Հինգշաբթի, 12 Դեկտեմբերի 2019 13:55
Ալեքսանդր Ավանեսով

Շենգավիթ վարչական շրջանում ՀԲ աջակցությամբ բացվել է համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոն

Շենգավիթ վարչական շրջանում ՀԲ աջակցությամբ բացվել է համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոն

Արմինֆո.Երևանի Շենգավիթ վարչական շրջանում Համաշխարհային բանկի աջակցությամբ բացվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Շենգավիթի համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոն: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, նորաբաց կենտրոնը մեկ պատուհանի սկզբունքով սոցիալական ծառայություններ կմատուցի տարեկան ավելի քան 15.000 քաղաքացու։

 

«Համաշխարհային բանկի աջակցությամբ՝ մենք համալիր սոցիալական ծառայությունների տարածքային հերթական կենտրոնն ենք բացում Երևանում, որը պետք է ծառայություններ մատուցի տարեկան ավելի քան 15000 քաղաքացու։ Մեզ համար շատ կարևոր է ՀՀ քաղաքացու համար արժանապատիվ աշխատանքի պայմաններ ստեղծելը, ինչպիսիք ստեղծված են այստեղ։ Շնորհակալ եմ Համաշխարհային բանկին այս նպատակով ՀՀ կառավարության կողքին լինելու համար, որովհետև մենք այսպիսի կենտրոններ պետք է ունենանք Հայաստանի բոլոր մարզերում»,- տարածքային կենտրոնի բացման արարողակարգի ժամանակ ասել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։

 

Համաշխարհային բանկի ներկայացուցիչները ևս բարձր են գնահատել նախարարության ջանքերը՝ ուղղված սոցիալական ոլորտում իրականացվող բարեփոխումներին՝ շեշտելով համալիր սոցիալական ծառայությունների կարևորությունը․«Վերջին տասնամյակի ընթացքում Համաշխարհային բանկն աջակցություն է տրամադրել երկրում համալիր սոցիալական ծառայությունների ապահովմանը՝ նմանատիպ կենտրոնների ստեղծման միջոցով։ Այս կենտրոնները ստեղծվում են՝ փոխարինելու առանձին-առանձին մատուցվող ծառայություններին։ Կարծում ենք, որ համալիր սոցիալական ծառայությունների տրամադրման հարցում միասնական գործակալությունը շատ կարևոր դերակատարում կունենա»,- ասել է ՀԲ հարավկովկասյան տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Սեբաստիան Մոլինեուսը։   

 

Համալիր սոցիալական ծառայությունների համակարգը ենթադրում է սոցիալական 4 ծառայության /սոցիալական ապահովության տարածքային բաժին, զբաղվածության տարածքային կենտրոն, բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողով, սոցիալական աջակցության տարածքային գործակալություն/ տեղակայում մեկ վայրում:

 

Համակարգի միջոցով սոցիալական պաշտպանության ոլորտի և այլ գերատեսչությունների տեղեկատվական շտեմարանները նախատեսվում է ինտեգրել մեկ էլեկտրոնային հարթակում, ինչը հնարավորություն կտա իրական ժամանակում ունենալ մարդու և ընտանիքի սոցիալական վիճակը նկարագրող հնարավոր բոլոր տվյալները: Այն հնարավորություն կընձեռի սոցիալական կարիքին վերաբերող դիմումի ստացման դեպքում տրամադրել անհատական կարիքներից և կոնկրետ իրավիճակից բխող մեկ համալիր պատասխան:

 

Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող ծրագրի շրջանակներում արդեն կառուցվել է ՀՍԾ 9 տարածքային գրասենյակ, ևս 6-ը գտնվում են շինարարության փուլում: 6 գրասենյակի համար ընթանում է մրցութային գնահատման գործընթաց, 10-ը՝ նախագծման փուլում են, 4-ը՝ տարածքի հատկացման և փաստաթղթավորման:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ


Արտ. փոխարժեքները
26.03.2020
RUB6.35-0.05
USD497.241.31
EUR544.336.59
GBP592.36-1.02
CAD351.265.42
JPY45.200.69
CNY70.340.24
CHF511.775.00



Փնտրել ըստ օրերի

Պետական պարտատոմսեր

Issue volume

10 billion

Volume of T-bills for placement

200 million

Volume of submitted competitive applications

200 million

Volume of satisfied bids

200 million

Yield at cut-off price

 5.8314%

Maximum yield

 5.8314%

Мinimum yield

 5.8314%

Weighted average yield

 5.8314%

Number of participants

2

The maturity date of T-bills

03.02.2020

ArmEx

 

СПРОС (Покупка)

USD

Средневзв. Цена

482,00

ПРЕДЛОЖЕНИЕ (Продажа)

  USD

Средневзв. Цена

-

СДЕЛКИ

USD

Цена откр.

482,00

Цена закр.

482,00

Мин. Цена

482,00

Макс. Цена

482,00

Ср/взв. Цена

482,00

-0,16

Кол-во сделок

1

Объем (инвал.)

200 000

0бъем (драм)

96 400 000