Արմինֆո.Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում շարունակվում են գերատեսչությունների բյուջետային հատկացումների հայտերի քննարկումները:
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը նշել է, որ իր գլխավորած գերատեսչության հայտը բխում է բարեփոխումների, առկա խնդիրների լուծման և առաջնահերթությունների իրականացման համատեքստից:
Անդրադառնալով գալիք տարվա ծրագրերին՝ նախարարը հավելել է, որ նախատեսում են իրականացնել մասնավոր-բուհ համագործակցությամբ մի քանի հազար մասնագետների վերապատրաստում, նորարարական դրամաշնորհների նախագծեր, կազմակերպել ձեռներեցության և բիզնես դասընթացներ, ներդնել Սփյուռքի կարողությունների ներգրավման մեխանիզմներ, տալ Ազգային վենչուրային ֆոնդի մեկնարկը, ոլորտ ներգրավել միջազգային կառավարիչների: Նախատեսվում են նաև մարզերում տեխնոպարկերի զարգացման նոր ծրագրեր, Ինժեներական քաղաքում սկսել շինարարական աշխատանքները: Նախարարի խոսքով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Սիլիկոնյան հովիտ այցի արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել այնտեղ ստեղծել հայկական անկյուն և միջավայր, որտեղ իրենց կարողությունները զարգացնելու հնարավորություններ կստանան հայաստանյան մասնագետները:
Անդրադարձ է կատարվել նաև ռազմարդյունաբերության ոլորտում նախատեսվող ծրագրերին: Նշվել է, որ ոլորտում իրականացվելու են մեծածավալ գիտահետազոտական ծրագրեր, ընթացքի մեջ են պետություն-մասնավոր հատված համագործակցությամբ ռազմարդյունաբերական արտադրական հնարավորությունների զարգացման ու նոր նմուշների մշակման ուղղությամբ իրականացվող աշխատանքները: Մասնավոր ընկերությունների մասնակցությամբ նոր ներդրումային ծրագրեր իրականացնելու նպատակով նույնպես տարվում են համապատասխան աշխատանքներ:
Անդրադարձ է կատարվել նաև կապի և հեռահաղորդակցության ոլորտում նախատեսվող ծրագրերին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորել է վերը նշված ոլորտներում արդյունավետ ծրագրերի ու զարգացմանը միտված կոնկրետ քայլերի իրականացումը:
Քննարկվել է նաև Ազգային անվտանգության ծառայության 2020 թ. պետական բյուջետային հատկացման հայտը:
RUB | 4.18 | -0.02 |
USD | 390.04 | -1.40 |
EUR | 415.63 | -1.21 |
GBP | 481.74 | -0.75 |
CAD | 284.60 | -0.69 |
JPY | 25.20 | -0.09 |
CNY | 53.82 | -0.22 |
CHF | 427.68 | -1.72 |