Արմինֆո.Կոնվերս Բանկը ավարտել է 1 մլրդ դրամ անվանական արժեքով դրամային և 5 մլն ԱՄՆ դոլար անվանական արժեքով դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումը: Սա այս տարվա ծրագրային ազդագրի շրջանակներում իրականացվող տեղաբաշխումների երկրորդ փուլն էր:
Պարտատոմսերի տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը կազմում է համապատասխանաբար 9,5% և 5,25%: Շրջանառության ժամկետը 36 ամիս է, արժեկտրոնի վճարման պարբերականությունը՝ կիսամյակային:
<< Պարտատոմսերի հերթական տեղաբաշխումն ավարտվել է նախատեսված ժամկետից ավելի քան երկու ամիս շուտ, ինչը վկայում է Կոնվերս Բանկի ֆինանսական այդ գործիքի նկատմամբ հետաքրքրության մասին: Ընդհանուր առմամբ, այս տարի Բանկը իրականացրել է պարտատոմսերի չորս տեղաբաշխում երկու փուլով՝ զգալիորեն ավելացնելով դրամային պարտատոմսերի մասնաբաժինը պորտֆելում: Բանկի պարտատոմսերի պորտֆելը համարժեք է մոտ 20 մլրդ դրամին: Նման շարունակական թողարկումների շնորհիվ Բանկը Հայաստանի կորպորատիվ պարտքի շուկայի առաջատարներից է:>>,- ասել են Կոնվերս Բանկում:
Տեղաբաշխված պարտատոմսերը ցուցակման կներկայացվեն Հայաստանի ֆոնդային բորսա՝ երկրորդային շուկային խորություն հաղորդելու համար:
RUB | 4.19 | 0.00 |
USD | 394.07 | -1.03 |
EUR | 420.75 | 0.36 |
GBP | 491.72 | -0.42 |
CAD | 286.47 | 0.33 |
JPY | 25.52 | -0.03 |
CNY | 54.44 | -0.14 |
CHF | 433.66 | 0.15 |