 432.05 | -1.61 |