Երկուշաբթի, 2 Դեկտեմբերի 2019 13:19
Ասյա Բալայան

Եղվարդ քաղաքում 2019 թ.-ի նոյեմբերի 1-ի դրությամբ աշխատանք է փնտրում 2369 մարդ, գործազուրկ է 1388 մարդ

Եղվարդ քաղաքում 2019 թ.-ի նոյեմբերի 1-ի դրությամբ աշխատանք է փնտրում 2369 մարդ, գործազուրկ է 1388 մարդ

Արմինֆո. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Զբաղվածության պետական գործակալությունը աշխատանքի տոնավաճառ է կազմակերպել Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում:

 

Տոնավաճառին, նախնական տվյալներով, մասնակցել է տնտեսության տարբեր ոլորտները ներկայացնող 27 գործատու, որոնց կողմից ներկայացվել է շուրջ 300 թափուր աշխատատեղ՝ 280-ը առկա, 20-ը ակնկալվող:

 

Միջոցառման ընթացքում, ինչպես աշխատանք փնտրողները, այնպես էլ գործատուները հնարավորություն են ունեցել ծանոթանալու Կոտայքի մարզի, մասնավորապես Եղվարդ քաղաքի աշխատաշուկայի իրավիճակին, զբաղվածության աջակցության պետական ծրագրերին, որոնք ուղղված են աշխատանք և աշխատող գտնելու հնարավորությունների մեծացմանը:

 

Նշենք, որ 2019 թ.-ի նոյեմբերի 1-ի դրությամբ աշխատանք փնտրողների թիվը Կոտայքի մարզում կազմում է 9.0 հազար մարդ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 5.6 %-ով: Գործազուրկների թվաքանակը աշխատանք փնտրողների 67.3 %-ն է կամ 6.1 հազար մարդ: Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 15.9 %-ով: Գործազուրկ կանանց թիվը կազմում է գործազուրկների թվի 67.3 %-ը, կամ 4.1 հազ. մարդ: Գործազուրկի կարգավիճակ ունեցողների 23.0 %-ը երիտասարդ է, 2.8 %-ը հաշմանդամություն ունեցող անձ, իսկ 35.6 %-ը՝ գյուղաբնակ:

 

Եղվարդ քաղաքում 2019 թ.-ի նոյեմբերի 1-ի դրությամբ աշխատանք է փնտրում 2369 մարդ, գործազուրկ է 1388 մարդ: Եղվարդի աշխատաշուկայում հատկապես մեծ է առողջապահության ոլորտի մասնագետների, դասավանդողների, ֆինանսների և առևտրի բնագավառի աշխատողների, հաճախորդների իրազեկմամբ զբաղված ծառայողների, հանրային սննդի կազմակերպությունների աշխատողների, սննդի վաճառողների և մանածագործական արդյունաբերության բանվորների պահանջարկը:

 

Եղվարդի զբաղվածության տարածքային կենտրոնի կողմից տարեսկզբից աշխատանքի է տեղավորվել 75 անձ:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
iDram
btn

Արտ. փոխարժեքները
07.08.2020
RUB6.58-0.04
USD485.00-0.18
EUR573.17-2.20
GBP634.96-4.31
CAD362.97-2.54
JPY45.91-0.04
CNY69.880.01
CHF530.75-3.71



Փնտրել ըստ օրերի

Պետական պարտատոմսեր

Issue volume

10 billion

Volume of T-bills for placement

200 million

Volume of submitted competitive applications

200 million

Volume of satisfied bids

200 million

Yield at cut-off price

 5.8314%

Maximum yield

 5.8314%

Мinimum yield

 5.8314%

Weighted average yield

 5.8314%

Number of participants

2

The maturity date of T-bills

03.02.2020

ArmEx

 

СПРОС (Покупка)

USD

Средневзв. Цена

482,00

ПРЕДЛОЖЕНИЕ (Продажа)

  USD

Средневзв. Цена

-

СДЕЛКИ

USD

Цена откр.

482,00

Цена закр.

482,00

Мин. Цена

482,00

Макс. Цена

482,00

Ср/взв. Цена

482,00

-0,16

Кол-во сделок

1

Объем (инвал.)

200 000

0бъем (драм)

96 400 000