Երեթշաբթի, 3 Դեկտեմբերի 2019 18:27
Շուշան Սաֆարյան

ՁԻՀ-ը, ՀԲ աջակցությամբ գործարկում է բջջային հավելված՝ ընդդեմ սեռով պայմանավորված բռնության 

ՁԻՀ-ը, ՀԲ աջակցությամբ գործարկում է բջջային հավելված՝ ընդդեմ սեռով պայմանավորված բռնության 

Արմինֆո. Այսօր Հայաստանի Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը (ՁԻՀ) հայտարարում է «Safe YOU» (Քո անվտանգությունը) կոչվող բջջային հավելվածի մեկնարկը, որը ստեղծվել է սեռով պայմանավորված բռնությանը (ՍՊԲ) դիմակայելու համար Համաշխարհային բանկի խմբի կողմից 2018թ. շնորհված՝ «Նորարության զարգացման շուկայական հարթակ» մրցանակի միջոցով:

 

Զարգացման շուկայական հարթակը հետազոտողների համար նախատեսված համաշխարհային մրցույթ է՝ ուղղված նորարարական լուծումներ գտնելուն, որոնք անհատներին, համայնքներին և պետություններին կարող են օգնել սեռով պայմանավորված բռնությունն արմատախիլ անելու հարցում:

 

Անցյալ տարի, որը մրցույթի մեկնարկից հետո չորրորդ տարեկան մրցանակաբաշխությունն էր, ողջ աշխարհից ներկայացված 250-ից ավել հայտերից ընտրվեց տասնմեկ հաղթող: Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանից միակ հաղթողը Հայաստանի ՁԻՀ-ն էր:

 

Մրցանակը շնորհվեց ՁԻՀ-ին բջջային հավելվածներ և թվային տեխնոլոգիաներ մշակելու իր նախաձեռնության համար, որը կարող է կանանց տալ իրական ժամանակում փորձագիտական աջակցություն և տեղեկատվություն ստանալու հնարավորություն և հավաքել կարևորագույն տվյալներ, որոնք անհրաժեշտ են ավելի մեծամասշտաբ քաղաքականության իրազեկման համար:

 

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի ընտրությունը նշան էր նաև այն փաստի ճանաչման, որ Հայաստանում տեխնոլոգիական կամ թվային նորարարության միջոցով բազմազան սոցիալ-տնտեսական մարտահրավերների լուծումները վերելք են ապրում:

 

Մրցանակը ստանալուց հետո ՁԻՀ-ը 2018 թ. դեկտեմբերի 15-16-ը կազմակերպեց 24-ժամյա հեքաթոն՝ ՏՏ թիմերի և ՍՊԲ փորձագետների հրավիրելով հաղորդակից դարձնելու իրենց փորձին ու նորարարական մտքերին և միանալու առաջարկվող հավելվածի մշակմանն ու նախագծմանը:

 

Հեքաթոնի արդյունքերով ստեղծվեց «Տեխնիկական մասնագետներն (<>) ընդդեմ ՍՊԲ-ի. Նորարարների ներուժի բացահայտում և ՏՀՏ լուծումների կիրառում» թիմը և մշակվեց «Քո անվտանգությունը» («Safe YOU») բջջային հավելվածը:

 

Տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառի ինժեներների և ՍՊԲ փորձագետների հետ աշխատելով՝ ՁԻՀ-ը հավելվածը մշակեց թե՛ IOS և թե՛ Android օպերացիոն համակարգերով բջջային տեխնոլոգիաների համար:

 

Հավելվածն ապահովված է տեքստային հաղորդագրությունների և աուդիո ձայնագրման հնարավորություններով, տեղեկատվության, աջակցության և խորհրդատվական ծառայությունների հասանելիությամբ և ֆորումով (թեմատիկ զրույցի սենյակներ)՝ քննարկումների համար որպես ապահով տարածք ծառայելու համար:

 

«Safe YOU» բջջային հավելվածի վերաբերյալ հարցերը և հարցումները կարելի է  ուղղել Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամին՝ info@eif.am:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
iDram
btn

Արտ. փոխարժեքները
11.08.2020
RUB6.660.07
USD485.320.09
EUR572.141.46
GBP635.722.20
CAD365.072.61
JPY45.76-0.02
CNY69.62-0.05
CHF531.451.84



Փնտրել ըստ օրերի

Պետական պարտատոմսեր

Issue volume

10 billion

Volume of T-bills for placement

200 million

Volume of submitted competitive applications

200 million

Volume of satisfied bids

200 million

Yield at cut-off price

 5.8314%

Maximum yield

 5.8314%

Мinimum yield

 5.8314%

Weighted average yield

 5.8314%

Number of participants

2

The maturity date of T-bills

03.02.2020

ArmEx

 

СПРОС (Покупка)

USD

Средневзв. Цена

482,00

ПРЕДЛОЖЕНИЕ (Продажа)

  USD

Средневзв. Цена

-

СДЕЛКИ

USD

Цена откр.

482,00

Цена закр.

482,00

Мин. Цена

482,00

Макс. Цена

482,00

Ср/взв. Цена

482,00

-0,16

Кол-во сделок

1

Объем (инвал.)

200 000

0бъем (драм)

96 400 000