Արմինֆո.ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է լավագույն պայմաններ հիփոթեքային վարկ ձևակերպելու համար: Կանխավճար կատարելով գնված բնակարանի արժեքի սկսած 3%-ի չափով` հաճախորդները հեշտությամբ կկարողանան դառնալ անշարժ գույքի երջանիկ սեփականատերեր, ինչպես Երևանում, այնպես էլ Հայաստանի մարզերում:
Բանկն առաջարկում է հիփոթեքային վարկեր՝ տարբեր ծրագրերի շրջանակներում.
• անշարժ գույքի ձեռքբերում կառուցապատողներից,
• անշարժ գույքի ձեռքբերում երկրորդային շուկայից,
• անշարժ գույքի ձեռքբերում «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարաններ» ծրագրով,
• վերանորոգման աշխատանքների իրականացում,
• կառուցման իրականացում:
ՎՏԲ-Հայաստան Բանկում հիփոթեկային վարկ ստանալու համար անհրաժեշտ է փաստաթղթերի նվազագույն փաթեթ: Վարկի վերաբերյալ նախնական որոշում կայացվում է 1.5 աշխատանքային օրվա ընթացքում: Հիփոթեքային վարկ ստանալու համար բոլոր անհրաժեշտ պայմաններին կարելի է ծանոթանալ Բանկի պաշտոնական կայքում, անցնելով հետևյալ հղումով՝ https://www.vtb.am/am/credits#hip-ot-ek# :
Հիփոթեքային վարկավորման հիմնական պայմանները.
• նախնական կանխավճար՝ 3% -ից սկսած;
• տարեկան տոկոսադրույք` 3,5% -13,7%;
• արդյունավետ տոկոսադրույք` 6% -15%;
• վարկի նվազագույն ժամկետ՝ 3 տարի;
• վարկի առավելագույն ժամկետ՝ մինչև 30 տարի;
• վարկի նվազագույն գումար` 1 միլիոն ՀՀ դրամից սկսած;
• վարկի առավելագույն գումարը` մինչև 80 միլիոն ՀՀ դրամ;
• վճարունակության պահանջների դյուրացված գործընթաց:
ՎՏԲ-Հայաստան Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:
Հիփոթեքային վարկավորման պայմանների վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ նաև ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղերում և Բանկի Կոնտակտային կենտրոնում՝ 87-87 հեռախոսահամարով:
RUB | 4.19 | -0.01 |
USD | 395.10 | -0.14 |
EUR | 420.39 | 0.41 |
GBP | 492.14 | 0.22 |
CAD | 286.14 | -0.33 |
JPY | 25.55 | -0.01 |
CNY | 54.58 | -0.02 |
CHF | 433.51 | 0.65 |