Արմինֆո. Հայաստանում Beeline-ը և «Ստարտափ Արմենիա» հիմնադրամը հայտարարում են «Ստարտափ ակումբներ» նախագծի գործարկման մասին:
«Ստարտափ ակումբ»-ը կրթական նախաձեռնություն է, որի հիմնական նպատակն է օգնել մարզերում բնակվող պատանիներին բացահայտել ձեռներեցության իրենց հմտությունները և նպաստել նրանց սոցիալական պատասխանատվության զարգացմանը։
Ակումբները կգործեն Հայաստանի մի շարք համայնքներում՝ Ապարանում, Աշտարակում, Եղվարդում, Գավառում և սահմանամերձ Կոթիում ու Այգեհովիտում։
Ծրագրի մասնակիցները տարբեր նախասիրություններ ունեցող և ստարտափ մշակույթով հետաքրքրված 13-17 տարեկան շուրջ 150 պատանիներ են, ովքեր հնարավորություն են ստանալու նաև մասնակցելու տարածաշրջանի ստարտափ էկոհամակարգի խոշոր իրադարձություններից մեկին` «Սևան ստարտափ սամմիթ» 2020-ին։
«Մենք առաջին տարին չէ, որ իրականացնում ենք Հայաստանում ստարտափ էկոհամակարգի զարգացմանը և երիտասարդների թվային գրագիտության բարձրացմանն ուղղված նախագծեր: Այս նախաձեռնությամբ այդ երկու խնդիրն էլ լուծում ենք միանգամից, քանի որ մեր պատանիները կստանան թե՛ թվային հմտություններ, թե՛ ներկա ժամանակներում բիզնես վարելու համար անհրաժեշտ գիտելիքներ», - նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
«Ստարտափ ակումբները հնարավորություն կտան պատանիներին հասկանալու, որ հնարավոր է հենց իրենց գյուղում, քաղաքում մնալով մասնակից դառնալ համաշխարհային տենդենցներին, ստարտափ գաղափարներ ստեղծել, դրանք իրականացնել, և՛ եկամուտներ ունենալ, և՛ ուրիշների կյանքը բարելավել» - ընդգծեց ծրագրի գլխավոր տնօրեն Արսեն Հարությունյանը։
Ստարտափ Ակումբը շեշտը դնում է մարզերի երիտասարդության զորեղացման, նրանց սոցիալական ներգրավվածության վրա։ Հայաստանում Beeline-ը ծրագրի շրջանակում հանդես է գալիս որպես ռազմավարական գործընկեր:
RUB | 4.37 | -0.01 |
USD | 401.96 | -0.67 |
EUR | 438.10 | -0.36 |
GBP | 511.98 | -1.33 |
CAD | 296.82 | -0.70 |
JPY | 26.96 | -0.10 |
CNY | 55.84 | -0.11 |
CHF | 455.17 | -0.60 |